Անգորական այծ, բրդատու ցեղ։

Առաջացում խմբագրել

Առաջացել է (հետազոտողների մեծամասնության կարծիքով) վաղուց անհայտացած վայրի այծի տեսակից։ Որոշ տվյալներով հայրենիքը պետք է համարել Միջագետքը, որտեղից XIII դարից ներմուծվել է Փոքր Ասիա և բուծվել Անգորայի (Անկարա) շրջանում (այստեղից էլ՝ ցեղի անվանումը)։

Ներկայումս բուծվում է ԱՄՆ-ում, Աֆրիկայում, Ավստրալիայում և այլուր։ Հայաստան ներմուծվել է 1931–1936 թվականներին՝ տեղական այծի ցեղը բարելավելու համար։

Նկարագրություն խմբագրել

Անկորական այծը ունի գրեթե միատարր կիսանուրբ, սպիտակ, փայլուն, բարակ (25—42 մկ) և երկար (25 սմ և ավելի), բարձր առաձգականությամբ ու ամրությամբ օժտված բուրդ։

Նոխազների միջին բրդատվությունը՝ 5—7 կգ, մայրերինը 2,2—4 կգ է, բրդի մաքուր ելքը 65—75 % է, միջին կենդանի քաշը, համապատասխանաբար, 50—55կգ և 32—34 կգ։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգորական այծ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 386