Անգատուբա էկոլոգիական կայան
Անգատուբա էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica de Angatuba), էկոլոգիական կայան Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում։
Տեսակ | էկոլոգիական կայան |
---|---|
Կազմված է | Սեռադո |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Սան Պաուլու |
Հիմնվել է | 1985 |
Մակերես | 1363 հեկտար |
Կառավարում | պետություն |
Տեղագրություն
խմբագրելԱնգատուբա էկոլոգիական կայանը գտնվում է Սան Պաուլու նահանգի Անգատուբա մունիցիպալիտետում։ Ունի 1394 հա տարածք[1]։ Տեղակայված է Անգատուբա պետական անտառում[1]։ Տեղանքը լեռնային է` 620-750 մետր բարձրությամբ[2]։
Պատմություն
խմբագրելԷկոլոգիական կայանը ստեղծվել է 1985 թվականի օգոստոսի 13-ի 23.790 հրամանագրով Անգատուբայի մունիցիպալիտետի պետական սեփականություն հանդիսացող տարածքում։ Նպատակն էր պահպանել գոյություն ունեցող էկոհամակարգերը, կենդանական ու բուսական աշխարհը և աջակցել կրթական, ինչպես նաև գիտական գործունեությանը։ Կառավարվում է Սան Պաուլուի անտառային տնտեսության ինստիտուտի կողմից[1]։
Շրջակա միջավայր
խմբագրելԿայանը պարունակում է սերրադոյի բուսականության և անտառի զգալի մնացուկներն այս տեսակի բիոմի հարավային սահմանում[1]։ Սերրադոն կապի մեջ է Ատլանտյան անտառի հետ։ Այն ունի կենսական նշանակության բարդ էկոհամակարգ՝ որպես ապաստարան ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների համար[1]։ Սուկցեսիայի տարբեր փուլերում բուսականությունը բաղկացած է կիսամշտադալար անտառի մնացորդներից։ Արձանագրվել է բույսի 257 տեսակ, այդ թվում՝ լոբազգիներ, դափնազգիներ, իշակաթնուկազգիներ և այլն։ Կենդանիներից են՝ հսկա մրջնակերը (Myrmecophaga tridactyla), հարավային տամանտուն (Tamandua tetradactyla) և բաշավոր գայլը (Chrysocyon brachyurus)[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- ESEC de Angatuba (ESEC) (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016-06-30-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Estação Ecológica de Angatuba (Portuguese), Ambiente Brasil, Վերցված է 2016-06-30-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)