Անդրեյ Կոնովալով

ռուս ֆուտբոլիստ

Անդրեյ Ստեփանովիչ Կոնովալով (ռուս.՝ Андре́й Степа́нович Конова́лов, սեպտեմբերի 13, 1974(1974-09-13), Չելյաբինսկ, ԽՍՀՄ), սովետական և ռուսասկան ֆուտբոլիստ, ռուսական ֆուտբոլային մարզիչ։

Անդրեյ Կոնովալով
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 13, 1974(1974-09-13) (50 տարեկան)
Ծննդավայր Չելյաբինսկ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՄՊՄԴ-3 (Չելյաբինսկ)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Զենիթ (Չելյաբինակ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Զենիթ (Չելյաբինակ) 11 (6)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Մոսկվա) 0 (0)
1992—1997 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 37 (3)
1992—1995  Ռուսաստան Սպարտակ-դ 106 (36)
1996  Ռուսաստան Էներգիա-Տեքստիլշիկ 12 (1)
1996—1997  Ռուսաստան Սպարտակ-դ 23 (4)
1998—1999 Ռուսաստան Սոկոլ 40 (1)
1999—2001 Ռուսաստան Կռիլյա Սովետով 60 (4)
2000  Ռուսաստան Կռիլյա Սովետով-2 1 (0)
2002—2005 Ռուսաստան Ռուբին 85 (7)
2006—2007 Ռուսաստան Շիննիկ 40 (3)
2008—2009 Ռուսաստան ՍԿԱ-Էներգիա 52 (3)
2010—2011 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 44 (4)
2012 Ռուսաստան Արսենալ (Տուլա) Սիրող․
2012—2013 Ռուսաստան Սպարտակ (Շյոլկով) Սիրող․
Ազգային հավաքական
1992—1993 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21)
Մարզչական կարիերա
2013—2016 Ռուսաստան Սպարտակ-2 (Մոսկվա) մարզիչ
2017—2018 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) մարզիչ
2020— Ռուսաստան Կրասնի մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

խմբագրել

Չելյաբինսկի ՄՊՄԴ № 3-ի սան է։ Հայտնի է Մոսկվայի «Սպարտակ» ակումբում ունեցած ելույթներով, որի կազմում դարձել է Ռուսաստանի առաջնության բազմակի չեմպիոն։ 2007 թվականին եղել է Յարոսլավլի «Շիննիկ» ակումբի խաղացող, որը հանդես է եկել Ռուսաստանի առաջին դիվիզիոնում և առաջնության արդյունքում առաջին տեղը զբաղեցնելով տեղափոխվել է Պրեմիեր լիգա։ «Շիննիկի» հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2007 թվականի դեկտեմբերին Կոնովալովը հեռացել է թիմից[1]։

2010 թվականի հունվարին երկամյա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Տորպեդո» ակումբի հետ[2], որի կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկել մայիսի 11-ին Վորոնեժի «Ֆակել» ակումբի դեմ խաղում, հանդիպման ավարտին դուրս գալով փոխարինման։

2012 թվականին սիրողական լիգայում անցկացրելն է չորս խաղ (Չերնոզեմե տարածաշրջան) Տուլայի «Արսենալ» ակումբի կազմում[3]։

Ռուսաստանի առաջնության բարձրագույն լիգայում անցկացրել է 196 խաղ, խփելով 14 գնդակ։

2013 թվականի հունիսիսն ընդունել է հրավերը դառնալ «Սպարտակ-2» ՖԱ-ի գլխավոր մարզչի օգնական։ 2017 թվականի հունվարից՝ Եվգենի Բուշմանովի օգնականը Ռուսաստանի երիտասարդական հավաքականում[4][5]։ Հեռացել է երիտասարդական հավաքականից Բուշմանովի գնալուց հետո։

Ձեռքբերումներ

խմբագրել
  • Ռուսաստանի առաջնության հաղթող (4) - 1993, 1994, 1996, 1997
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 1995, 2003
  • Ռուսաստանի առաջին դիվիզիոնի հաղթող - 2002, 2007
  • 1989 թվականին ՌԽՖՍՌ հավաքականի կազմում դարձել է համամիութենական «Պատանեկություն» հուշամրցաշարի հաղթող
  • 1991 թվականին ԽՍՀՄ 2-րդ պատանեկան հավաքականի կազմում դարձել է Լենինգրադում անցկացվող Գրանատկինի հուշամրցաշարի հաղթող
  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (1) - № 3 — 2001
  • Երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» տարածաշրջանի հաղթող - 2010

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Шинник» выставил на трансфер 11 футболистов. sports.ru, 10 декабря 2007 года
  2. Подписаны контракты с вратарём и полузащитником Արխիվացված 2010-03-16 Wayback Machine // torpedo.ru
  3. Арсенал — Госуниверситет-Русичи — 0:0 arsenal-tula.ru
  4. «Официально. Гунько сменил Бушманова в «Спартаке-2»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  5. «Молодёжная сборная. Тренерский штаб». Официальный сайт РФС. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Կոնովալով» հոդվածին։