Անդրանիկ Կենջյան
Անդրանիկ Կենջյան (դեկտեմբերի 28, 1873, Ադափազար, Թուրքիա - սեպտեմբերի 6, 1957, Փարիզ, Ֆրանսիա), հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, գրող։ ՍԴՀԿ անդամ[1]։
Անդրանիկ Կենջյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1873 |
Ծննդավայր | Ադափազար, Թուրքիա |
Մահացել է | սեպտեմբերի 6, 1957 (83 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մասնագիտություն | հասարակական գործիչ, քաղաքական գործիչ, խմբագիր և գրող |
Աշխատավայր | Տավրոս և Հնչակյան մամուլ |
Զբաղեցրած պաշտոններ | ֆինանսների նախարար |
Անդամություն | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն |
Գործունեություն
խմբագրել1910-1911 թվականներին եղել է ազգային երեսփոխան Իզմիթի շրջանից։ Մեծ եղեռնի ժամանակ տարագրվել է Դեյր էզ Զոր, 1918 թվականին հաստատվել Դամասկոսում, ընտրվել Ազգային միության ատենապետ։ 1919 թվականին Ադանայում գործուն մասնակցություն է ունեցել Կիլիկիայի իրադարձություններին, խմբագրել «Տավրոս» օրաթերթը։ Կիլիկիան անկախ հանրապետություն հռչակվելուց (1920, օգոստոստի 4) հետո նշանակվել է ֆինանսների նախարար։ Կիլիկիայի հայաթափումից հետո հաստատվել է Բեյրութում, գործակցել է Սահակ Բ Խապայանի հետ, ընտրվել (1926) Լիբանանի ազգային գավառական ժողովի անդամ։ Այնուհետև տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1929-1931 թվականներին անդամակցել է «Հնչակյան մամուլ» շաբաթաթերթի խմբագրակազմին, ապա աշխատակցել տարբեր պարբերականների[1]։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Կորնեյ Վասիլև» (1910 թվական, Կ. Պոլիս)
- «Լեո եւ հնչակեան կուսակցութիւնը» (1935 թվական, Փարիզ)
- «Ազգային հարց եւ Տաճկահայաստան» (1936 թվական, Փարիզ)
- «Սոցիալական դեմոկրատական հնչակեան կուսակցութիւնը եւ Կիլիկեան ինքնավարութեան ակտը» (1958 թվական, Բեյրութ)
- «Հալածականի յուշեր» (1964 թվական, Բեյրութ)
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրանիկ Կենջյան» հոդվածին։ |