Անդրեաս Եվդոկացի
Անդրեաս Եվդոկացի (1541[1], Թոքաթ[1]), գրիչ, ժամանակագիր։ Գրել է «Ժամանակագրություն», որն ընդգրկում է 1453-1668 թվականների իրադարձությունները։ Տեղեկություններ է հաղորդում թուրք-պարսկական պատերազմների, 1601 թվականի ջալալիների արշավանքների, Եվդոկիայի հայերի վերաբերյալ։ Օգտվել է գրավոր աղբյուրներից, իսկ XVI դ. կեսից հետո տեղի ունեցած իրադարձությունները շարադրել է որպես ականատես։ Վկայությունները հիմնականում արժանահավատ են և վերաբերում են օսմանյան թուրքերի և Սեֆևյան Պարսկաստանի մրցակցությանն ու պատերազմներին 1601-ին Զալալիների կատարած խժդժություններին, Եվդոկիայի հայերի կյանքին։
Անդրեաս Եվդոկացի | |
---|---|
Ծնվել է | 1541[1] Թոքաթ[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրիչ և ժամանակագիր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Գրականություն
խմբագրել- Պատկանյան Ք., Նշխարք մատենագրության հայոց, ՍՊԲ, 1884, էջ 41–49
- Մանր ժամանակագրություններ, XIII–XVIII դդ., կազմ. Վ. Հակոբյան, հ. 1, Ե., 1951, էջ 154–64։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 393)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |