Անդրանիկ Ենոքյան

հայ բժիշկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենոքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անդրանիկ Հովհաննեսի Ենոքյան (1921, գ. Ոստան - 1965, սեպտեմբերի 7, Ալավերդի), հայ բժիշկ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Անդրանիկ Հովհաննեսի Ենոքյան
Ծնվել է1921
Ծննդավայրգ. Ոստան
Մահացել է1965, սեպտեմբերի 7
Մահվան վայրԱլավերդի
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան

1942 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և մեկնել ռազմաճակատ։ Ծառայել է 31-րդ բանակի 352-րդ հրաձգային դիվիզիայի № 1162 գնդի սանիտաչական վաշտում որպես վաշտի հրամանատար։ Մասնակցել է Օրշայի, Մինսկի, Գրոդնոյի, Արևմտյան Պրուսիայի, Պրահայի ազատագրման համար մղված մարտերին, Քյոնիգսբերգի գրոհին։ 1944 թվականի նոյեմբերին վիրավորվել է։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մեդալներով։

Պատերազմից հետո աշխատանքի է անցնում Ալավերդիում։ Սկզբում հիվանդանոցում տրոպկայանի վարիչ էր, իսկ 1952 թվականից՝ ռենտգենաբան։ Միաժամանակ երկար տարիներ նաև պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն էր և բուժմիավորման գլխավոր բժշկի տեղակալ։ Պարգևատրվել է «Առողջապահության գերազանցիկի» կրծքանշանով և պատվոգրերով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 77-78։