Տիգրան Հայրապետյան

հայ լրագրող, քաղաքագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Տիգրան Արտյուշայի Հայրապետյան (մարտի 18, 1964(1964-03-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 1999(1999-03-09), Երևան, Հայաստան), հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան։

Տիգրան Հայրապետյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 18, 1964(1964-03-18)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 9, 1999(1999-03-09) (34 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող և քաղաքագետ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Աշխատել սկսել է 16 տարեկանից։

Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։

Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։

Մահ խմբագրել

1999 թվականի մարտի 9-ին Տիգրան Հայրապետյանը մահացել է ավտովթարի պատճառով (ողբերգական զուգադիպությամբ՝ իր մայրիկի ծննդյան օրը)։ 1999 թվականի մայիսի 9-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը Տիգրան Հայրապետյանին վրաերթի ենթարկած (որի արդյունքում ստացած վնասվածքներից նա մահացել է հիվանդանոցում) Անդրանիկ Մաշակարյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։

Աշխատություններ խմբագրել

  • «Անապատի հազար տարի»,
  • «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» երկհատոր ուսումնասիրություն[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. info@f-s.am, FutureSystems. «Գրքեր». Newmag Publishing House. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին.