Անատոլի Վիկտորով
Անատոլի Վիկտորով (ռուս.՝ Анато́лий Дми́триевич Ви́кторов, 1954 կամ հունվարի 29, 1954, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։
Անատոլի Վիկտորով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | 1954 կամ հունվարի 29, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1980) և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան (1992)։ Տիրապետում է անգլերեն, գերմաներեն, պորտուգալերեն, սերբերեն, խորվաթերեն և չեխերեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1985 թվականից։
- 1985-1990 թվականներին՝ Անգոլայում ԽՍՀՄ դեսպանատան առաջին քարտուղար։
- 1992-1993 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների դեպարտամենտի խորհրդական։
- 1993-1996 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի խորհրդական։
- 1996-2000 թվականներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության խորհրդական։
- 2000-2003 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2003-2010 թվականներին՝ Բոսնիա և Հերցեգովինայում Բարձր ներկայացուցչի աշխատակազմի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար, Բարձր ներկայացուցչի տեղակալ։
- 2010-2013 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2013-2018 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի տնօրեն։
- 2018 թվականի ապրիլի 5-ից՝ Իսրայելում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
Ամուսնացած է։ Ունի որդի և դուստր։
Դիվանագիտական աստիճան
խմբագրել- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 թվականի փետրվարի 4)[2]
Պարգևներ
խմբագրել- Բարեկամության շքանշան (2018 թվականի հուլիսի 11)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[3]
- ԽՍՀՄ ԱԳՆ պատվոգիր։
- Ռուսաստանի ԱԳՆ պատվոգիր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Указ Президента Российской Федерации от 05.04.2018 г. № 142 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Государстве Израиль»
- ↑ Указ Президента Российской Федерации от 04.02.2013 г. № 90 «О присвоении дипломатического ранга»
- ↑ Указ Президента Российской Федерации от 11 июля 2018 года № 414 «О награждении государственными наградами Российской Федерации»