Անդերս Լինդեգոր

ֆուտբոլիստ

Ա՛նդերս Ռոզենկրա՛նց Լինդեգո՛ր (դան․՝ Anders Rosenkrantz Lindegaard, ապրիլի 13, 1984(1984-04-13)[2][3][4], Օդենսե, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» և Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ։ Նա սկսել է իր ֆուտբոլային կարիերան հարազատ քաղաքի նույնանուն թիմում։ Դարպասապահի դեբյուտը կայացավ 2009 թվականի հուլիսի 30-ին՝ ՈՒԵՖԱ–ի Եվրոպայի Լիգայի որակավորման փուլում «Ռաբոտնիչկի» թիմի դեմ խաղում, որն ավարտվեց դանիացիների հաղթանակով (4-3)։ Սակայն երբ «Օդես» եկավ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Ռոյ Քերրոլը՝ Լինդեգորը վարձակալվեց նորվեգական «Օլեսուննու» թիմի կողմից, որի հետ հետագայում մշտական հիմունքներով պայմանագիր ստորագրեց։ Անդերսը խաղացել է Դանիայի երիտասարդական հավաքականում, իսկ 2010 թվականի սեպտեմբերի 7–ին կայացավ նրա դեբյուտը ազգային հավաքականի կազմում ԵՎՐՈ-2012 ընտրական փուլում Իսլանդիայի դեմ խաղում, որտեղ դանիացիները հաղթեցին 1-0 հաշվով։ 2010 թվականի նոյեմբերի 27–ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Լինդեգորի հետ 3,5 տարի ժամկետով պայմանագիր ստորագրելու մասին։ Տրանսֆերի գումարը չի հրապարակվում։ Անդերսը սկսել է հանդես գալ «Կարմիր սատանաների» հետ 2011 թվականի հունվարից։ Նրա տեղափոխությունը անգլիական ակումբ կայացավ 2011 թվականի հունվարին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի բացումից անմիջապես հետո[5]։

Անդերս Լինդեգոր
դան․՝ Anders Lindegaard
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անդերս Ռոզենկրանց Լինդեգոր
Ազգությունը {{{2}}} Դանիա
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 13, 1984 (39 տարեկան)
Ծննդավայր Օդենսե, Դանիա
Հասակ 1.93 մ[1]
Քաշ 80 կգ[1]
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մանչեսթեր Յունայթեդ
Համար 13
Պատանեկան կարիերա
2001—2003 Օդենսե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003—2009
2008
2009
2009-2010
2011-
Դանիա Օդենսե
Դանիա Կոլդինգ
Նորվեգիա Օլեսուն
Նորվեգիա Օլեսուն
Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
11 (-7)
10 (-13)
18 (-28)
38 (-43)
17 (-21)
Ազգային հավաքական
2007—2009
2009
2009—2013
2012
ԴանիաԴանիա (մինչև 19)
ԴանիաԴանիա (մինչև 20)
ԴանիաԴանիա
2 (0)
4 (0)
5 (−2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Խաղացողի անձնագիր. Անդերս Լինդեգոր» (անգլերեն). PremierLeague.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  2. FBref.com(բազմ․)
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  5. «Man Utd complete Anders Lindegaard signing» (անգլերեն). BBC Sport. 08.07.2013.