Անդրանիկ Խեչումյան
Անդրանիկ Խեչումյան (1955, Թեհրան, Իրան), իրանահայ թարգմանիչ, թատրոնի ռեժիսոր, մշակույթի գործիչ։ Հայաստնանի թատերական գործիչների միության անդամ, Իրանի թատերական տան ռեժիսորների և դրամատուրգների կենտրոնի անդամ։
Անդրանիկ Խեչումյան | |
---|---|
Ծնվել է | 1955 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մասնագիտություն | թարգմանիչ և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի թատերական գործիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելԱնդրանիկ Խեչումյանը ծնվել է 1955 թվականին Թեհրանում։ 1974-1975 թվականներին մասնակցել է Թեհրանի համալսարանի կազմակերպած թատերական դասընթացներին։ Հայկական դպրոցներում և ընկերություններում զբաղվել է դերասանական և ռեժիսորական գործով։ Մեկ տարի մասնակցել է Համիդ Սամանդարյանի թատերական դասերին։
2000 թվականին Հայաստանում բեմադրել է «Ապակե գազանանոց» պիեսը պարսկերենով, 2001 թվականին՝ Քերմանիի «Ուսաբեռ» ներկայացումը հայերենով։ 2004-2005 թվականներին բեմադրել է Մոհամմադ Ռահմանյանի «Ժաննա դ՛Արկը կրակի մեջ» և Էզաթալլահ Մեհրավարանի «Համլետի դերասանը» պիեսները, որոնք ներկայացրել է նաև «Արմմոնա» միջազգային փառատոնի ժամանակ[1]։
Համագործակցել է Թեհրանում լույս տեսնող «Լույս» և «Հույս» երկշաբաթաթերթերի հետ։ Որպես թատրոնի ռեժիսոր երկար տարիներ զբաղվել է թատերական խնդիրներով, հայկական թատերական խմբեր է տարել Թեհրան կամ Իրանի այլ քաղաքներ` փառատոների[2][3]։
Թարգմանություններ
խմբագրելԹարգմանություններ է կատարել հայերենից պարսկերեն և հակառակը։ Թարգմանել է՝
- Ժիրայր Անանյանի «Ես եմ, եկել եմ»
- Գուրգեն Խանջյանի «Դատավարություն»
- Սամվել Կոսյանի «Գուցե փրկվենք»
- Գևորգ Դարֆիի «Սիրավաշը և Սուդաբեն»
- Ռահմաթ Ամինիի «Ճենապակե ամուսինը»
- Ֆարհադ Նազերզադե Քերմանիի «Ուսաբեռը»
- Աբաս Ջահանգիրյանի «Համուն և Դարիա»
- Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիները 1914-1919. անձնական հիշատակներ»[4]
- Երվանդ Օտյանի «Թաղականին կնիկը»
- Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունին»
Պարգևներ
խմբագրել- Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մեդալ
- «Պատվո նշան» Իրանի «Թատրոնի տուն» կենտրոնի կողմից, 2006
- Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ
- ՀԳՄ «Կանթեղ» մրցանակ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2012[5]
- Իրանում կազմակերպվող կրոնական փոքրամասնությունների Գրքի շաբաթվա 16-րդ շրջանի պատվոգիր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Գեղարվեստական հաղորդում (35)». Pars Today. 2016 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ LLC, Red Media. «Իրանում պարսիկ ընթերցողը ժամանակակից հայ գրականության մեծ պահանջ ունի». Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ LLC, Ayb Solutions. «ՀԱՅ ՈՒՍՈՒՑՉԻ ԿԵՐՊԱՐՆ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՎԱՂՎԱ ՀԱՅԻ ԴԻՄԱԳԻԾԸ». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ ««Անիծյալ տարիներ»-ի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը Թեհրանում | Aniarc». www.aniarc.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Radio, IRIB Armenian. «Իրանահայ թարգմանիչ և բեմադրիչ՝ Անդրանիկ Խեչումյանը պարգևատրվեց Հայաստանի մշակույթի նախարարության մեդալով». Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.(չաշխատող հղում)
Գրականություն
խմբագրել- Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։