Ռոբերտ Անդրիասյան

հայ դաշնակահար

Ռոբերտ Քրիստափորի Անդրիասյան (օգոստոսի 25 (սեպտեմբերի 7), 1913[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 20, 1971(1971-09-20)[2] կամ օգոստոսի 20, 1971(1971-08-20)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։

Ռոբերտ Անդրիասյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 25 (սեպտեմբերի 7), 1913[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 20, 1971(1971-09-20)[2] (58 տարեկան) կամ օգոստոսի 20, 1971(1971-08-20)[1] (57 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆուբարաշենի գերեզմանատուն
Մասնագիտությունդաշնակահար, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1935)[1]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Անդրիասյանը ծնվել է 1913 թվականին, Թիֆլիսում։ 1935 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան։ 1938-1971 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1964 թվականից՝ պրոֆեսոր։ 1944-1968 թվականներին ընդհատումներով եղել է Երևանի կոնսերվատորիայի ամբիոնի վարիչ։ Մեծ է Անդրիասյանի ավանդը դաշնամուրի դասավանդման պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման հարցում։

Գրել է դաշնամուրային ստեղծագործություններ՝ «Երկու էտյուդ», «Էտյուդ-պար» (1955), «Կոնցերտ դաշնամուրի համար, նվագախմբի հետ» (1958), «Նաիրի» պոեմ (1965), կատարել Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի երգերի նվագադարձումներ ու մշակումներ դաշնամուրի համար։ Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ մի շարք քաղաքներում[3]։

1949 թվականից Երևանի Նորք-Մարաշ համայնքում գործում է Ռոբերտ Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցը[4]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Հիմնանորոգվել է Նորք-Մարաշի Ռոբերտ Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցը
  5. Апоян Ш, "Роберт Андриасян"
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Անդրիասյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 395