Անգարա-Բուրուն
Անգարա-Բուրուն[3], լեռնագագաթ Ղրիմի լեռների հիմնական լեռնաշղթայի կենտրոնական մասում, տեղաբաշխված է Չատիր-Դաղ[4] զանգվածի արևելյան մասում, Վերին Կուտուզովկա ավանից (Ալուշտա) 6 կմ հյուսիս-արևմուտք։
Անգարա-Բուրուն | |
---|---|
ուկրաիներեն՝ Ангара-Бурун | |
Տեսարանը Դեմերջի-Յայլայից | |
Տեսակ | լեռ |
Երկիր | |
Վարչատարածքային միավոր | Ղրիմի Ինքնավար Հանրապետություն[1] |
Աշխարհագրական տեղադրություն | Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա |
Լեռնաշղթա | Ղրիմի լեռներ և Չատիր Դաղ |
Լեռնային համակարգ | Չատիր-Դաղ, Ղրիմի լեռներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1453[2] |
Գագաթը կոնաձև է, զառիվայր հարավային և արևմտյան լանջերով, արևելյան մասը զառիվեր ժայռոտ պատեր են, որոնք իջնում են մինչև անտառոտ ստորոտները։
Բարձրությունը ծովի մակերևույթից 1453[2] մ է։ Կազմված է կրաքարերից։ Ստորոտներին հաճարենու անտառներ են, գագաթային մասը ծածկված է լեռնային մարգագետիններով։
Անվանումը ծագում է Անգարա[5] գետից, որն էլ իր հերթին ծագում է թուրքերեն անգարա - «ճեղք», «ձոր», «կիրճ» բառից։
Անգարա-Բուրուն լեռան մոտ գտնվող հայտնի վայրեր
խմբագրելՏես նաև
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Անգարա-Բուրուն լեռը, տեսարան հարավից
-
Անգարա-Բուրուն և Շաքարագլուխ լեռները, տեսարան հյուսիսից
-
Անգարա-Բուրուն լեռնագագաթը, 2012 թ.
-
Անգարա-Բուրուն և Շաքարագլուխ լեռները Անգարայի լեռնանցքից։
-
Գեղձիի ձոր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ 2,0 2,1 «OpenStreetMap — Կետ. Անգարա-Բուրուն». openstreetmap.org. Վերցված է 2014 թ. հոկտեմբերի 19–ին-ին.
- ↑ «Անգարա-Բուրունը քարտեզի վրա» (ռուսերեն). geokrym.narod.ru. Վերցված է 2014 թ. հոկտեմբերի 19–ին-ին.
- ↑ «Անգարա-Բուրուն լեռ, Ղրիմ» (ռուսերեն). 7ways.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ. հոկտեմբերի 19–ին-ին.
- ↑ «Ղրիմի անվանումաբանություն. Ալուշտա - Արբատի սլաք». Ղրիմի մեծ տեղանվանումաբանական բառարան (ռուսերեն). crimean-titles.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ. հոկտեմբերի 19–ին-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգարա-Բուրուն» հոդվածին։ |