Անաբապտիզմ (հուն․՝ ανα - կրկին + հուն․՝ βαπτιζω – կրկին մկրտում եմ)՝, կրկնակնունքներ, Արմատական Ռեֆորմացիայի քրիստոնյաները Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում, 16-րդ դար։ Պահանջվում էր կրկին մկրտվել հասուն տարիքում անաբապտիզմի համայնքի մեջ ընդունվելիս, մերժում եկեղեցական բոլոր կազմակերպություններն ու հիերարխիան, սրբապատկերները, խորհուրդը, ժխտում հոգևոր և աշխարհիկ իշխանությունների անհրաժեշտությունը, հրաժարում հարկ վճարելուց, հրաժարում զինվորական ծառայությունից և հասարակական պաշտոն զբաղեցնելուց։ Նրանք քննադատում էին հարստությունն ու սոցիալական անհավասարությունը, քարոզում ունեցվածքի ընդհանրություն։

Անաբապտիստները հավատում էին Քրիստոսի արքայության հազարամյա հաստատմանը։ Այդ ուսմունքն ըստ էության սոցիալական բողոք էր ֆեոդալական կարգերի դեմ։

Պատմություն խմբագրել

Անաբապտիզմի սոցիալական բազան քաղաքային պլեբեյությունն էր, գյուղացիությունը, բյուրգերականության արմատական խավերը։

Անաբապտիստները սերում էին արմատական-միստիկական աղանդից (ցուիկաույան քարոզիչները Թյուրինգիայում, սակրամենտիստները՝ Նիդերլանդներում) և ամենից վաղ տարածվեցին Գերմանիայում, որտեղ ստացան Թ. Մյունցերի աջակցությունը, և Ցյուրիխում (Շվեյցարիա)։ Նրանք 1524-1525 թթ. մասնակցեցին Գյուղացիական պատերազմին Գերմանիայում։

Գյուղացիական պատերազմից և Շվեյցարիայում Անաբապտիստների պարտությունից հետո այդ շարժման կենտրոնը տեղափոխվեց Հյուսիսային Նիդերլանդներ և Վեսֆալիա, հատկապես՝ Մյունստեր, որտեղ Անաբապտիստները գրավեցին իշխանությունը (Մյունստերիան կոմունա 1534-35)։ Վերջինիս անկումից հետո անաբապտիզմը տարրալուծվեց մի շարք ինքնուրույն հոսանքների, որոնցից անդիմադրողականների աղանդները սկզբնավորեցին բապտիստների հերձվածը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 356  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաբապտիզմ» հոդվածին։