Անապատային աղվեսը (լատին․՝ Vulpes rueppellii), որը երբեմն անվանվում է նաև Ռուփփելի աղվես (գերմանացի բնագետ Էդուարդ Ռուփփելի պատվին) անապատային շրջաններում ապրող աղվես է, որը պատկանում է իրական աղվեսների շարքին։ Հանդիպում է Աֆրիկայի հյուսիսից մինչև Աֆղանստանի և հարավարևմտյան Պակիստանի տարածքում։

Անապատային աղվես
Անապատային աղվես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Աղվեսներ
Տեսակ Իրական աղվեսներ
Ենթատեսակ Անապատային աղվես
Լատիներեն անվանում
Vulpes rueppellii
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արտաքին կառուցվածք խմբագրել

 
Սովորական աղվեսի (ձախից) և անապատային աղվեսի (աջից) գանգերի կառուցվածքների տարբերությունները

Չափսերով շատ փոքր այս աղվեսը ավելի փոքր է սովորական աղվեսից։ Ունի 40-52 սմ մարմնի երկարություն և կշռում է մոտ 1,7 կիլոգրամ։ Ինչպես և մյուս անապատային աղվեսները, այս աղվեսի ականջները նույնպես շատ լայն են։ Պոչը շատ երկար է և ունի համարյա նույն երկարությունը ինչ մարմինը։ Թաթերի շուրջը կան հատուկ մազեր, որոնք օգնում են այս աղվեսին արագ շարժվել ավազի վրայով և չզգալ ավազի տաքությունը։ Մորթին հիմնականում բաց գույնի է, իսկ դեմքի հատվածի և պոչի մազերը՝ ավելի մուգ։ Պոչի ծայրը սպիտակ է։ Անապատային աղվեսը շատ նման է ֆենեկ աղվեսին, սակայն նրանից չափսով ավելի մեծ է։ Անապատային աղվեսի գանգը չափսով ավելի փոքր է և ավելի նեղ։

Վարքը խմբագրել

Անապատային աղվեսները օգտագործում են հոտառական ազդանշաններ իրենց տարածքը ընդգծելու և թշնամիներից պաշտպանվելու համար։ Երբեմն էգ աղվեսները հոտառական ազդանշանները օգտագործում են իրենց ձագերին պաշտպանելու համար։ Անապատային աղվեսները իրար հետ շփվում են ձայնային ազդանշաններով։ Նրանք կարող են շան պես հաչալ։

 
Անապատային աղվեսի գանգի կառուցվածքը

Սովորաբար այս աղվեսները ապրում են 3-15 անդամներից բաղկացած խմբերում, սակայն խմբից հեռանում են ձագեր ունենալու նպատակով։ Յուրաքանչյուր աղվես իր տրամադրության տակ ունի մոտ 50-70 քառակուսի կիլոմետր տարածք և արուներինը ավելի մեծ է քան էգերինը։ Անապատային աղվեսները ապրում են իրենց փորած բներում, որոնք հաճախ փոխում են։ Բները փորում են քարերի և ծառերի տակ։ Դարերի ընթացքում անապատային աղվեսները ստիպված են եղել տեղափոխվել անապատային տարածքներ պաշտպանվելով իրենցից ավելի մեծ և ուժեղ կարմիր (սովորական) աղվեսներից։ Նրանց հիմնական թշնամիները վայրի թռչուններն են՝ տափաստանային արծիվները և եղջրավոր բուերը (բուբո)։

Բազմացումը խմբագրել

Էգ աղվեսի 50-53 օր տևող հղիությունից հետո ծնվում են երկուսից չորս ձագուկ որոնք սնվում են մորական կաթով մինչև ութ շաբաթական դառնալը։ Նրանք ապրում են բների խորքում՝ այդպիսով պաշտպանվելով թշնամիներից։

Սնունդը խմբագրել

Անապատային աղվեսները ամենակեր են և հիմանականում սնվում են միջատներով։ Նրանք որսում են գիշերը։ Կարող են ուտել տարբեր մանր կրծողներ, սողուններ, թռչնի ձվեր և այլն։ Երբեմն հարձակվում են նաև ընտանի կենդանիների վրա։

Տարատեսակները խմբագրել

Հայտնի են անապատային աղվեսի հինգ տարատեսակ՝

  • Vulpes rueppellii rueppelli
  • Vulpes rueppellii caesia
  • Vulpes rueppellii cyrenaica
  • Vulpes rueppellii sabaea
  • Vulpes rueppellii zarudneyi

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատային աղվես» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատային աղվես» հոդվածին։