Ֆենեկ (աղվես)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆենեկ աղվեսը (լատին․՝ Vulpes zerda) իրական աղվեսների պատկանող կենդանի է և ապրում է Աֆրիկայի Սահարա Անապատում։ Աղեսի բոլոր տեսակներից ամենափոքրը լինելով նա ունի անբնական մեծ և լայն ականջներ, ինչից և կարելի է նրան տարբերել մյուսներից։ Մարմնի կառուցվածքի, մորթու և լայն ականջների շնորհիվ նա կարող է ապրել շատ բարձր ջերմաստիճանի տակ։ Սովորաբար այս աղվեսը կարող է ապրել մինչ 14 տարի։ Վերջին տարիներին ֆենեկ աղվեսներին պահում են նաև ընտանի պայմաններում։
Ֆենեկ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Vulpes zerda | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Չափսերը և Մորթին
խմբագրելՖենեկը շնազգիների ներկայացուցիչներից չափսով ամենափոքրն է։ Նա ունի 20 սմ մարմնի բարձրություն, 24-41 սմ մարմնի և մոտ 18-31 սմ պոչի երկարություն։ Լայն ականջները մոտ 10-15 սմ երկարություն ունեն։ Կշռում է 68 գրամից մոտ 1,60 կիլոգրամ։
Մորթին հիմնականում դեղնավուն է իսկ պոչի ծայրը՝ սև։ Իր մարմնի փոքրության համեմատ լայն ականջները պաշտպանում են շոգից, քանի որ այնտեղ կան բազմաթիվ արյան անոթներ և սուր լսողության շնորհիվ օգնում են ավազի խորքից մանր կենդանիներ և սողուններ գտնել։ Մորթին ցերեկը պաշտպանում է թեժ շոգից, իսկ գիշերը՝ ցրտից։ Թաթերի մատերի արանքում կան բազմաթիվ մանր մազեր, որոնք կենդանուն պաշտպանում են ավազի տաքությունից։
Տարբերություններ
խմբագրելԳիտնականները կատարել են տարբեր հետազոտություններ և հասկացել են, որ ֆենեկները ունեն բազմաթիվ տարբերություններ համեմատաբար աղվեսների մյուս տեսակների։ Ֆենեկը սկզբում դասվում են որպես առանձին կենդանի Fennecus անվան ներքո։ Այսօվա դրությամբ նրան դասում են իրական աղվեսների շարքը ՝ Vulpes zerda գիտական անվանմամբ, բայց երբեմն անվանում են նաև Fennecus zerda, որպես աղվեսի առանձին տեսակ։
Տարբերությունների մեջ են մտնում մուշկայուղի գեղձերի բացակայությունը և այն փաստը, որ այս աղվեսը ունի ընդամենը 32 քրոմոսոմի զույգ ի տարբերություն մյուս աղվեսների, որոնք ունեն 35-39 զույգ։ Ֆենեկ աղվեսները սովորաբար ապրում են խմբերով ի տարբերություն մյուս աղվեսի տեսակների, որոնք նախընտրում են ապրել առանձին կամ զույգերով։
Պահվածքը
խմբագրելՀարաբերությունները
խմբագրելՖենեկները միայնակ կենդանիներ չեն, արպում են փոքր խմբերով։ Արու և էգ զույգը միշտ մնում է միասին, իսկ նրանց ձագերը ապրում են ծնողների հետ մինչև մի քանի տարեկան դառնալը, նույնիսկ այն դեպքում, երբ ծնողները նոր ձագեր են ունենում։ Ֆենեկները սիրում են միասին խաղ անել և դրան կարող են մասնակցել նաև հասուն ծնողները։ Իրար հետ շփվում են տարբեր տեսակի ձայնային և շարժողական ազդանշաններով։ Կարող են հաչոցի պես ձայներ արձակել։
Բազմացումը
խմբագրելՖենեկները հավատարիմ կենդանիներ են և իրենց զույգին չեն փոխում կյանքի ընթացքում։ Ազատ պայմաններում ձագերը ծնվում են մարտ-հուլիս ամիսներին։ Հղիության ժամանակ արու աղվեսը կարող է ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերել իր էգին պաշտպանելու համար և նրան կերակուրով ապահովել։ Հղիությունը տևում է 50-52 օր։ Սովորաբար ծնվում են մեկից չորս ձագուկ։ Կյանքի առաջին օրերին ձագերի ականջները ծալված են գլխի ետևի մասում, իսկ աչքերը փակ են՝ բացվում են տասը օրական հասակում։
Սնունդը
խմբագրելՖենեկները ամենակեր են և սնվում են մանր կրծողներով, սողուններով, թռչուններով, ձվերով և տարբեր մրգերով ու հատապտուղներով։ Նրանք իրենց լայն ականջների և սուր լսողության շնորհիվ կարող են լսել և ավազի տակից գտնել սողուններ։ Ֆենեկները կարող են նաև մագլցել ծառերի վրա, այնտեղից մրգեր քաղելու նպատակաով։ Այս աղվեսները սովոր են ապրել առանց ջրի, քանի որ նրանց մարմինը կերած սնունդից առանձնացնում է պետքական ջուրը։ Երբեմն իրենց բների շուրջը կարող է ցող հավաքվել, սակայն դա ջրի շատ չնչին քանակություն է։
Թշնամիները
խմբագրելՖենեկների հիմնական թշնամիները և սնունդ գողացողները գիշատիչ թռչուններն են (ականջավոր բու)։ Այլ կյանքը դժարացնող կենդանիներից են կարակալները, բորենիները, շնագայլերը և սալուկի որսորդական շները։ Տարբեր երկրներում այս կենդանիներին թակարդներով բռնում են որպեսզի դարձնեն ընտանի կենդանի կամ մորթին վաճառելու նպատակով։
Արտաքին հղումներ
խմբագրել- Appendices I, II and III. Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora (CITES), 2011.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆենեկ (աղվես)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆենեկ (աղվես)» հոդվածին։ |