Անատոմիական ձևափոխություն

Անատոմիական ձևափոխություն, անատոմիական փոփոխություն կամ անոմալիա, դա մարմնի անատոմիական կառուցվածքի ներկայացումն է մորֆոլոգիական առանձնահատկություններով, որոնք տարբերվում են մարդկանց մեծամասնության մոտ: Անատոմիական ձևափոխումները դասակարգվում են երեք տեսակի՝ ներառյալ մորֆոմետրիկ (չափ կամ ձև), կայունություն (առկա կամ բացակայող) և տարածական (մոտակա/հեռավոր կամ աջ/ձախ).[1]

Անատոմիական ձևափոխություն
Ենթակատեգորիաֆիզիոլոգիական վիճակ, նորմալ վիճակ, մարդու փոփոխականություն, anatomical entity Խմբագրել Wikidata
Կազմված էQ2510798 Խմբագրել Wikidata

Որոշակի անատոմիական փոփոխություններ համարվում են նորմալ այն առումով, որ դրանք կարող են հայտնաբերվել տարբեր անհատների մոտ, հիմնականում առանց որևէ ախտանիշի և կոչվում են անատոմիական ձևափոխումներ, այլ ոչ թե անոմալիաներ[2]:

Անատոմիական անոմալիաները հիմնականում պայմանավորված են ժառանգականությամբ և կարող են զգալիորեն տարբերվել որոշակի տարածքում բնակեցված մարդկանց միջև: Անատոմիական փոփոխությունների արագությունը զգալիորեն տարբերվում է առանձին օրգանների միջև, հատկապես մկաններում[2]: Անատոմիական ձևափոխություննների մասին իմացությունը մեծ դեր է կատարում դրանց պաթոլոգիական ախտահարումներից տարբերելու համար:

1898թ.-ին հրապարակված աշխատությունում ներկայացված է լայն շրջանակի և նշանակության անատոմիական ձևափոխությունների մասին[3], և մինչև ռենտգեն ախտորոշման կիրառումը, անատոմիական փոփոխությունները հիմնականում հայտնաբերվել են միայն դիակներին զննելիս:

Անատոմիական ձևափոխումներից են՝ պոլիդակտիլիա (բնածին արատ), որի ժամանակ առկա է սովորականից ավելի շատ մատներ։

Կառուցվածքային փոփոխություններ

խմբագրել

Մկաններ

խմբագրել

Ֆրեդերիխ Կոսպը մանրամասն նկարագրել է մկանների ձևափոխումներ, օրինաներից են` մկանների բացակայություն, հիպերտրոֆիա, բաժանում երկու կամ ավելի մասերի կամ միաձուլում հարակից օրգաններին:[2]

Ոսկրեր

խմբագրել

Սովորաբար կան հինգ գոտկային ողեր, բայց երբեմն լինում են վեց, իսկ երբեմն՝ չորս[4]:

Ծնկան հոդի առաջային խաչաձև կապանի վնասվածքի դեպքում կարող է զարգանալ այտուց և սուր ցավ[5]:

Օրգաններ

խմբագրել

Թոքերը համարվում են անատոմիական ձևափոխումների հիմնական թիրախ[6]:

Կլինիկական նշանակություն

խմբագրել

Ավելորդ փոքր ոսկրերի առկայությունը կարող է սխալ ախտորոշման պատճառ դառնալ, մտածելով, որ այն տեխաշարժված կոտրվածք է:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Yammine, Kaissar (2014). «Evidence-Based Anatomy». Clinical Anatomy. 27 (6): 847–852. doi:10.1002/ca.22397. ISSN 0897-3806. PMC 4282349. PMID 24797314.
  2. 2,0 2,1 2,2 «Anatomic variants».
  3. Cunningham, DJ (October 1898). «The Significance of Anatomical Variations». Journal of Anatomy and Physiology. 33 (Pt 1): 1–9. PMC 1327970. PMID 17232348.
  4. Saladin, K (2012). Anatomy and Physiology (6th ed.). McGraw-Hill Education. էջեր 14–15. ISBN 9780073378251.
  5. Kim, JG; Han, SW; Lee, DH (2016-12-01). «Diagnosis and Treatment of Discoid Meniscus». Knee Surgery & Related Research. 28 (4): 255–262. doi:10.5792/ksrr.16.050. PMC 5134787. PMID 27894171.
  6. Moore, K (2018). Clinically oriented anatomy (Eighth ed.). Wolters Kluwer. էջ 342. ISBN 9781496347213.

Արտաքին հղումներ

խմբագրել