Անաստասիա Վալերևնա Աֆանասևա (ուկրաիներեն՝ Анастасія Валеріївна Афанасьєва, հունվարի 31, 1982(1982-01-31), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի բանաստեղծ և թարգմանիչ։ Գրում է ռուսերեն։

Անաստասիա Աֆանասևա
ուկրաիներեն՝ Анастасія Валеріївна Афанасьєва
Ծնվել էհունվարի 31, 1982(1982-01-31) (42 տարեկան)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի և հոգեբույժ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ուկրաինա և  ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի ազգային բժշկական համալսարան
Պարգևներ
 Anastasia Afanasieva Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Խարկովի պետական բժշկական համալսարանը, աշխատում է որպես հոգեբույժ։ Բնակվում է Խարկովում[1]։ Գրել է բանաստեղծություններ, արձակ ստեղծագործություններ, ժամանակակից պոեզիայի վերաբերյալ հոդվածներ, հարցազրույցներ, որոնք տպագրվել են «Дружба народов», «Новый мир», «Новое литературное обозрение», «©оюз Писателей», «Урал», «Зинзивер» ամսագրերում, «Вавилон» ալմանախում, «Братская колыбель», «Освобождённый Улисс» անթոլոգիաներում և այլ հրատարակչություններում։ Բազմաթիվ բանաստեղծական և արձակ ստեղծագործությունների ժողովածուների հեղինակ է` «Աղքատ սպիտակ մարդիկ» (2005), «Ձայները խոսում են» (2007), «Սպիտակ պատեր» (2010), «Սպիտակ զինվոր, Սև զինվոր» (2010), «Դատարկ գնդակ» (2012), «Հետքեր» (2014), «Սպիտակն այնտեղ, սպիտակն այստեղ» (աուդիո ժողովածու 3 սկավառակ, 2011)։ Բանաստեղծությունները թարգմանվել են ուկրաիներեն, բելառուսերեն, անգլերեն և իտալերեն[2]։

Արժանացել է մի շարք գրական մրցանակների` «РЕЦ» ամսագրի մրցանակի (2005), «Ռուսական մրցանակ» (2006), «ЛитератуРРентген» մրցանակ (2007), «Դեբյուտ» մրցանակ (2014) «Պոեզիա» անվանակարգում «Հետքեր» բանաստեղծությունների գրքի համար և այլն[1][3]։

Արձագանքներ

խմբագրել

Ռուս բանաստեղծուհի և գրականագետ Նատալիա Չեռնիխի կարծիքով «Աֆանասևայի բանաստեղծական աշխարհայացքը կարելի է անվանել խճանկար` յուրաքանչյուր փոքր դրվագ (փոխաբերություն կամ փոխանվանական փոխանցում) ունի բավականին հստակ սահմաններ։ Այնուամենայնիվ, այդ սահմանները փակ չեն, բայց, այսպես ասած, օծված են իմաստային կապերով, ինչը համապատասխանում է տաղաչափական հանգավորական ռիթմերին, դա ազատ բանաստեղծություն է, և՛ տաղաչափական տեսանկյունից կազմակերպված։ Աֆանասևան բանաստեղծ է, ով տիրապետում է բառի անհատական, ճանաչողական և կերտողական արվեստին»[4]։

Մատենագիտություն

խմբագրել
  • Афанасьева А. В. Бедные белые люди : стихи. — М. : АРГО-РИСК ; Тверь : Колонна, 2005. — 72 с. — (Поколение. Вып. 8). — ISBN 5-94128-105-6.
  • Афанасьева А. В. Голоса говорят : стихи. — М., 2007. — 144 с. — (Русская премия). — ISBN 978-5-9739-0133-2.
  • Афанасьева А. В. Белые стены : стихи / предисл. Левкин, Андрей Викторович Левкина. — М. : НЛО, 2010. — 144 с. + CD-ROM. — ISBN 978-5-86793-756-0.
  • Афанасьева А. В. Солдат белый, солдат чёрный / предисл. А. В. Левкина. — Կաղապար:Х. : Фолио, 2010. — 256 с. — (Харьковская проза). — ISBN 978-966-03-4977-3.
  • Афанасьева А. В. Белое там, белое тут : Избранное из четырёх книг : [виртуальная аудиокнига]. — Сайт «Полутона», 2011.
    • Диск 1. Из книг «Голоса говорят» (2007) и «Бедные белые люди» (М., АРГО-РИСК, 2005).
    • Диск 2. Из книги «Белые стены» (М., НЛО, 2010).
    • Диск 3. Из четвёртой книги (2011).
  • Афанасьева А. В. Полый шар : стихи, переводы. — М. : Русский Гулливер, 2012. — ISBN 978-5-91627-090-1.
  • Афанасьева А. В. Отпечатки : стихи. — Нью-Йорк : Айлурос, 2014. — ISBN 978-1-938781-22-3. Արխիվացված 2021-02-25 Wayback Machine

Թարգամանություններ

  • Олег Александрович Коцарев. Стечение обстоятельств под Яготиным : стихи / пер. с укр. А. В. Афанасьевой и Дмитрий Владимирович Кузьмина. — М. : АРГО-РИСК : Книжное обозрение, 2009. — 80 с. — ISBN 5-94128-181-3.
  • Каминский И. Музыка народов ветра : избранные стихотворения / пер. с англ. Анастасии Афанасьевой. — Ն. Յ. : Ailuros Publishing, 2012. — 85 с. — ISBN 978-0-9838762-8-1. Արխիվացված 2012-06-22 Wayback Machine

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Анастасия Афанасьева. Говорить // Новый мир. — 2009. — № 9.
  2. Анастасия Афанасьева. Новая карта русской литературы
  3. Пресс-релиз независимой литературной премии «Дебют» от 11 декабря 2014 г. Лауреаты 2014 года Արխիվացված 2015-02-20 Wayback Machine.
  4. Черных Н. Б. «Фотография речи. Рецензия на книгу стихов Анастасии Афанасьевой «Голоса говорят»». Полутона. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել