Անաստաս
Անաստաս (լատիներեն՝ Anastasius Bibliothecarius, ոչ վաղ քան 800 և ոչ ուշ քան 817, Հռոմ, Պապական մարզ - 879[1], Հռոմ, Պապական մարզ), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ 855 թվականին։ Հայտնի է «Անաստաս Գրադարանավար» անունով։ Եղել է նաև պատմիչ և թարգմանիչ։
Անաստաս | |
Մասնագիտություն | գրադարանավար, քահանա, արխիվագետ, թարգմանիչ և գրող |
---|---|
Ծնունդ | ոչ վաղ քան 800 և ոչ ուշ քան 817 Հռոմ, Պապական մարզ |
Մահ | 879[1] Հռոմ, Պապական մարզ |
Կենսագրություն Խմբագրել
Անաստասը Օրտեի եպիսկոպոս Արսենիոսի զարմիկն էր։ Նա, որպես պապական ներկայացուցիչ, կարևոր ժողովներ էր գումարում։ Անաստասը ծնվել է Իտալիայի Տոսկանա մարզում։ Ստացել է փայլուն կրթություն։ Գիտեր հունարեն, լատիներեն, շատ զբաղվել է թարգմանչությամբ։ Լինելով հոգևորական Լևոն IV պապի օրոք՝ Անաստասը հանդես է եկել Սուրբ աթոռի հակակայսերական քաղաքականության դեմ, ինչի պատճառով վտարվել է եկեղեցուց և գահընկեց արվել։
Սանտա Մարիայի վանահայր և Նիկողայոս I պապի քարտուղար Խմբագրել
Նիկողայոս I պապի օրոք (858–867) Անաստասը եղել է Սանտա Մարիա ին Տրաստևերե եկեղեցու վանահայրը։ Այլ գործերից զատ նա նաև ստանձնել է պապի քարտուղարի դերը՝ այդ տարիներին կատարելով պաշտոնական նամակագրություն։ Բազմաթիվ թարգմանությունների հեղինակ է։ Դրանցից մեկը Հովհաննես Ողորմածի կենսագրությունն է, որը նվիրել է Նիկողայոս I պապին։
Լաթերանյան արխիվների ղեկավար Խմբագրել
Նիկողայոս I պապի հաջորդ Ադրիանոս II (867–872) պապը նշանակում է Անաստասին Հռոմեական եկեղեցու գրադարանավար՝ արխիվների ղեկավար, որ կարևոր կառույց էր Լաթերանյան պալատում։
Թարգմանիչ և հեղինակ Խմբագրել
Անաստասը ստացել է այնպիսի կրթություն, որը բնորոշ չէր իր ժամանակաշրջանին, և համարվում էր 9-րդ դարի ամենակիրթ հոգևորականներից մեկը։ Նա հռոմեացի վանականներից սովորել էր հունարեն[2], և հունարենից լատիներեն է թարգմանել «Atti» (անգլ.՝ «Acts») աշխատությունը, ինչպես նաև մի շարք լեգենդներ սրբերի մասին։
Նա նաև հավաքագրել է «Chronographia tripartita» պատմական աշխատությունը, և կազմել է Ոնորիոս I գործերի վերաբերյալ փաստաթղթերի հավաքածու։ Նրա կողմից գրված որոշ կարևոր նամակներ պահպանվել են[3]։
Հակապապ Խմբագրել
Լևոն IV պապի մահից հետո Լյուդովիկոս II կայսրը փորձում էր Անաստասին հարկադրաբար նստեցնել պապական գահին՝ օրինաբար ընտրված Բենեդիկտոս III պապի փոխարեն։ Սակայն հանրության ճնշման պատճառով Անաստասը ստիպված է լինում հրաժարվել։ Նրան աքսորում են վանք, որտեղ շուտով նա նորից սկսում է ակտիվորեն զբաղվել քաղաքական ու հոգևոր գործերով։
Կյանքի վերջին տարիներին հնարավոր է, որ մասնակցություն է ունեցել պապական ընտանիքի դեմ ուղղված դավադրության մեջ, որի համար կրկին աքսորվել է։ Մահացել է 879 (880) թվականին։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Catalogue of the Library of the Pontifical University of Saint Thomas Aquinas
- ↑ Leonardi, Claudio (1999). "Intellectual Life". In Reuter, Timothy. The New Cambridge Medieval History. III. Cambridge University Press. p. 189. ISBN 0-521-36447-7.
- ↑ His writings are to be found in Patrologia Graeca, XXVIII; Patrologia Latina, LXXIII, CXXII, CXXIX.
Գրականություն Խմբագրել
- Серёгина А.Ю. Анастасий Библиотекарь // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2001. — Т. II. — С. 246-247. — 752 с. — 40 000 экз. — ISBN 5-89572-007-2.
- Анастазий, аббат // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.