Անապատում պարողը (անգլ.՝ Desert Dancer), ռեժիսոր Ռիչարդ Ռեյմոնդի կենսագրական ֆիլմը։ Ֆիլմն իրական իրադարձությունների մասին է, որոնք տեղի են ունեցել երիտասարդ իրանցի պարող Աֆշինի հետ[6], որը, չնայած պարերով զբաղվելու պետական արգելքին, չի թողնում իր սիրելի գործը։

Picto infobox cinema.png
Անապատում պարողը
անգլ.՝ Desert Dancer
Անապատում պարողը.jpg
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Romania.svg Ռումինիա
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
Թվական2014 և հուլիսի 3, 2014[1]
Լեզուանգլերեն
ԴերակատարներReece Ritchie?[2][3][4], Ֆրիդա Պինտո[2][3][4], Նազանին Բոնիադի[2][3][4], Թոմ Քալեն[2][3], Marama Corlett?[2][3], Akın Gazi?[2][3], Simon Kassianides?, Tolga Safer? և Մաքրամ Խուրի
ԵրաժշտությունԲենջամին Ուոլֆիշ
Պատմվածքի վայրԻրան
Նկարահանման վայրՄարոկկո, Լոնդոն[5] և Փարիզ[5]
ԿինոընկերությունRelativity Media

ՍյուժեԽմբագրել

«Անապատում պարողը» ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Իրանում, որտեղ պարն օրենքից դուրս է։ Ֆիլմը պատմում է Աֆշին Ղաֆարիանի պատմությունը, որը վտանգում է իր կյանքը` հանուն պարող դառնալու իր երազանքի[6]։ Օգտագործելով YouTubeը որպես ուսուցման միջոց` Աֆշինն իր ընկերների հետ համալսարանում ընդհատակյա պարի խումբ է ստեղծում, որպեսզի թաքնվի շարիաթի պահակազորից[7]։ Վերադառնալով` Աֆշինն ու իր ընկերները միանում են Թեհրանի փողոցներում ազատության համար միլիոնավոր պայքարողներին։ Աֆշինին ձերբակալում են և տանում անապատ` պատժի ենթարկելու համար։ Գլխավոր հերոսին հաջողվում է փրկվել, որից հետո նա ստիպված է փախչել Ֆրանսիա։ Փարիզում նրան քաղաքական ապաստարան է տրամադրվում, ինչպես նաև` նրան անվճար ընդունում են պարային հայտնի դպրոցներից մեկը[7]։

ԴերերումԽմբագրել

  • Ռիս Ռիչի` Աֆշին Ղաֆարիան
  • Ֆրիդա Պինտո` Էլայա
  • Թոմ Քալեն` Արդի
  • Նազանին Բոնիադի` Պարիսա Ղաֆարիան
  • Մարամա Կորլետ` Մոնա
  • Սայմոն Կասսիանիդիս` Սաթար
  • Մեհրան` Բաշմադ Աբեդի Ամին
  • Նիիտ` Մոհան Նասեր
  • Մաքրամ` Հուրի Մեհդի
  • Դավուդ Գադամի` Բասիջի առաջնորդ
  • Տոլգա` Սաֆեր Ստեֆանո

Նկարահանող խումբԽմբագրել

  • Ռեժիսոր` Ռիչարդ Ռեյմոնդ
  • Սցենարի հեղինակ` Ջոն Քրոքեր
  • Պրոդյուսերներ` Պիպպա Քրոսս, Ֆաբիոլա Բերակասա, Լուիս Աստորկիա, Իսաբելա Միկո
  • Խորեոգրաֆ` Աքրամ Խան
  • Կոմպոզիտոր` Բենջամին Ուոլլֆիսչ
  • Օպերատոր` Կարլոս Կատալան
  • Բեմադրող նկարիչ` Շահրամ Քարիմի
  • Խմբագիրներ` Քրիս Ջիլ, Սելիա Հեյնինգ

ՊրեմիերաԽմբագրել

Գերմանիայում ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հուլիսի 3-ին[8]։ 2014 թվականի հուլիսին «Անապատում պարողը» ֆիլմը բացել է Իտալիայում անցկացվող ամենամյա Ischia Global Film and Music Fest կինոյի և երաժշտության փառատոնը[9][10]։ Ֆիլմի պրեմիերան Հոնկոնգում կայացել է 2014 թվականի օգոստոսի 28-ին, ԱՄՆ-ում` 2015 թվականի ապրիլի 10-ին[8]։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Նկարահանումների հիմնական մասն անց է կացվել Մարոկկոյում, քաղաքային տեսարանների մեծ մասը Թեհրանի փոխարեն նկարահանվել են Կասաբլանկայում։
  • «Անապատում պարողը» համաշխարհային ճանաչում ունեցող խորեոգրաֆ Ակրամ Խանի կինոդեբյուտն է։
  • Ֆիլմում նկարահանված Նազանին Բոնիադին ԱՄՆ միջազգային ամնիստիայի պաշտոնական ներկայացուցիչն է։
  • Անապատում տեղի ունեցող գործողությունների նկարահանումներն արվել են Հյուսիսային Սահարայում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.imdb.com/title/tt2403393/fullcredits
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.bbfc.co.uk/releases/desert-dancer-film
  4. 4,0 4,1 4,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=225223.html
  5. 5,0 5,1 https://www.imdb.com/title/tt2403393/locations?ref_=tt_ql_dt_5
  6. 6,0 6,1 ««Танцующий в пустыне»» (ռուսերեն)։ Кинокомпания «Ливандия Энтертейнмент»։ Վերցված է 2016-01-20 
  7. 7,0 7,1 ««Афшин Гаффариан: На самом деле, моя настоящая родина - это сцена»» (ռուսերեն)։ Мир Фестивалей։ Վերցված է 2016-01-20 
  8. 8,0 8,1 ««Desert dancer» release info» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2016-01-20 
  9. «Freida Pinto Steps Up Her Style Game During 'Desert Dancer' Debut at Ischia Global Film & Music Festival» (անգլերեն)։ Just Jared։ Վերցված է 2016-01-20 
  10. «Cannes: 'Desert Dancer' to Open Ischia Global Film & Music Fest» (անգլերեն)։ The Hollywood reporter։ Վերցված է 2016-01-20 

Արտաքին հղումներԽմբագրել