Այրված հողի մարտավարություն

Այրված հողի մարտավարություն, պատերազմը վարելու մեթոդ է, որի նպատակն է ոչնչացնել այն ամենը, ինչը կարող է օգտակար լինել և օգտագործվել թշնամու կողմից՝ կենսական բոլոր պաշարները՝ սնունդ, վառելիք, ջրի աղբյուրներ և ցանկացած արդյունաբերական, գյուղատնտեսական, քաղաքացիական օբյեկտներ, ակնհայտ զենքեր, տրանսպորտային և կապի միջոցներ։

Իրաք-քուվեյթյան պատերազմի ժամանակ իրաքցիների հրդեհած նավթահորերը

Այրված հողի մարտավարությունը զինվորականների կողմից կարող է իրականացվել և՛ թշնամու տարածքում, և՛ իր սեփական տարածքում՝ ներխուժման ընթացքում։ Դա կարող է համընկնել, բայց նույնը չէ, ինչ հակառակորդի ռեսուրսների պատժիչ ոչնչացումը, որը սովորաբար արվում է որպես քաղաքական ռազմավարության, այլ ոչ թե օպերատիվ ռազմավարության մաս։

«Այրված հող» տերմինը վերաբերում է միայն մարտական գործողություններին, երբ նահանջող զորքերը ոչնչացնում են թշնամու համար առաջնահերթ նշանակություն ունեցող միջոցները, բայց երբեմն փոխաբերական իմաստով կիրառվում է բիզնեսի աշխարհում, երբ ձեռնարկությունը, որը հանդիպում է իրեն «կուլ տալու» փորձի, սկսում է իրեն ավելի քիչ արժեքավոր դարձնել՝ վաճառելով իր ակտիվները[1]։

Այրված հողի մարտավարությունն արգելված է 1977 թվականի Ժնևի կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 54-րդ հոդվածով[2]։

Քաղաքացիական բնակչությանը կամ հակառակորդ կողմին ապրուստի միջոցներից զրկելու հատուկ նպատակով արգելվում է հարձակվել, ոչնչացնել, տեղափոխել կամ քաղաքացիական բնակչության գոյատևման համար անօգուտ դարձնել սննդամթերքը, սննդամթերքի արտադրության գյուղատնտեսական տարածքները, անասունները, խմելու ջրի կայանքները և պաշարները, ինչպես նաև ոռոգման համակարգերը։ Արգելվում է անկախ դրդապատճառներից, դա կլինի խաղաղ բնակիչներին սովամահ անելը, նրանց ստիպել հեռանալը կամ որևէ այլ պատճառ[2]։

Այրված հողի մարտավարությունը կիրառվել և կիրառվում է է սկսած մ.թ.ա. 6-րդ դարից սկսած մինչև մեր օրեր։ Այն կիրառվել է և՛ պաշտպանվող կողմը, օրինակ՝ Խորհրդային զորքերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նահանջելուց[3], և՛ հարձակվող կողմը, օրինակ՝ 44-օրյա պատերազմում ադրբեջանական զորքերը Արցախի տարածքում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Willcox, Tilton (1988 թ․ հունվար). «The Use and Abuse of Executive Powers in Warding off Corporate Raiders». Journal of Business Ethics. 7 (1/2): 51.
  2. 2,0 2,1 1977 թվականի Ժնևի կոնվենցիայի 1-ին արձանագրության հավելվածը(անգլ.)
  3. John Graham Royde-Smith, Encyclopedia Britannica online. Operation Barbarossa. https://www.britannica.com/event/Operation-Barbarossa . Accessed Aug 12, 2017.
  4. LLC, Helix Consulting. ««Այրված հողի մարտավարություն». նշվել է Ստեփանակերտի վրա շարունակական հարվածների թիրախը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այրված հողի մարտավարություն» հոդվածին։
  Ընթերցե՛ք «այրված հողի մարտավարություն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։