Անահիտ Քնարյան

հայ բանաստեղծուհի

Անահիտ Գրիգորի Քնարյան (մարտի 16, 1948(1948-03-16), Գառնի, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի։ Հայաստանի գրողների միության անդամ (1984)։

Անահիտ Քնարյան
Ծնվել էմարտի 16, 1948(1948-03-16) (76 տարեկան)
ԾննդավայրԳառնի, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
Անահիտ Քնարյան Վիքիքաղվածքում
Անահիտ Քնարյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Անահիտ Քնարյանը ծնվել է 1948 թվականին Գառնի գյուղում։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժինը։ Դպրոցում դասավանդել է հայոց լեզու և գրականություն, Աբովյան քաղաքի շրջանային թերթում եղել է լրագրող, այնուհետև՝ շրջանային ռադիոհաղորդումների գլխավոր խմբագիրը։ 1992-1997 թվականներին աշխատել է հեռուստառադիոպետվարչության «Մշակույթ» ստեղծագործական միավորումում որպես խմբագիր, որտեղ հիմնադրել և հեղինակել է «Դիմանկար» և «Տեսադարան» հաղորդաշարերը։ 1998 թվականին հիմնադրել է Սարդարապատ հուշահամալիր-թանգարանի լրատվական կենտրոնը։ 2001-2004 թվականներին խմբագրել է «Հանրապետություն» էլեկտրոնային թերթը[1][2]։

Ստերծագործական գործունեություն խմբագրել

Ուսանողական տարիներից տպագրվել է բուհական, հանրապետական թերթերում, «Նոր Ձայներ» գրական անթոլոգիայում, «Գարուն» ամսագրում։ Ստեղծագործության թեման սերն է, հայրենիքը, իր ապրած ժամանակը՝ պայքար, Արցախյան պատերազմը, արտագաղթը[1]։

  • «Ուլունք Շամիրամա ի ծով», 1975
  • «Զարկերակ», «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1980։
  • «Տրոփ», ISBN 9785550002568[3]:
  • «Անվերջ սկիզբ», ՀԳՄ հրատարակչություն, Երևան-2003
  • «Դատավճիռ», 2017, ISBN 978-9939-0-2498-1:
  • «Անվերադարձ վերադարձ»

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Անահիտ Քնարյանի կենսագրությունը avproduction.am կայքում(չաշխատող հղում)
  2. Քնարյան, Անահիտ Գրիգորի
  3. Քնարյան, Անահիտ Գրիգորի (1990). Տրոփ: Բանաստեղծություններ. Խորհրդային գրող. ISBN 9785550002568.

Գրականություն խմբագրել

  • Խաչատրյան Հ. Հ. Գրական տեղեկատու, 1986։