Անահիտ Տաչևա (բուլղար․՝ Анахид Тачева, ի ծնե՝ Անահիտ Մելքոնի Դավիդյան (բուլղար․՝ Анахид Мелкон Тавитян), հոկտեմբերի 15, 1940(1940-10-15), Բուլղարիա - նոյեմբերի 18, 2022(2022-11-18)), բուլղարահայ հեռուստահաղորդավարուհի, 1962-1990 թվականներին եղել է Բուլղարիայի ազգային հեռուստատեսության (այն ժամանակ՝ Առաջին ծրագիր) հաղորդավար[1]։

Անահիտ Տաչևա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 15, 1940(1940-10-15)
ԾննդավայրԲուլղարիա
Մահացել էնոյեմբերի 18, 2022(2022-11-18) (82 տարեկան)
Քաղաքացիություն Բուլղարիա
ԱմուսինԿոստա Ցոնև և Կոստա Ցոնև
ԵրեխաներԴիմիտար Ցոնև և Թեոդորա Ցոնևա

Կենսագրություն խմբագրել

Անահիտ Մելքոնի Դավիդյանը ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 15-ին։

1962 թվականին նա հաղթել է Բուլղարիայի ազգային հեռուստատեսության (այն ժամանակ՝ Առաջին ծրագիր) մրցույթում[2] և այդ ժամանակվանից երկար տարիներ եղել է Առաջին ծրագրի հաղորդավարը[3]։

Անձնական կյանք խմբագրել

Անահիտ Դավիդյանի առաջին ամուսինն է եղել դերասան Կոստա Ցոնևը, որի հետ նա առաջին անգամ ամուսնացել է 1958 թվականին՝ միջնակարգ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո։ Ամուսնական կյանքի տարիներին նա էկրանին հայտնվել է Անի Ցոնևա անունով[4]։ Հետագայում նրանք ամուսնալուծվել են, այնուհետև կրկին ամուսնացել են ու բաժանվել։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Թեոդորան և Դիմիտարը[5]։

Նրա վերջին ամուսնությունը հաջողակ գործարար Վասիլ Տաչևի հետ էր։ Նրանք ունեցել են Անահիտ անունով մեկ դուստր։ 2012 թվականին ամուսինը մահացել է[6]։

2015 թվականին հարցազրույցում նշվել է, որ Անահիտ Տաչևան ապրում է ԱՄՆ-ում[7]։

2016 թվականին մահացել է նաև նրա որդին՝ Դիմիտար Ցոնևը[2]։

2021 թվականին հայտնի է դարձել, որ Անահիտ Տաչևան տառապում է դեմենցիայով[8]։

Անահիդ Տաչևան մահացել է 2022 թվականի նոյեմբերի 18-ին 82 տարեկան հասակում դեմենցիայից[9]։ Այդ լուրը հայտնել է նրա դուստր Անահիտը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. bnt.bg
  2. 2,0 2,1 «Напусна ни Анахид Тачева». mirogled.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 26-ին.
  3. 3,0 3,1 24chasa.bg
  4. «Ани Цонева». Кино-Театр.Ру. Վերցված է 2024 թ․ ապրիլի 26-ին.
  5. «Теодора Цонева: Направих страшна глупост! След поредния опит за самоубийство роднините й искат да я вкарат в лудница». glasnewsbg (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 26-ին.
  6. «Почина легендарната водеща Анахид Тачева». Екип Plovdiv24.bg. {{cite web}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն)
  7. bnt.bg
  8. standartnews.com
  9. btvnovinite.bg