Անատոլի Տիշչենկո
Անատոլի Տիշչենկո (ռուս.՝ Анато́лий Федосе́евич Ти́щенко, ապրիլի 7, 1935, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։
Անատոլի Տիշչենկո | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | ապրիլի 7, 1935 (89 տարեկան) |
Ծննդավայր | Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1961 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1961-1965 թվականներ՝ ավագ ռեֆերենտ, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բաժանմունքի կցորդ։
- 1965-1971 թվականներին Դանիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության կցորդ, երրորդ և երկրորդ քարտուղար։
- 1971-1974 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բաժանմունքի երկրորդ և առաջին քարտուղարի պաշտոնները։
- 1974 թվականից մինչև 1977 թվականը Նորվեգիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության առաջին քարտուղար։
- 1977-ից մինչև 1980 թվականը Դանիայում զբաղեցրել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդականի պաշտոնը։
- 1980 թվականից մինչև 1983 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բաժանմունքի վարիչի տեղակալ։
- 1983-1988 թվականներին Ֆինլանդիայում զբաղեցրել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդի պաշտոնը։
- 1988-ից մինչև 1990 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կրթական հաստատությունների և գլխավոր կադրերի բաժնի պետի տեղակալ, տեղակալի օգնական։
- 1990 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 1995 թվականի հունվարի 4-ը եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, իսկ հետո Նորվեգիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան[1][2]։
- 1995 թվականից մինչև 2000 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կադրերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2000 թվականից Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության իրավաբանական ակադեմիայի պրոռեկտոր։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Указ Президента СССР от 13.09.1990 № 5 «О назначении тов. Тищенко А. Ф. Чрезвычайным и Полномочным Послом СССР в Королевстве Норвегия»
- ↑ Указ Президента Российской Федерации от 04.01.1995 № 5 «Об освобождении Тищенко А.Ф. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Королевстве Норвегия»