Անդրեյ Եսիպենկո
Անդրեյ Եվգենևիչ Եսիպենկո (ռուս.՝ Андрей Евгеньевич Есипенко, մարտի 22, 2002[1], Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս շախմատիստ, գրոսմայստեր։ 2012 թվականի Եվրոպայի 10 տարեկանների շախմատի առաջնության հաղթող, 2017 թվականի Եվրոպայի ու աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի առաջնության հաղթող։
Անդրեյ Եսիպենկո | |
---|---|
Պետություն(ներ) | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 22, 2002[1] (22 տարեկան) |
Ծննդավայր | Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան |
Կոչում | ՖԻԴԵ-ի վարպետ[2] և գրոսմայստեր[2] |
Ներկայիս վարկանիշ | 2704 |
ՖԻԴԵ համար | 24175439 |
365chess | Andrey_Esipenko |
Chesstempo համար | 312956 |
ICCF համար | 312956 |
Andrey Esipenko Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 2002 թվականին։ Շախմատ խաղալ սովորեցրել է հայրը՝ 5 տարեկանից։ 7 տարեկանում Անդրեյն արդեն հաղթում էր հորը[3]։ Առաջին դասարանից մասնակցել է մրցումների և հաղթել բարձր տարիքակիցների։ 2018 թվականի հունվարից ապրում է Խիմկի քաղաքում։
Շախմատային կարիերա
խմբագրել2012 թվականին Եսիպենկոն դարձավ Եվրոպայի 10 տարեկանների շախմատի չեմպիոն։ Նա 2013 թվականին ստացավ ՖԻԴԵ-ի վարպետի կոչում։ 2017 թվականին նա լրացրեց գրոսմայստերի 3-րդ նորմը և 2018 թվականի ապրիլին ՖԻԴԵ-ի կողմից ստացավ այդ տիտղոսը։ Նույն թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 10-ը մասնակցել է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը։ Նա վաստակել է 6½ միավոր 11 հնարավորից (+4–2=5): Նրա վարկանիշը հասավ 2618։ 2017 թվականին նա հաղթել է Եվրոպայի և աշխարհի 16 տարեկանների առաջնությունում։
Նա 2017 թվականի դեկտեմբերին մասնակցել է արագ շախմատի աշխարհի առաջնությանը, վաստակել է 7½ միավոր 15 հնարավորից՝ հասցնելով վարկանիշը 2622-ի։ Մրցաշարի ընթացքում նա գեղեցիկ հաղթանակ է տարել Սերգեյ Կարյակինի հետ խաղում[4] Նա մասնակցեց շախմատի աշխարհի բլից առաջնությանը, 138 մասնակցիցների մեջ գրավելով 41-րդ տեղը՝ վաստակելով 11½ միավոր 21 հնարավորից։
2018 թվականի փետրվարին Եսիպենկոն մասնակցել է «Աերոֆլոտ Օփեն» մրցաշարին։ Նա զբաղեցրեց 57-րդ տեղը՝ վաստակելով 4 միավոր 9 հնարավորից (+ 1-2 = 6): 2018 թվականի մարտին նա մասնակցեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը։ Նա զբաղեցրեց 48-րդ տեղը, վաստակելով 7 միավոր 11 հնարավորից (+ 4-1 = 6):
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
խմբագրելՏարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2011 | 2114 | 2114 | 2114 | 2114 | ||||||||||
2012 | 2100 | 2100 | 2139 | 2139 | 2116 | 2120 | 2120 | 2120 | 2095 | 2139 | 2095 | |||
2013 | 2144 | 2191 | 2191 | 2191 | 2191 | 2188 | 2203 | 2226 | 2252 | 2248 | 2254 | 2287 | 2287 | 2144 |
2014 | 2289 | 2289 | 2288 | 2316 | 2316 | 2282 | 2286 | 2311 | 2315 | 2286 | 2273 | 2271 | 2316 | 2271 |
2015 | 2271 | 2306 | 2350 | 2350 | 2350 | 2355 | 2403 | 2403 | 2384 | 2384 | 2395 | 2412 | 2412 | 2271 |
2016 | 2412 | 2429 | 2445 | 2463 | 2471 | 2471 | 2477 | 2490 | 2490 | 2490 | 2483 | 2492 | 2492 | 2412 |
2017 | 2497 | 2502 | 2502 | 2492 | 2509 | 2504 | 2523 | 2540 | 2540 | 2551 | 2551 | 2564 | 2564 | 2492 |
2018 | 2571 | 2571 | 2581 | 2587 | 2587 | 2599 | 2597 | 2589 | 2593 | 2609 | 2609 | 2593 | 2609 | 2571 |
2019 | 2584 | 2603 | 2603 | 2616 | 2620 | 2611 | 2621 | 2625 | 2624 | 2624 | 2636 | 2642 | 2642 | 2584 |
2020 | 2654 | 2654 | 2672 | 2682 | 2682 | 2682 | 2682 | 2682 | 2682 | 2682 | 2683 | 2686 | 2686 | 2654 |
2021 | 2677 | 2677 | 2701 | 2716 | 2720 | 2713 | 2714 | 2720 | 2677 | |||||
2022 | 2714 | 2723 | 2709 | 2705 | 2682 | 2692 | 2678 | 2668 | 2680 | 2678 | 2723 | 2668 | ||
2023 | 2675 | 2679 | 2682 | 2677 | 2702 | 2702 | 2675 | |||||||
2024 | 2704 | 2702 | 2704 | 2703 | 2671 | 2704 | 2671 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://chesswood.ru/biography/andrey-esipenko.html
- ↑ 2,0 2,1 FIDE Ratings and Statistics
- ↑ «Андрей Есипенко — биография шахматиста, лучшие партии, видео». chesswood.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ ։Sergey Karjakin vs Andrey Esipenko
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Արտաքին հղումներ
խմբագրել- Անդրեյ Եսիպենկո շախմատիստի էջն ու պարտիաները Chessgames.com կայքում
- Андрей Есипенко — надежда российских шахмат
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Եսիպենկո» հոդվածին։ |