Բացել գլխավոր ցանկը

Անգլիայի տնտեսություն (1066-1509)

Detail from an illuminated book, with three figures shown talking, a monk on the left, a knight in armour in the middle and a peasant with a spade on the right. The picture is accented in rich blues.
Միջնադարյան անգլիացիները իրենց հասարակության մեջ երեք շերտեր էին առանձնացնում. աղոթող հոգևորականություն, պատերազմող ասպետականություն և հողի վրա աշխատող գյուղացիություն

1066 թվականի Անգլիայի նորմանդական նվաճումից մինչև 1509 թվականին թագավոր Հենրիխ VII-ի մահը անգլիական տնտեսության հիմքը բնական գյուղատնտեսությունն էր, բացի այդ՝ մինչև երկրում նորմանների հաստատումը զարգացում ապրեցին շուկայական հարաբերությունները: Նորմանդական հասարակական ինստիտուտները, մասնավորապես՝ ճորտատիրությունը, դրվեցին բաց դաշտերի համակարգի և միջազգային առևտրով զբաղվող քաղաքային ցանցերի զարգացման վրա։ Նորմանդական արքայատոհմի և առաջին Պլանտագենետների կառավարման ժամանակաշրջանում անգլիական տնտեսությունը զարգացում էր ապրում։ Տնտեսական աճին զուգորդում էր հաստատուն բնական աճը, ինչպես նաև վարելահողերի մակերեսի մեծացումը։ Առաջանում էին հարյուրավոր նոր քաղաքներ, այդ թվում՝ պլանային, ինչը նպաստում էր գիլդիաների՝ թագավորի կողմից լիազորված տոնավաճառների, և միջնադարին հատուկ այլ ինստիտուտների ստեղծմանը։ Զարգանում էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առևտուրը։

Այն դադարեց հաստատուն լինելուց 20-րդ դարի վերջին։ Պատճառը այնպիսի գործոնների անհամապատասխանությունն էր, ինչպիսիք էին հողերի պակասը և վերացումը, գերբնակեցվածությունը։ 1315-1317 թվականների Մեծ սովից առաջացած կորուստները խաթարեցին անգլիացիների ժողովդագրական պոտենցիալը։ Իրավիճակը առավել բարդացավ 1348 թվականին՝ Սև մահի համաճարակից հետո. ժանտախտը դարձավ երկրի բնակչության կեսի մահվան պատճառը, ինչը մեծ ազդեցություն ունեցավ երկրի տնտեսության զարգացման վրա։ Կրճատված գյուղատնտեսական ոլորտում բարձրացավ աշխատանքի գինը, գները անկում ապրեցին և, հետևաբար, կրճատվեցին շահույթների չափերը։ Այդ ամենը վերջնականապես խարխլեցին ճորտատիրության հին համակարգը և վերջինիս փոխարինելու եկավ ագարակատիրության ժամանակակից ինստիտուտը՝ հիմնված հողերի օգտագործման համար տրվող վճարների վրա։ 1381 թվականի Գյուղացիական ապստամբությունը ազդեցություն ունեցավ ավատատիրական կարգերի վրա և սահմանափակեց թագավորական հարկահանության մակարդակը՝ գրեթե մեկ դար առաջ անցնելով։ 15-րդ դարում երկրում աճեց կտորների արտադրությունը։ Հենց այդ ժամանակ ձևավորվեց անգլիացի վաճառակնների նոր սոցիալական շերտ, որ մասնագիտանում էին ոչ թե ներքին առևտրում, այլ միջազգային գործարքներում առավել մեծ ազդեցություն ունեին Լոնդոնը և Անգլիայի հարավարևմտյան քաղաքները, մինչդեռ հին արևելյան քաղաքները աստիճանաբար ստագնացիայի էին ենթարկվում: Նոր առևտրային համակարգերը վերջ դրեցին միջազգային տոնվաճառների տարածմանը և բերեցին այսպես կոչված լիվրե ընկերությունների ստեղծմանը. վերջիններս երկրի մայրաքաղաքում գտնվող արտոնյալ առևտրային միություններ են։ Լիվրե ընկերությունների ստեղծումը մետաղամշակման և նավաշինարարության տեխնոլոգիաների կատարելագործման հետ միասին ցույց են տալիս անգլիական տնտեսության միջնադարյան շրջանի ավարտը և Նոր ժամանակների սկիզբը։

1066-1100 թվականներԽմբագրել

Վիլհլմ I Նվաճողը գրավեց Անգլիան 1066 թվականին՝ հաղթելով անգլոսաքսոնյան արքա Հարոլդ II Հոդվինսոնին Հասթինգսի մենամարտում և հաստատելով իր կառավարումը անգլիական պետության մեջ։ Շուտով Վիլհելմը մի քանի այլ զինվորական միջոցառումներ ձեռնարկեց (անգլ.՝ Harrying of the North) հյուսիսում բրիտանական տիրապետության ընդլայնման համար։ Հողերի ստացման կարգը՝ ներդրված Վիլհելմի կողմից, ավատատիրական բնույթ էր կրում. հողերը հանձնում էին թագավորի ծառաների տիրապետությանը։ Մյուս կողմից՝ նորմանների ներխուժումը գրեթե ոչ մի հետք չթողեց հասարակական կյանքի շատ ոլորտներում։ Անգլիական գյուղատնտեսության և ֆինանսական համակարգերի շատ առանձնահատկություններ անփոփոխ էին մնում դեռ տասնյակ տարիներ։ Ներխուժումից առաջացած վնասները մեծավ մասամբ վերաբերում էին Անգլիայի հյուսիսի և արևմուտքի բնակիչներին։

Գյուղատնտեսություն և հանքարդյունաբերությունԽմբագրել

ՀողագործությունԽմբագրել

 
Հողագործները աշխատելիս, միջնադարյան նկար

Հողագործությունը նորմանների ներխուժման ժամանակ անգլիական տնտեսության խոշորագույն ճյուղերից մեկն էր։ Ներխուժումից 20 տարի անց երկրի տարածքի 35 %-ը զբաղեցնում էին վարելահողերը, 25 %-ը նախատեսված էր արոտավայրի համար, 15 %-ը անտառներ ստեղծելու համար էր, իսկ մնացյալ 25 %-ը օգտագործվում էր ցամաքի և ճահճային տարածքների վրա։ Ցորենը հիմնական մշակաբույսն էր, միևնույն ժամանակ ակտիվորեն մշակում էին վարսակ և գայլուկ[1]։ Առավել բերքառատ հողերը, օրինակ Թեմզայի հովիտը, Միդլենս շրջանը և երկրի արևելյան հատվածի հողերը հատիկավոր մշակաբույսերի աճեցման համար էին գործածվում[1]։ Անասնապահության առաջատար ճյուղը ոչխարների և խոշոր եղջերավոր անասունների բուծումն էր։ Հարկ է նշել, որ վերը նշված կատեգորիաները բնորոշվում էին ավելի փոքր չափերով, քան նրանց ժամանակակից տեսակներն են։ Կենդանիների մեծ մասը, հնարավոր է և ամենամեծ մասը, մորթում էին ձմռանը[2]։

Ավատական համակարգԽմբագրել

Նվաճմանը նախորդող հարյուր տարիների ընթացքում թագավորի, եպիսկոպոսների, մենաստանների և թեևերի խոշոր հողատարածքները աստիճանաբար բաժանվում էին ավելի ու ավելի շատ տարածքների։ Հողային իրավունքի բաժանումը պայմանավորված էր ամեն հնարին իրավական փաստերով, որոնք վերաբերում էին սուբյեկտների ունեցվածքին (ժառանգություն, հարսանիքներ, եկեղեցիների կողմից հողերի ձեռքբերում)[3]։ Փոքր հողերի սեփականատերերը բնակվում էին հենց իրենց հողատարածքներում, ղեկավարում էին դրանք և ստանում էին որոշակի միջոցներ այդ հողերի գոյությունը պահպանելու համար։ Եթե նախկինում Անգլիայում բնակեցման ամենատարածված ձևը մեկուսացված գյուղն էր, ապա նվաճումից որոշ ժամանակ առաջ արդեն անգլիական բնակավայրերի ամենատարծված ձևը խոշոր գյուղերն էին, որոնք գտնվում էին տվյալ մշակահողերի վրա։ Նմանատիպ գյուղերի շղթան ձգվում էր երկրի հյուսիսից մինչև հարավ[4]։ Նոր բնակավայրերի բնակիչները օգտագործում էին բաց դաշտերի համակարգը, որի դեպքում մշակվող դաշտերը մի քանի փոքր հատվածների էին բաժանվում, որոնցից յուրաքանչյուրը գտնվում էր մասնավոր սեփականության ներքո։ Բացի այդ՝ անցկացվում էր հացահատաիկային մշակաբույսերի ամենամյա շրջանառություն հողի հատվածների միջև, իսկ անտառների և ընդհանուր հողերի միջև կատարվում էր մանրակրկիտ պահպանություն[5]։ Յուրաքանչյուր մանորի գյուղատնտեսական հողերը բաժանվում էին ինչպես գյուղացիների կողմից մշակվող հողերի, այնպես էլ հողի սեփականատիրոջ անձնական դաշտերի՝ նրա դոմենների։ Գյուղացիները աշխատում էին մեծ մակերես ունեցող հողերի վրա և սեփականատիրոջը վճարում էին հողային ռենտա։ Վճարը կարող էր կատարվել ավատատիրոջ հողամասում կամ բնամթերքի ու դրամական միջոցների ձևով[6]։ Նշված ժամանակաշրջանում Անգլիայի տարածքում գտնվում էր շուրջ վեց հազար տարբեր ուժ և արտադրողականություն ունեցող ջրաղացներ․ տնտեսության մեջ նման ջրաղացների օգտագործումը ոչ միայն դրական կերպով էր անդրադառնում նրա բարեկեցության վրա, այլև գյուղացիների աշխատանքը առավել հեշտացնում էր[7]։ Մեծավ մասամբ, շնորհիվ նյութա-տեխնիկական շտեմարանի զարգացման՝ գյուղացիները կարողացան առավել մեծ քանակով արտադրանք արտադրել․ ավելին, քան պահանջվում էր իրենց համայնքում, իսկ ավելացած պաշարները կարող էին վաճառել իրենց հայրենի անգլիական քաղաքներում[8]։

Սկզբնապես նորմանները չէին ցանկանում ավատական համակարգը զգալի փոփոխությունների ենթարկել[9]։ Սակայն Վիլհելմը որոշակի իրավունքներ վերապահեց հողի առավել մեծ տարածքների համար՝ հօգուտ նորմանական վերին խավի՝ ստեղծելով խոշոր կալվածքներ վալիական սահմանի մոտ, Սուսեքսում և այլ մարզերում։ Վիլհելմի կառավարման առավել նշանակալի հետևանքը սոցիալական հարաբերությունների ոլորտում դարձավ ստրուկների թվի կտրուկ նվազեցումը[10][11]։ Դեռ 10-րդ դարում ստրուկների դասակարգի թիվը բավականին մեծ էր, բայց հետո տնտեսական և կրոնական ճնշման պատճառով՝ այն սկսեց նվազել[12]։ Չնայած դրան՝ նոր նորմանական ազնվականությունը բավականին խիստ էր գյուղացիների նկատմամբ վերաբերմունքի հարցում[13]։ Նախկինում հարուստ անգլոսաքսոնյան գյուղացիները արագորեն տնտեսական աստիճանակարգությամբ անկում էին ապրում։ Գյուղացիների դրության խստացման պատճառով ավելանում էր այն մարդկանց թիվը, որոնք սահմանափակված էին շարժումների ազատության և այլընտրանքային աշխատանքի փնտրման հարցում[13]։ Անգլոսաքսոնյան բարձր խավի՝ արգելքներին դիմակայած անդամները արագորեն ներգրավվեցին նոր խավի մեջ կամ էլ տնտեսական առումով ճնշվեցին[14]։

Անտառների ստեղծումԽմբագրել

 
Ճահճային անտառ (Forest of High Peak), որտեղ տեղի էր ունենում թագավորական կարիքների բավարարման համար նախատեսված կապարի ստացումը

Նորմանական կառավարությունը արգելեց թագավորական անտառների ստեղծումը։ Անգլոսաքսոնյան անկախության տարիներին որոշ անտառներ հատուկ կերպով առանձնացվեցին որսի համար․ դրանք կոչվեցին «հեյս» (անգլ.՝ hays)։ Նորմանների անտառները, որոնք նախատեսված էին նույն նպատակի համար, զբաղեցնում էին առավել մեծ տարածքներ, և բացի այդ՝ նրանց գոյությունը ուներ իրավական հիմք[15]։ Նոր անտառները ոչ միշտ էին խիտ, բայց նրանց օգտագործումը թագավորական տան անդամների կողմից լավ պաշտպանություն էր։ Նորմանների անտառները հատուկ իրավական պաշտպանության ներքո էին գտնվում, բայց անտառային իրավունքը գտնվում էր միապետի տիրապետության ներքո, որի խիստ որոշումները ձևական բնույթ էին կրում[16]։ Անտառների ստեղծման ծրագիրը ենթադրում էր, որ նոր հատվածները կապահովեն թագավորին որսորդական իրերով, նյութերով, ապրանքներով և փողերով[16]։ Անտառային ռենտան և դրան զուգորդող տուգանքները դարձան միապետական մոտեցման կարևորագույն մասը, իսկ ստացվող անտառային ռեսուրսները օգտագործվում էին ամրոցների և նավերի կառուցման համար[17]։ Որոշ անտառներում կատարվում էր օգտակար հանածոների արդյունահանում։ Օրինակ, երկաթի արդյունահանման և մշակման կենտրոն դարձավ Դինա անտառը, կապարը ևս արդյունահանցում էր անտառում[17]։ Անտառների մակերեսի ընդլայնումը արդյունավետ էր և որոշ այլ դասակարգերի համար։ Շատ մենաստաններ հատուկ որսորդական իրավունքներ ունեին և անտառահանման իրավունքներ որոշ առանձնացված անտառներում[18]։ Թագավորական անտառների առաջացումը զուգակցվում էր եղնիկների այգիների և այլ պահպանվող գոտիների թվի աճով[19][20]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bailey, 1996, էջ 44
  2. Dyer, 2009, էջ 25
  3. Dyer, 2009, էջ 27, 29
  4. Dyer, 2009, էջ 19, 22
  5. Dyer, 2009, էջ 19—21
  6. Bartlett, 2000, էջ 313
  7. Dyer, 2009, էջ 26
  8. Dyer, 2009, էջ 14
  9. Douglas, 1962, էջ 310
  10. Bartlett, 2000, էջ 319
  11. Douglas, 1962, էջ 311
  12. Dyer, 2009, էջ 36—38
  13. 13,0 13,1 Douglas, 1962, էջ 312
  14. Dyer, 2009, էջ 81—82
  15. Dyer, 2009, էջ 18
  16. 16,0 16,1 Huscroft, 2005, էջ 97
  17. 17,0 17,1 Cantor (FCPW), 1982, էջ 63
  18. Cantor (FCPW), 1982, էջ 59
  19. Cantor (I:EML), 1982, էջ 18
  20. Cantor (FCPW), 1982, էջ 81

ԳրականությունԽմբագրել

A-BԽմբագրել

C-GԽմբագրել

H-MԽմբագրել

N-ZԽմբագրել