Անապատի հազար տարի (գիրք, չորրորդ հատոր)

գիրք

«Անապատի հազար տարի» հայ քաղաքագետ, հրապարակախոս, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների քառահատոր գրքի չորրորդ հատորը, որը 2023 թվականին հրատարակել է «Newmag» հրատարակչությունը[1]։

Անապատի հազար տարի
ՀեղինակՏիգրան Հայրապետյան
Տեսակգիրք
Ժանրքաղաքականություն, քաղաքագիտություն և վերլուծություն
Բնօրինակ լեզուհայերեն
ՀրատարակիչNewmag հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2023

Նկարագրություն խմբագրել

Հեղինակը դեռ 1990-ականներին խոսել է Հայաստանին սպառնացող ներքին ու արտաքին վտանգների և աղետների մասին, որոնք տեղ են գտել գրքում[1]։

Գրքում Տիգրան Հայրապետյանը բարձրացնում է նոր անկախացած Հայաստանի հիմքերին առնչվող մտահոգիչ մի շարք հարցեր՝ 1990-ականների սկզբին ձևավորված պետական կառավարման համակարգից մինչև ազատության ու պատասխանատվության համաչափ ընկալման կարևորություն։ Հեղինակը գրքում վերլուծում է նաև Հայաստանի հնարավոր հեռանկարները՝ դրանք դիտարկելով պատերազմի ու խաղաղության, ժողովրդավարության ու բռնապետության հակադրությունների համատեքստում։ Գրքում զետեղված հոդվածների մի մասն անտիպ է, իսկ մի մասը հրապարակվել է հեղինակի մահից հետո։

«Անապատի հազար տարի» վերնագրը Տիգրան Հայրապետյանի հոդվածներից մեկի վերնագիրն է։ Գրքի խմբագիրներն են Նազենի Ղարիբյանը, Արսեն Գասպարյանը և Արտակ Ապիտոնյան։

Ծանոթագրություններ խմբագրել