Անանդի Գոպալ Ջոշի

հնդիկ առաջին կին բժիշկներից

Անանդիբայ Գոպալրաո Ջոշի (մարտի 31, 1865(1865-03-31)[1], Թխանա (Թխանե), Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2] - փետրվարի 26, 1887(1887-02-26)[2], Պունի, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), առաջին արևմտյան բժշկությունը գործածող հնդիկ կանանցից է Կադամբինի Գանգուլիի հետ միասին[3][4][5]։ Նա առաջին կինն էր Հնդկաստանի նախկին Բոմբոյի նահանգից, որ ուսում է ստացել ԱՄՆ-ում և ծանոթացել է արևմտյան բժշկությանը[6]։ Նրան նաև անվանում էին Անանդի Գոպալ Ջոշի և Անանդիբայ Ջոշի։

Անանդի Գոպալ Ջոշի
Դիմանկար
Ծնվել էմարտի 31, 1865(1865-03-31)[1]
ԾննդավայրԹխանա (Թխանե), Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2]
Մահացել էփետրվարի 26, 1887(1887-02-26)[2] (21 տարեկան)
Մահվան վայրՊունի, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
ԳերեզմանՊոուկպիզի
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան
Մայրենի լեզումարաթհի
Կրոնհինդուիզմ
ԿրթությունԴրեքսելի համալսարան և Փենսիլվանիայի կանանց բժշկական քոլեջ
Մասնագիտությունբժիշկ
Ստորագրություն
Изображение автографа
 Anandibai Gopalrao Joshee Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Ի ծնե անունը եղել է Յամունա։ Ջոշին ծնվել է, մեծացել և ամուսնացել Կալյանում, որտեղ նրա ընտանիքում նախկինում եղել են կալվածատերեր՝ նախքան ֆինանսական կորուստներ ունենալը։ Այդ ժամանակ ավանդույթի համաձայն և իր մոր ճնշմամբ՝ նա ինը տարեկանում ամուսնացավ Գոպալրաո Ջոշիի հետ, ով այրի տղամարդ էր և նրանից մոտ քսան տարով մեծ էր[7]։ Ամուսնությունից հետո Յամունայի ամուսինը նրան վերանվանեց «Անանդի»[8]։ Գոպալրաո Ջոշին Կալյանում աշխատում էր փոստային գործավար։ Ավելի ուշ, նա տեղափոխվեց Ալիբագ, այնուհետև՝ Կալկաթա։ Նա այդ ժամանակաշրջանին ոչ հատուկ առաջադիմական գաղափարներ ուներ և աջակցում էր կանանց կրթությանը[9]։

Տասնչորս տարեկանում Անանդիբայը մի տղա է ծնել, բայց երեխան միայն տասը օր է ապրել բժշկական օգնության բացակայության պատճառով։ Սա դարձավ Անանդիի կյանքի շրջադարձային պահը և ոգեշնչեց նրան բժիշկ դառնալու համար[10]։ Այն բանից հետո, երբ Գոպալրաոն փորձեց նրան ընդգրկել միսիոներական դպրոցներում և չստացվեց, նրանք տեղափոխվեցին Կալկաթա։ Այնտեղ նա սովորեց կարդալ և խոսել սանսկրիտ և անգլերեն։

Ակադեմիական կյանք խմբագրել

Ամուսինը նրան խրախուսեց սովորել բժշկությունը։ 1880 թվականին նա նամակ է ուղարկել ամերիկացի հայտնի միսիոներ Ռոյալ Ուայլդերին, որում նշվում է կնոջ հետաքրքրությունը ԱՄՆ-ում բժշկություն սովորելու և ԱՄՆ-ում համապատասխան հնարավորությունների լինելու վերաբերյալ[11]։ Ուայլդերը նամակագրությունը հրապարակեց իր «Princeton's Missionary Review» թերթում։ Նյու Ջերսիի Ռոզել քաղաքում բնակվող Թեոդիցիա Կարպերտերը կարդաց այն, մինչ սպասում էր իր ատամնաբույժին։ Տպավորվելով Անանդիբայի բժշկություն սովորելու ցանկությամբ և Գոպալրաոյի իր կնոջ աջակցությամբ՝ նա գրեց Անանդիբային։ Կարպենտերը և Անանդիբայր մտերիմ ընկերներ դարձան և միմյանց անվանում էին «մորաքույր» և «զարմուհի»։ Ավելի ուշ, Կարպերտերը Ռոզելում հյուրընկալեց Անանդիբային՝ Ջոշի ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում[12]։

 
Անանդի Գոպալ Ջոշիի լուսանկարը` նրա ստորագրությամբ:

Մինչ Ջոշի զույգը Կալկաթայում էր, Անանդիբայի առողջությունը քայքայվում էր։ Նա տառապում էր թուլությունից, անընդհատ գլխացավից, երբեմն տենդից և երբեմն ծանր շնչառությունից։ Թեոդիցիան իր դեղամիջոցներն ուղարկեց Ամերիկայից՝ առանց արդյունքի։ 1883 թվականին Գոպալրաոն տեղափոխվեց Սերամպորե և նա որոշեց Անանդիբային ուղարկել Ամերիկա՝ բժշկական կրթություն ստանալու, չնայած իր վատ առողջությանը։ Գոպալրաոն համոզեց նրան, որ օրինակ կցուցաբերի այլ կանանց համար՝ բարձրագույն կրթություն ունենալով։

Թորբորն ազգանունով մի բժիշկների զույգ առաջարկել է, որ Անանդիբայը դիմի Փենսիլվանիայի կանանց բժշկական քոլեջ։ Իմանալով Անանդիբայիի ծրագրերը՝ Արևմուտքում բարձրագույն կրթություն ստանալու համար, հնդկական ուղղափառ հասարակությունը դատապարտեց նրան շատ ուժեղ։

Անանդիբայը դիմել է համայնքին Սերամպորեյի քոլեջի դահլիճում՝ բացատրելով Ամերիկա մեկնելու և բժշկական աստիճանի ստանալու որոշումը[13]։ Նա շեշտեց Հնդկաստանում կին բժիշկների անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ հնդին կանայք կարող են ավելի լավ բժիշկներ լինեն հնդիկ կանանց համար[12]։ Նրա ելույթը հրապարակայնացավ, և ֆինանսական ներդրումները սկսեցին գալ ամբողջ Հնդկաստանից։

Ամուսնական կյանք խմբագրել

1800-ականներին ամուսինների համար շատ անսովոր էր կենտրոնանալ իրենց կանանց կրթության վրա։ Գոպալրաոն գայթակղված էր Անանդիբայի կրթության գաղափարից և ուզում էր, որ նա սովորի բժշկություն և ստեղծի իր ինքնությունը աշխարհում։ Մի օր նա մտավ խոհանոց և տեսավ, որ Անանդին իր տատիկի հետ միասին ճաշ է պատրաստում, և նա շատ կատաղեց։ Շատ հազվադեպ էր լինում, որ ամուսինները իրենց կանաց ծեծեն, որ կարդալու փոխարեն ճաշ է պատրաստում։ Քանի որ Գոպալրոայի հետաքրքրությունը Անանդիի կրթություն ստանալու վերաբերյալ աճում էր, նա Անանդիին ամերիկացի միսիոներ տիկին Կարպենտերի հետ միասին ուղարկեց Ամերիկա՝ բժշկություն սովորելու ։ Իր ճամփորդությունից առաջ նա 1883 թվականին հանրային սրահից դիմել է ժողովրդին։ Նա անդրադարձավ կին բժիշկների անբավարարությանը և ասաց. «Ես ինքս կամավոր եմ որպես մեկը»[14]։ Նա նաև նշեց, թե ինչպես մանկաբարձությունը ոչ մի դեպքում բավարար չէ, և որ դասավանդող ուսուցիչները պահպանողական տեսակետներ ունեն։ Ի վերջո, Գոպալրաոն տեղափոխվեց Ամերիկա, երբ դժգոհ զգաց իր ջանքերից։ Ֆիլադելֆիա ժամանելուն պես նա ավարտեց ուսումը և բժիշկ էր։ Այնտեղից նրանք միասին նավ նստեցին և հետ գնացին տուն։

Միացյալ Նահանգներում խմբագրել

 
Անանդիբայ Ջոշին ավարտել է Փենսիլվանիայի կանանց բժշկական քոլեջը 1886 թվականին: Ձախից Անանդին է: Բոլոր երեքն ավարտեցին իրենց բժշկական ուսումը, և նրանցից յուրաքանչյուրն առաջինն էր իրենց երկրներից համապատասխան կինը, ով ստացավ արևմտյան բժշկության որակավորում:

Անանդիբայը մեկնել է Կալկաթայից Նյու Յորք նավով, որտեղ ուղեկցում էին երկու անգլիացի կին միսիոներներ։ Նյու Յորքում Թեոդիցիա Կարպերտերը նրան ընդունեց 1883 թվականի հունիսին։ Անանդիբայը դիմել է Փենսիլվանիայի կանանց բժշկական քոլեջին՝ խնդրելով ընդունվել իրենց բժշկական ծրագրում[15], որը կանանց երկրորդ բժշկական ծրագիրն էր աշխարհում։ Նրան ընդունեց քոլեջի դեկանի Ռեյչել Բոդլին ։

Անանդիբայը բժշկական դասընթացները սկսեց 19 տարեկանից։ Ամերիկայում նրա առողջությունը վատթարանում էր ցուրտ եղանակի և անհայտ սննդակարգի պատճառով։ Նա հիվանդացավ տուբերկուլյոզով[10]։ Այնուամենայնիվ, նա ավարտել է 1886 թվականի մարտին՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածու։ Նրա ատենախոսության թեման էր «Մանկաբարձությունը արիացի հնդիկների շրջանում»։ Ատենախոսության մեջ օգտագործվում էին հղումներ ինչպես այուրվեդական տեքստերից, այնպես էլ ամերիկյան բժշկական դասագրքերից[12]։ Ավարտելիս Վիկտորիա թագուհին շնորհավորական ուղերձ է հղել նրան[10][16]։

Վերադարձ Հնդկաստան խմբագրել

1886 թվականի վերջին Անանդիբայը վերադարձավ Հնդկաստան՝ մեծ ընդունելության արժանանալով[17]։ Կոլհապուրի իշխանապետությունում նրան նշանակել են տեղական Ալբերտ Էդվարդի հիվանդանոցի կանանց բաժանմունքի գլխավոր բժիշկ[18]։

Մահ խմբագրել

Անանդիբայը մահացավ տուբերկուլյոզից հաջորդ տարվա սկզբին՝ 1887 թվականի փետրվարի 26-ին, մինչև 22 տարեկան դառնալը[17]։ Մինչև նրա մահանալը նա անընդհատ թուլություն էր զգում։ Բժշկությունը նրան ուղարկել էր Ամերիկա, բայց արդյունքներ չեղան, ուստի նա շարունակում էր բժշկությունը սովորել մինչև մահը։ Նրա մահը սգացին ողջ Հնդկաստանում։ Նրա մասունքները ուղարկվել է Թեոդիցիա Կարպետերին, որը այն թաղեց իր ընտանեկան գերեզմանատանը՝ Նյու Յորքի Պուկիպսիի գյուղական գերեզմանատանը։ Գրության մեջ նշվում է, որ Անանդի Ջոշին հնդկացի աղջիկ էր, առաջին հնդիկ կինը, ով կրթություն էր ստացել արտասահմանում և բժշկական գիտական աստիճան ստացել[17]։

Ժառանգություն խմբագրել

 
Անանդիբայ Ջոշիի դիմանկարային լուսանկար

1888 թվականին ամերիկացի ֆեմինիստ գրող Քերոլայն Ուելսը Հեյլի Դալը գրել է Ձոշիի կենսագրությունը[19]։ Դալը ծանոթ էր Ջոշիին և հիանում էր նրանով։ Այնուամենայնիվ, կենսագրության որոշակի կետեր, մասնավորապես Գոպալրաո Ջոշիի հանդեպ նրա կոպիտ վերաբերմունքը, հակասություն առաջացրեց Ջոշիի ընկերների շրջանում[12]։

Հետազոտությունների և փաստագրման ինստիտուտը (IRDS) շնորհում է «Անանդիբայ Ջոշիի» մրցանակը բժշկության ոլորտում[18][20]։ Բացի այդ, Մահարաշտրայի կառավարությունն իր անունով կրթաթոշակ է հիմնել կանանց առողջության վրա աշխատող երիտասարդ կանանց համար[21]։ Նրա պատվին անվանվել է Վեներայի խառնարան։

2018-ի մարտի 31-ին Գուգլը նրան պատիվ է տվել` նշելով իր ծննդյան 153-ամյակը[22]։

2019 թվականին Մարաթի քաղաքում նրա կյանքի մասին ֆիլմ է նկարահանվել, որը կոչվել է «Անանդի Գոպալ»[23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Base biographique (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Hassan S. Challenges faced by women- Education, Career and Identity — 2020. — P. 70—71. — ISBN 978-93-90223-09-1
  3. «First lady doctor of India». The Telegraph. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  4. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  5. Majumdar, Sisir K (2010 թ․ հոկտեմբերի 18). «KADAMBINI GANGULY (1861-1923): FIRST LADY MEDICAL GRADUATE IN INDIA*» (PDF). Indian Journal of History of Science. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  6. Venkatraman, Vijaysree (2014 թ․ հուլիսի 27). «This woman in 1883 had the best answer to the question of why a girl would want to be a doctor». Qz.com.
  7. «Who is Anandi Gopal Joshi?». The Indian Express (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մարտի 31. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  8. «Anandibai Joshi». Streeshakti The Parallel Force. Streeshakti. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  9. Rao, Mallika (2014 թ․ ապրիլի 8). «Meet The Three Female Medical Students Who Destroyed Gender Norms A Century Ago». Huffington Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  10. 10,0 10,1 10,2 Falcone, Alissa (2017 թ․ մարտի 27). «Remembering the Pioneering Women From One of Drexel's Legacy Medical Colleges». DrexelNow (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  11. Naskar, Dipankar (2014). «Some Women of Inspiration: A Glance on Women Empowerment & Development in India». Global Journal of HUMAN-SOCIAL SCIENCE: D History, Archaeology & Anthropology. 14 (5): 51.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Pripas-Kapit, Sarah. Educating Women Physicians of the World: International Students of the Woman's Medical College of Pennsylvania, 1883-1911 (PhD). University of California, Los Angeles.
  13. «Anandi Gopal Joshi: Google Doodle Celebrates India's First Female Doctor's 153rd Birthday». NDTV.com. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  14. https://qz.com/india/240793/this-woman-in-1883-had-the-best-answer-to-the-question-of-why-a-girl-would-want-to-be-a-doctor/
  15. Scan of letter Արխիվացված 2018-09-29 Wayback Machine from Anandibai Joshi to Alfred Jones, 28 June 1883; DUCOM Archives
  16. Desk, The Hindu Net (2018 թ․ մարտի 31). «Google Doodle celebrates Anandi Gopal Joshi, India's first woman physician». The Hindu (Indian English). ISSN 0971-751X. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  17. 17,0 17,1 17,2 «Why is a Crater on Venus Named After India's Dr Anandibai Joshi?». The Quint (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  18. 18,0 18,1 «Who is Anandi Gopal Joshi to whom Google dedicated a Doodle?». India Today (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  19. The Life of Dr. Anandabai Joshee: A Kinswoman of the Pundita Ramabai Արխիվացված 2018-09-29 Wayback Machine, published by Roberts Brothers, Boston
  20. «IRDS Awards 2011». Irdsindia.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. «Anandibai Joshi was one of the first Indian women to have obtained a degree in modern medicine when despite great hardships and poor health she got the MD from University of Pennsylvania in the USA in the end of 19th Century.»
  21. «How Anandi Joshi obtained a degree in Western medicine from Pennsylvania college». The Indian Express (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մարտի 31. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  22. «Anandi Gopal Joshi's 153rd Birthday». www.google.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  23. Taran Adarsh [@taran_adarsh]. «Story of a husband who fought against all odds to make his wife a doctor... Trailer of #Marathi film #AnandiGopal [with English subtitles]... Directed by Sameer Vidwans... 15 Feb 2019 release... #AnandiGopalTrailer: https://t.co/WXf34Nx1Qk» (Թվիթ) – via Թվիթթեր. {{Cite tweet}}: Invalid |number= (help)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անանդի Գոպալ Ջոշի» հոդվածին։