Անդրեյ Բոչվարի հուշարձան

Անդրեյ Բոչվարի հուշարձան (ռուս.՝ Памятник Андрею Бочвару), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային մետաղագետ գիտնական, Խորհրդային Միության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինի վեցակի շքանշանակիր, Լենինյան և Ստալինյան մրցանակների բազմակի դափնեկիր Անդրեյ Անատոլևիչ Բոչվարին (1902-1984)։ Բացվել է 1977 թվականի մարտի 1-ին նրա անունով կոչվող Անօրգանական նյութերի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի տարածքում[1]։ Նախագծի հեղինակներն են ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը և ճարտարապետ Տ. Ա. Նիկողոսյանը[2][3][4]։

Անդրեյ Բոչվարի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևԿիսանդրի
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն

Հուշարձանի հասցեն՝ ք. Մոսկվա, Ռոգովի փողոց, 5ա։

Նկարագրություն խմբագրել

Գիտնականի բրոնզե կիսանդրին տեղադրված է գրանիտե պատվանդանին, որի վրա պատկերված են Լենինի ոսկեզօծված շքանշան, ինչպես նաև «Մուրճ և մանգաղ» երկու մեդալներ։ Ավելի ցած փորագրված է հետևյալ գրությունը. «Սոցիալիստական աշխատանքի հերոս, ակադեմիկոս Բոչվար Անդրեյ Անատոլևիչ։ Գիտության և տեխնիկայի զարգացման գործում բացառիկ ծառայությունների համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1954 թվականի հունվարի 4-ի հրամանով պարգևատրվել է «Մուրճ և մանգաղ» երկրորդ ոսկե մեդալով»[5][6]։

Ակադեմիկոս Անդրեյ Բոչվարի ծննդյան տարեդարձի օրը Անօրգանական նյութերի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցում գիտնականին և ծաղիկներ դնում ինստիտուտի տարածքում գտնվող հուշարձանի մոտ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Сотрудники ВНИИНМ почтили память основателя института академика А. А. Бочвара». АО «ТВЭЛ». 2016 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
  2. Зиновьева, 2014, էջ 289
  3. Вострышев, 2009, էջ 48
  4. «Никогосян Николай Багратович (1918-2018)». Российская академия художеств. 2018. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
  5. Кожевников, 1983
  6. Шокарев, Вострышев, 2018, էջ 91

Գրականություն խմբագրել