Անատոլի Յանի
Անատոլի Յանի (ռուս.՝ Яни, Анатолий Иванович, ապրիլի 10, 1941, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 10, 2021[1]), ուկրաինացի թարգմանիչ, լրագրող, բանաստեղծ, արձակագիր։
Անատոլի Յանի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1941 |
Ծննդավայր | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 10, 2021[1] (79 տարեկան) |
Մասնագիտություն | գրող |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1941 թվականի ապրիլի 10-ին, ԽՍՀՄ Օդեսա քաղաքում։ Ավարտել է Օդեսայի Ի. Մեչնիկովի անվան պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Իսպաներենից ռուսերեն է թարգմանել Ֆեդերիկո Գարսիա Լորկայի[2][3], Պաբլո Ներուդայի, Թոմաս Իրիարտեի, Ֆեդերիկո Բարրետոյի բանաստեղծությունները, անգլերենից ռուսերեն է թարգմանել Ուիլյամ Շեքսպիրի սոնետները, Ռոբերտ Բըրնսի, Էդվարդ Լիրի, Ջոն Հեյի բանաստեղծությունները։
Հեգնական և հումորային բանաստեղծությունների[4] և դյուրադարձուկների հեղինակ է։ Տպագրվել է տարբեր պարբերականներում, որոնցից են «Օգոնյոկ», «Կոկորդիլոս», «Գրքերի աշխարհում», «Այժմյան իրավունք», «Տիեզերք», «Հորիզոն», «Օդեսայի գրականություն», «Պարոն», «Ծիծաղի անիվ», «Շատրվան», «Ընտանեկան խորհրդատու» (Նյու Յորք), «Ստալկեր» (Լոս Անջելես, «Գրական թերթ», «Շաբաթ», «Մոսկովսկի կոմսոմոլեց Զապոլյարյա»[5] ամսագրերը և ալմանախները։ Հարավային Ռուսաստանի գրողների միության անդամ է, Գրողների և հրապարակախոսների միջազգային ասոցիացիայի անդամ[2]։
Ճանաչում
խմբագրել- 2006 թվականին դարձել է «ժամացույցի հիշողությունը» քաղաքացիական պոեզիայի մոսկովյան փառատոնի մրցանակակիր։
- Եղել է Նյու Յորքի Պուշկինի միջազգային մրցույթի դափնեկիր։
- Սավոնների միջազգային գիտությունների ակադեմիայի և Հյուսիսային Իռանդիայի և Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության կրթության, մշակույթի և արվեստի ակադեմիկոս
- 2016 թվականի Դե Ռիշելյեի անվան միջազգային բազմամակարդակ մրցույթի մրցանակակիր[6]։
Գրքեր
խմբագրել- «Եվ քո կերպարը կդիմանա դարերին», Շեքսպիրի 154 սոնետների թարգմանություն անգլերենից (Օդեսա, «Աստորպրինտ», 2006 թվական)
- «Գրպանները գանգի մեջ», բանաստեղծական նմանակումներ և էպիգրամներ (Օդեսսա, «Դրուկ» 2006 թվական)
- «Հայրենի հող», Դագեր Սալեհ Մուհամեդի ստեղծագործությունների թարգմանություն արաբերենից, (Օդեսա, «Աստորպրինտ», 2010 թվական)
- «Չդիպած Գրաալ կամ Ինկարնացիա», բանաստեղծություններ և թարգմանություններ (Օդեսա, «Աստորպրինտ», 2010 թվական)
- «Յոթ սրտով բանաստեղծը», Ֆեդերիկո Գարսիա Լորկայի ստեղծագործությունների թարգմանությունն իսպաներենից (Օդեսա, «Աստորպրինտ», 2011 թվական)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://ancestors.familysearch.org/en/LN1K-V7Y/%D0%B0%D0%BD%D0%B0%D1%82%D0%BE%D0%BB%D0%B8%D0%B9-%D0%B8%D0%B2%D0%B0%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87-%D1%8F%D0%BD%D0%B8-1941-2021
- ↑ 2,0 2,1 Семь сердец великого испанца (Анатолий Яни) / Проза.ру
- ↑ Анатолий ЯНИ : Переводчик с испанского языка
- ↑ «Стихотворения Анатолия Яни (Сайт иронической и юмористической поэзии)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «IGRUNOV.RU :: Анатолий Яни». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ 9 Муз
Արտաքին հղումներ
խմբագրել- Անատոլի Յանիի կենսագրությունը Արխիվացված 2017-12-06 Wayback Machine
- Անատոլի Յանին պոեզիայի «Ստիխիրա» դպրոցի կայքում Արխիվացված 2017-08-05 Wayback Machine