Անդրեաս Քելլեր ( գերմ.՝ Andreas Keller, հոկտեմբերի 1, 1965(1965-10-01), Արևմտյան Բեռլին, Գերմանիա), գերմանացի հոկեյիստ, կիսապաշտպան և մարզիչ։ 1992 թվականի օլիմպիական չեմպիոն, 1984 և 1988 թվականների ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Անդրեաս Քելլեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝field hockey player
Երկիր՝ Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 1, 1965(1965-10-01) (58 տարեկան)
Ծննդավայր՝Արևմտյան Բեռլին, Գերմանիա
182 սանտիմետր
Քաշ՝77 կիլոգրամ[1]

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1965 թվականի հոկտեմբերի 1-ին Արևմտյան Բեռլինում։

Մարզական կարիերան սկսել է հայրենի քաղաքի Berliner թիմում[2], որի կազմում երկու անգամ Արևմտյան Գերմանիայի առաջնության արծաթե մեդալ է նվաճել (1982, 1987)։

Երկու անգամ ՝ 1982 եւ 1985 թվականներին, Գերմանիայի պատանեկան հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։

1984 թվականին Լոս Անջելեսում կայացած ամառային օլիմպիական խաղերում խոտի հոկեյի արևմտագերմանական հավաքականի կազմում նվաճել է արծաթե մեդալ։ Ընդ որում՝ խաղացել է կիսապաշտպանի դիրքում, անցկացրել է 7 հանդիպում, ոչ մի գոլ չի խփել։

1986 թվականին բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում, 1987 թվականին՝ Եվրոպայի առաջնությունում։

Արևմտագերմանական հավաքականի կազմում Քելլերը ևս մեկ օլիմպիական արծաթե մեդալ է նվաճել 1988 թվականի սեուլյան ամառային օլիմպիական խաղերում։ Խաղացել է կիսապաշտպանի դիրքում, անցկացրել 7 հանդիպում, խփել 1 գոլ՝ ԽՍՀՄ հավաքականին։

1992 թվականին խոտի հոկեյի արևմտագերմանական հավաքականի կազմում մասնակցելով Բարսելոնայի ամառային Օլիմպիական խաղերին՝ նվաճել է ոսկե մեդալ։ Ընդ որում՝ անց է կացրել 7 հանդիպում, գոլ չի խփել։

Թիմակիցների հետ հաղթող է հռչակվել նաև խոտի հոկեյի Եվրոպայի 1984, 1988 և 1991 թվականների մարզադահլիճային առաջնություններում։

1983-1993 թվականների ընթացքում Արևմտյան Գերմանիայի և Գերմանիայի հավաքականների կազմում Անդրեաս Քելլերն ընդհանուր առմամբ անց է կացրել 226 հանդիպում, այդ թվում՝ 198-ը՝ բացօթյա մարզադաշտերում, 28-ը՝ մարզադահլիճներում[3]։

Իր խաղային կարիերան ավարտելուց հետո նա դարձել է մարզիչ և աշխատեց Բեռլիներ ակումբում։ 2005 թվականին Գերմանիայի չեմպիոն է հռչակվել ակումբի կանանց թիմի, 2010 թվականին՝ պատանեկան թիմի հետ[4]։

Ընտանիք

խմբագրել

Անդրեաս Քելլերը ծնվել ու հասակ է առել մարզական հարուստ ավանդույթներ ունեցող ընտանիքում։ Նրա պապը՝ Էրվին Քելլերը (1905–1971)[5] 1936 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր։ Հայրը՝ Կարստեն Քելլերը (ծն. 1939)[6] - 1972 թ. օլիմպիական խաղերի չեմպիոն։ Խորթ եղբայրը՝ Ֆլորիան Քելլերը (ծնված 1981 թ.)[7] օլիմպիական չեմպիոն է հռչակվել 2008 թվականին, վերջինիս կինը ՝ Նավինա Օմիլադե-Քելլերը (ծնված 1981 թ.)[8] ֆուտբոլիստ է, 2004 թվականի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Խորթ քույրը՝ Նատաշա Քելլերը (ծնված 1977 թ.)[9] - 2004 թվականի օլիմպիական չեմպիոնուհի է։ Անդրեասի տատիկը՝ Հելգա Աքերմանը, նույնպես հանդես է եկել խոտի հոկեյի Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Olympedia — 2006.
  2. «Andreas Keller Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2020 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  3. «HockeyPlatz». www.hockey.de. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. «A. KELLER, ZIPPEL UND VÖLKNER ENGAGIEREN SICH ALS CO-TRAINER». 2019 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. «Erwin Keller Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2020 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  6. «Carsten Keller Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2020 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  7. «Florian Keller Bio, Stats, and Results» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
  8. «Navina Omilade Bio, Stats, and Results» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
  9. «Natascha Keller Bio, Stats, and Results» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.