Անամուրի բերդ

միջնադարյան ամրոց Թուրքիայի Մերսինի նահանգում

Անամուրի բերդ, միջնադարյան շրջանի հայկական ծովային ամրություն Կիլիկիայում՝ ներկայիս Թուրքիայի Հանրապետության Մերսինի մարզում, որը գտնվում է Անամուր քաղաքից վեց կիլոմետր դեպի արևելք։

Coa Illustration Elements Building Castle.svg
Անամուրի բերդ
Castle in Mamure, Anamur, Turkey from the Sea.jpg
Տեսակդղյակ և հնագիտական հուշարձան
Վարչական միավորԱնամուր
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Mamure Castle Վիքիպահեստում

Ամրոցը գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ D 400 ավտոմայրուղու հարևանությամբ։ 

ՊատմությունԽմբագրել

Ամրոցը կառուցվել է 4-րդ դարի հռոմեական ամրության տեղում՝ Կիլիկիայի հայկական թագավորության գահակալների կողմից։ Նպատակը եղել է միջերկրածովյան ծովահենների հարձակումներից պաշտպանվելը։ Բյուզանդական կայսրության և Խաչակրաց արշավանքների ժամանակ ամրոցը մի քանի անգամ վերանախագծվել և վերակառուցվել է։
1221 թվականին ամրոցը նվաճվել է Իկոնիայի սուլթան Քեյղուբադ Ա-ի կողմից, որի օրոք ամրոցը ընդարձակվել և ամրացվել է։ Ավելի ուշ ամրոցը նվաճվել է Քարամանիդների կողմից։ Գրավման թվականը հայտնի չէ, սակայն ամրոցի պատին հայտնաբերված գրվածքի համաձայն` ամրոցը գրավվել է բեյլերբեյ Բադր էդ Դին Մահմուդի օրոք, ով կառավարել է 1300-1308 թվականներին։ Վերանորոգման աշխատանքներից հետո ստացել է Մամուրե անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «բարգավաճող»։
1475 թվականին ամրոցը անցել է Օսմանյան կայսրության կազմը։ Այդ ժամանակներում ամրոցը ստացել է իր ներկայիս տեսքը։
Աստիճանաբար ամրոցը կորցրել է իր պաշտպանական նշանակությունը և 18-րդ դարից սկսած սկսել է օգտագործվել որպես քարվան-սարայ։

ՃարտարապետությունԽմբագրել

Ամրոցի ընդհանուր տարածքը կազմում է 23 500 մ²։ Արտաքին պատերի ընդհանուր երկարությունը կազմում է 580 մ։ Ամրոցի ունի 39 աշտարակներ և բաստիոններ։
Ամրոցը բաղկացած է միմյանց հետ կապված երեք ամրաշինական կառույցներից՝ Արևմտյան («Ներքին ամրոց» (Ցիտադել), թուրքերեն՝ Iç Kale), Հյուսիսային («Արտաքին ամրոց», թուրքերեն՝ Dış Kale) և Արևելյան («Ներքին բակ», թուրքերեն՝ Iç Avlu): Արտաքին ամրոցում պահպանվել են մզկիթը և համամի ավերակները։ Գլխավոր աշտարակում եղել է փարոս։


Ամրոցի ընդհանուր տեսքը (համայնպատկերը գլխավոր աշտարակից)


Արտաքին հղումներԽմբագրել