Անակոստիա (գետ)

գետ, Պոտոմակ գետի ձախ վտակը

Անակոստիա (англ. Anacostia), գետ Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում, Պոտոմակ գետի ձախ վտակը։ Հոսում է Մերիլենդ նահանգի Փրինս-Ջորջես օկրուգում և Վաշինգտոն քաղաքի տարածքում թափվում է Պոտոմակ գետը։ Գետի երկարությունը կազմում է մոտ 13,5 կիլոմետր։ Գետի ուժեղ ախտոտումը և թույլ մաքրումը հանգեցրել է նրան, որ շատ ամերիկացիներ գետը կոչում են՝ «Գետ Կոլումբիայի օկրուգում, որի մասին մոռացել են»։ Սակայն, վերջին տարիներին մասնավոր կազմակերպություններն ու ընկերությունները Վաշինգտոնում և Մերիլենդում, ինչպես նաև Դաշնային կառավարության համատեղ ուժերով իջեցվել է աղտոտվածության մակարդակը և էկոլոգիապես պաշտպանել են Անաքոստիի արժեքավոր ջրային բնությունը։

Անակոստիա
Բնութագիր
Երկարություն13,5
Ավազանի մակերես456 կմ²
Ջրի ծախս6,1 մ³/վ[1]
Գետաբերանի տեղակայումՊոտոմակ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերNortheast Branch Anacostia River?, Washington Channel?, Hickey Run?, Northwest Branch Anacostia River?, Pope Branch?, Watts Branch? և Stickfoot Branch?[2]
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ԵրկրամասՎաշինգտոն
ՋրահավաքPotomac River drainage basin?

Աշխարհագրական դիրք խմբագրել

Գետը առաջացել է Մերիլենդի Բլանդենսբուրգ քաղաքում մի քանի տասնյակ փոքր գետերի և վտակների միախառնումից։ Գետի ավազանը կազմում է մոտ 456 կմ²։ Այս տարածքի մեջ են մտնում բոլոր վտակները, որոնք գտնվում են Մոտգոմերի շրջանի արևելքում, Փրինս-Ջորջեսի օկրուգում, ինչպես նաև Վաշինգտոնում։

Պատմություն խմբագրել

Կապիտան Ջոն Սմիթը իր ամսագրում կատարել է գրառում, որ 1608 թվականին լողալով հասել է Անակոստիա և գետի տեղի բնակչությունը նրան շատ ջերմ է ընդունել։ Վաշինգտոն քաղաքի ստեղծման օրից գետը սկսվել է ակտիվորեն շահագործվել։ 1815 թվականին կառուցվել է Վաշինգտոնի քաղաքային ուղին, որը կապում էր Անակոստիան Թայբեր-Կրիկի հետ։ 1850-ական թվականներին Վաշինգտոնյան քաղաքային ալիքը արդեն սկսվել է օգտագործվել[3]։

Աղտոտվածություն խմբագրել

Անակոստիա գետի աղտոտման առավել լուրջ խնդիրներից մեկը կեղտաջրերի արտանետումն է կոյուղու համակարգերից։ Կեղտաջրերը սպառնալիք են ստեղծում առողջապահության, տարբեր վնասակար նյութերի և միկրոօրգանիզմների նկատմամբ, որը հանգեցնում ջրի որակի իջեցման և ձկների կորստի։

Աստղագիտության մեջ խմբագրել

Ի պատիվ Անակոստիա գետի անվանվել է 1921 թվականին հայտնաբերված (980) Անակոստիա աստերոիդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20210709020713/https://watersgeo.epa.gov/watershedreport/?comid=22343511
  2. Stickfoot Branch Stream Restoration Project
  3. *Heine, Cornelius W. (1953). «The Washington City Canal». 'Records of the Columbia Historical Society of Washington, D.C. (անգլերեն). 53–56: 1–27.

Արտաքին հղումներ խմբագրել