Անդեր Բարենեչեա (իսպ.՝ Ander Barrenetxea, դեկտեմբերի 27, 2001(2001-12-27), Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Սոսիեդադի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[1]։

Անդեր Բարենեչեա
Ander Barrenetxea
Բարենեչեան Ռեալ Սոսիեդադի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ander Barrenetxea Muguruza
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 27, 2001(2001-12-27) (22 տարեկան)
Ծննդավայր Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 175 սմ
Քաշ 74 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Սոսիեդադ
Համար 22
Պատանեկան կարիերա
2011-2013 Իսպանիա Անտիգուոկո
2013-2018 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2019 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ B 8 (1)
2018-ներկա Իսպանիա Ռեալ Սոսիեդադ 10 (1)
Ազգային հավաքական
2018-2019 Իսպանիա Իսպանիա Մ18 6 (1)
2019-ներկա Իսպանիա Իսպանիա Մ19 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 10-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 10-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ռեալ Սոսիեդադ խմբագրել

Բարենեչեան Ռեալ Սոսիեդադի ակադեմիայի սան է։ 2018 թվականի դեկտեմբերի 7-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2025 թվականը[2][3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց դեկտեմբերի 21-ին՝ փոխարինման մտնելով Դեպորտիվո Ալավեսի դեմ խաղում[5] և դառնալով 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Լա Լիգայում[6][7]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց ապրիլի 14-ին՝ Էյբարի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Բարենեչեան խփեց մայիսի 12-ին՝ Ռեալ Մադրիդի դեմ խաղում[9][10]։ 2018-19 մրցաշրջանում իսպանացին անցկացրեց 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[11]։

2019 թվականի հունիսի 9-ին Բարենեչեան տեղափոխվեց Ռեալ Սոսիեդադի առաջին թիմ՝ ստանալով 22 համարի մարզաշապիկը[12][13]։

Միջազգային կարիերա խմբագրել

Բարենեչեան ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2019 թվականի հուլիսին նա մասնակցեց Հայաստանում կայացած Եվրոպայի Մ19 առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում։ Իսպանիան հաղթեց առաջնությունը[14][15]՝ եզրափակչում 2-0 հաշվով պարտության մատնելով Պորտուգալիային[16][17][18]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ[19]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Սոսիեդադ B 2018–19 Սեգունդա Դիվիզիոն B 8 1 8 1
Ռեալ Սոսիեդադ 2018–19 Լա Լիգա 9 1 0 0 9 1
2019–20 1 0 0 0 1 0
Ընդհանուր 10 1 0 0 0 0 0 0 10 1
Կարիերայի ընդհանուր 18 2 0 0 0 0 0 0 18 2

Նվաճումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

Իսպանիա Մ19
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. 2019[18]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Spain - Barrenetxea - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. 07/12/2018. «Amplía su compromiso hasta 2025». fundazioa.realsociedad.eus. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  3. LALASPORT. «La Real looks to the future renewing two pearls of Zubieta». Sports News - Latest Sports Articles | Lalasport.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.(չաշխատող հղում)
  4. «La Real ata hasta 2025 a Roberto López y Ander Barrenetxea, dos de sus grandes perlas | LaLiga, Real Sociedad». Futbelia (իսպաներեն). 2018 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.(չաշխատող հղում)
  5. «Real Sociedad - Deportivo Alavés, Dec 21, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. «Barrenetxea becomes the first player born in the 21st century to play in LaLiga Santander». www.marca.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  7. «Ander Barrenetxea: The first footballer born in the 21st century opens in LaLiga | sports». Spain's News (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. «Real Sociedad - SD Eibar, Apr 14, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  9. «Real Sociedad - Real Madrid, May 12, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  10. «10-Man Real Madrid Embarrassed by Real Sociedad in 3-1 La Liga Defeat». bleacherreport.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  11. «Ander Barrenetxea | Football Stats | Real Sociedad | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  12. 09/06/2019. «Promote to the first team». www.realsociedad.eus (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  13. Badallo, Óscar (2019 թ․ հունիսի 8). «Le Normand, Barrenetxea, Aihen y Guevara suben al primer equipo». www.marca.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  14. UEFA.com. «Spain win 2019 U19 EURO: at a glance». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  15. «Ferran Torres fires Spain to U19 Euros glory». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  16. «Portugal U19 - Spain U19, Jul 27, 2019 - European U19 Championship 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  17. «Highlights: Spain beat Portugal to win Euro U19». www.bbc.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  18. 18,0 18,1 «Spain beat Portugal to win record 11th U19 Euro». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  19. «Ander Barrenetxea». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդեր Բարենեչեա» հոդվածին։