Անատոլի Սիդորով (գիտնական)

ռուս խորհրդային գիտնական-մեխանիկ և մեքենաշինարար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անատոլի Սիդորով (այլ կիրառումներ)

Անատոլի Իվանովիչ Սիդորով (ռուս.՝ Анатолий Иванович Сидоров, ապրիլի 13 (25), 1866, Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 18, 1931(1931-12-18)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային գիտնական-մեխանիկ և մեքենաշինարար, ՌՍՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1928), պրոֆեսոր, Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանի մեխանիկական ֆակուլտետի դեկան։

Անատոլի Սիդորով
Ծնվել էապրիլի 13 (25), 1866
Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 18, 1931(1931-12-18)[1] (65 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Ռուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1888)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Անատոլի Սիդորովը ծնվել է 1866 թվականի ապրիլի 13-ին (նոր տոմարով՝ ապրիլի 25-ին ) Վոյսկա Դոնսկի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ 1888 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի առաջին դասընթացը, 1891 թվականին՝ Մոսկվայի Կայսերական տեխնիկական ուսումնարանը (ՄԿՏՈւ)՝ ինժեներ-մեխանիկի կոչումով։

1895 թվականին Ժողովրդական կրթության նախարարության կողմից գործուղվում է արտասահման պրոֆեսորի կոչման նախապատրաստելու համար։ Մասնակցել է Բեռլինի պոլիտեխնիկական դպրոցի մեքենաշինության դասընթացներին, եղել Գերմանիայի և Շվեյցարիայի բազմաթիվ մեքենաշինական գործարաններում։ 1897 թվականին նշանակվում է ՄԿՏՈւ-ի մեքենաշինության ամբիոնի ասպիրանտ-պրոֆեսոր, որտեղ էլ 1898 թվականին դառնում է պրոֆեսոր։

  • 1907-1912 թվականներին դասավանդել է գծագրություն և «Մեքենաների կառուցվածք» դասընթացը մեխանիկական (II, III, IV տեխնիկական դասարաններ) և քիմիական (III տեխնիկական դասարան) բաժանմունքներում[2]։

1915-1921 թվականներին եղել է ՄԿՏՈւ-ի մեխանիկական ֆակուլտետի դեկանը։ 1921-1923 թվականներին եղել է ՌՍՖՍՀ Արտասահմանյան գիտության և տեխնիկայի բյուրոյի տնտեսական ներկայացուցչությունում Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչը Գերմանիայում։ 1892 թվականից եղել է ՄԿՏՈւ-ին կից Պոլիտեխնիկական ընկերության անդամ, 1897-1898 թվականներին՝ դրա քարտուղարը, 1898-1904 թվականներին ինժեներա-մեխանիկական բաժանմունքի նախագահը, 1900-1901 թվականներին ինժեներա-էլեկտրոտեխնիկական բաժանմունքի նախագահը։ 1898 թվականից համարվել է Ընկերության պատվավոր անդամ։

Անատոլի Իվանովիչը համագործակցել է «Տեխնիկական ժողովածու», «Արդյունաբերության բանբեր» և «Պոլիտեխնիկական ընկերության տեղեկագիր» ամսագրերի հետ։ Նրան են պատկանում մեքենաների և դրանց հանգույցների նախագծման, մեքենաների ավտոմատ կարգավորման և տեխնիկայի պատմության վերաբերյալ աշխատություններ[3]։

Բնակվել է Մոսկվայում Բրիգադիրսկի առաջին նրբանցքի, Գերմանական 12 (այժմ՝ Բաումանյան փողոց 42) և Լեֆորտովյան 14 (այժմ՝ Սոլդատսկի նրբանցք), հասցեներում։

Մահացել է 1931 թվականի դեկտեմբերի 18-ին Մոսկվայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Сидоров Анатолий Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Е.Н.Будрейко, А.П.Жуков Профессора Университета Менделеева:XX век М.: РХТУ им.Д.И.Менделеева. — Москва: РХТУ им. Д.И.Менделеева, 2006. — С. 553. — 756 с. — ISBN 5-7237-0513-X
  3. Сидоров Анатолий Иванович

Արտաքին հղումներ խմբագրել