Անահիտ Սեկոյան

հայ արձակագիր

Անահիտ (Աննա) Վաղարշակի Սեկոյան (դեկտեմբերի 14, 1922(1922-12-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - նոյեմբերի 25, 1994(1994-11-25), Երևան, Հայաստան), հայ արձակագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1951 թվականից։

Անահիտ Սեկոյան
Ծնվել էդեկտեմբերի 14, 1922(1922-12-14)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Վախճանվել էնոյեմբերի 25, 1994(1994-11-25) (71 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Պիոներ կանչ
Պարգևներ
«Աշխատանքային արիության համար» մեդալ և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
Անահիտ Սեկոյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Անահիտ Սեկոյանը ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում։ 1940 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը։ 1946 թվականին ավարտել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիան։ 1946-1949 թվականներին եղել է նույն թատրոնի դերասանուհի։ 1950-1952 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» թերթի խմբագրությունում։ 1948 թվականին հրատարակվել է նրա առաջին երկը՝ «Արտիստը», որին հաջորդել է «Նովելներ» (1951) ժողովածուն, սակայն նրան ճանաչում է բերել «Ոսկե վազերի մեջ»[1] (1958) ծավալուն վեպը, որի հիմքում ընկած է 50-ական թվականների կոլտնտեսությունների խոշորացման և ապախոշորացման խնդիրը։ Հետագայում լույս են տեսել գյուղի կյանքը պատկերող «Գարունը ձյան տակ» (1964) և հանրապետության էլեկտրոֆիկացման թեմային նվիրված «Եթե Որոտանը խոսեր»[2] (1970) վեպերը։ «Հյուսիսային պողոտա» (1981) վեպի հերոսները ճարտարապետներ են, արվեստագետներ, շինարարներ, որոնք ձգտում են պահպանել Երևանի՝ դարերից եկող ազգային նկարագիրը։ Հեղինակել է մի շարք պատմվածքներ, բազմաբնույթ ակնարկներ ու հոդվածներ։ Գրել է նաև մանուկների համար՝ «Ատամնաբույժ Գրիգորը», «Սեխը վանկերի բաժանվեց»[3][4]։

  • Նովելներ, Երևան, 1941, 127 էջ։
  • Ոսկե վազերի մեջ, Երևան, 1958, 636 էջ։
  • Գարունը ձյան տակ, Երևան, 1964, 472 էջ։
  • Եթե Որոտանը խոսեր, Երևան, 1970, 592 էջ։
  • Ոսկե վազերի մեջ, Երևան, 1979, 616 էջ։
  • Հյուսիսային պողոտա, Երևան, 1981, 416 էջ։
  • Գարունը ձյան տակ, Երևան, 1986, 434 էջ։
  • Ձնհալ (վիպակներ, նովելներ, հուշեր), Երևան, 1989, 430 էջ[5]։

Մրցանակներ

խմբագրել
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Անահիտ Սեկոյան «Ոսկե վազերի մեջ»
  2. Անահիտ Սեկոյան «Եթե Որոտանը խոսեր»
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «AV Production - Անահիտ Սեկոյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  5. Սեկոյան, Անահիտ Վաղարշակի (1989). Ձնհալ: Վիպակներ, նովելներ, հուշեր. Խորհրդային գրող. ISBN 9785550002469.

Գրականություն

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անահիտ Սեկոյան» հոդվածին։