Ժնևի երրորդ կոնվենցիա, ռազմագերիների հետ վարվելակերպի մասին, Ժնևի չորս կոնվենցիաներից մեկը։ Ռազմագերի հետ վարվելակերպի մասին առաջին պայմանագիրը հաստատվել է 1929 թվականին, սակայն նշանակալիորեն փոփոխվել է 1949 թվականին։ Այն սահմանում է ռազմագերիների հումանիտար պաշտպանությունը։ Կոնվենցիայի մասնակից են 196 պետություն։

Մաս I․ Ընդհանուր դրույթներ խմբագրել

 
     ԺԿ I–IV և Մ I–III անդամներ      ԺԿ I–IV և Մ I–II անդամներ
     ԺԿ I–IV և Մ I ու III անդամներ      ԺԿ I–IV և Մ I անդամներ
     ԺԿ I–IV և Մ III անդամներ      ԺԿ I–IV և ոչ Մ անդամներ

Այս մասում ներառված են ԺԿIII հիմնական պարամետրերը։

  • 1 և 2 հոդվածները ներառում են կողմերի պարտավորությունները ԺԿIII-ով
  • 2 հոդվածով մանրամասնում է, երբ է կողմը պարտավորություն կրում ԺԿIII-ով
    • Որ ցանկացած ռազմական գործողություն երկու և ավելի «Բարձր Պայմանավորվող Կողմեր»-ի միջև սահմանված է ԺԿIII-ով,
    • Այն վերաբերվում է «Բարձր Պայմանավորվող Կողմի» օկուպացված տարածքներին,
    • Եթե կոնֆլիկտի մեջ մտնող տերություններից մեկը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից, այնուամենայնիվ, դրա մասնակից տերություններն իրենց փոխհարաբերություններում կմնան Կոնվենցիայով կապված։ Դրանից բացի, նրանք Կոնվենցիայով կապված կլինեն վերը նշված տերության վերաբերմամբ, եթե վերջինս ընդունում և կիրառում է Կոնվենցիայի դրույթները։
  • 3 հոդվածը նաև կոչում են «Կոնվենցիա կոնվենցիայի մեջ։» Այն Ժնևյան Կոնվենցիաների միակ հոդվածն է, որը վերաբերվում է ոչ միջազգային բնույթ կրող հակամարտություններին[1]։ Այն բնորոշում է այն նվազագույն պաշըպանությունները, որոնք պետք է կիրառվեն բոլոր անձանց համար որոշակի տարածքի ներսում միջազգային բնույթ չկրող ռազմական հակամարտությունների ժամանակ, այդ թվում քաղաքացիական անձանց, զինվորականների, որոնք վայր են դրել իրենց զենքերը, զինվորականների, որոնք անմիջական մասնակցություն չունեն ռազմական գործողություններին։ Վերը նշված անձանց նկատմամբ արգելվում են և մշտապես ու ամենուրեք կարգելվեն հետևյալ գործողությունները․ ոտնձգությունը կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ, մասնավորապես, ամեն տեսակի սպանությունները, խեղումները, դաժան վերաբերմունքը, տանջահարությունը և խոշտանգումները, պատանդ վերցնելը, ոտնձգությունը մարդկային արժանապատվության նկատմամբ, մասնավորապես, վիրավորական և նվաստացուցիչ վերաբերմունքը և դատապարտելը և պատիժ կիրառելը առանց նախնական դատական վճռի` կայացված պատշաճ ձևով կազմավորված դատարանի կողմից, քաղաքակիրթ ազգերի կողմից անհրաժեշտ ճանաչված դատական երաշխիքների առկայությամբ։
  • Հոդված 4-ով բնորոշվում է ռազմագերիներին, որը ներառում է․
    • 4.1.1 Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինված ուժերի անձնակազմը, ինչպես նաև այդ զինված ուժերի կազմի մեջ մտնող` աշխարհազորային և կամավորական ջոկատների անձնակազմը։
    • 4.1.2 Այլ աշխարհազորայինների և կամավորական ջոկատների անձնակազմը, ներառյալ դիմադրության կազմակերպված շարժումների անձնակազմը, որոնք պատկանում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմին, և գործում են նրանց սեփական տարածքում կամ այդ տարածքից դուրս, եթե անգամ այդ տարածքն օկուպացված է, եթե այդ աշխարհազորայինները և կամավորական ջոկատները, ներառյալ դիմադրության կազմակերպված շարժումները, համապատասխանում են ներքոհիշյալ պայմաններին.
      • ունեն ղեկավար անձ, որը պատասխանատու է իր ենթակաների համար,
      • ունեն որոշակի և հեռվից բացահայտ երևացող տարբերանշան,
      • բացեիբաց կրում են զենք,
      • իրենց գործողություններում պահպանում են պատերազմի օրենքներն ու սովորույթները։
    • 4.1.3 Իրենց այն կառավարությանը կամ իշխանությանը ենթակա համարող կանոնավոր զինված ուժերի անձնակազմը, որոնք չեն ճանաչվել գրության մեջ պահող տերության կողմից։
    • 4.1.4 Այն անձինք, որոնք հետևում են զինված ուժերին, բայց դրանց կազմի մեջ անմիջականորեն մտած չեն, ինչպես օրինակ, ռազմական ինքնաթիռների անձնակազմի մեջ մտնող քաղաքացիական անձինք, զինվորական թղթակիցները, մատակարարները, բանվորական խմբերի կամ ծառայությունների անհատական կազմը, որոնց վրա դրված է զինված ուժերի կենցաղային սպասարկումը, պայմանով, որ նրանք դրա թույլտվությունն ստացել են այն զինված ուժերից, որոնց նրանք հետևում են, որի համար այս վերջիններս պետք է տան առաջարկվող նմուշի անձը հաստատող վկայական։
    • 4.1.5 Առևտրական նավատորմի նավերի անձնակազմերի անդամները, ներառյալ նավապետերը, նավատարները և նավի փոքրավորները կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի քաղաքացիական ավիացիայի անձնակազմերի անդամները, որոնք միջազգային իրավունքի այլ դրույթների հիման վրա չեն օգտվում առավել արտոնյալ ռեժիմից։
    • 4.1.6 Չօկուպացված տարածքի բնակչությունը, որը հակառակորդի մոտենալուն համեմատ տարերայնորեն իր նախաձեռնությամբ զենքի է դիմում պայքարելու ներխուժած զորքերի դեմ, չհասցնելով ձևավորվել որպես կանոնավոր զորք, եթե այդ բնակչությունը բացեիբաց կրում է զենք և պահպանում պատերազմի օրենքներն ու սովորույթները։
  • Հոդված 5-ում նկարագրված է, թե որ պահից սկսած նրանք կհամարվեն ռազմագերիներ (գերեվարումից մինչև ազատ արձակելը) և կհամարվեն պաշտպանվախ համաձայն ԺԿIII-ի։

Մաս II․ Ռազմագերիների պաշտպանություն խմբագրել

Այս մասում խոսվում է ռազմագերիների կարգավիճակի մասին։

Հոդված 12-ում գրված է, որ ռազմագերիները գտնվում են հակառակորդ տերության, բայց ոչ առանձին անձանց կամ նրանց գերի վերցրած զորամասերի իշխանության տակ։

Հոդվածներ 13-ից 16-ում ասվում է, որ ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար, ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք և գերության մեջ պահող տերությունը պարտավոր է անվճար ապահովել ռազմագերիների պահպանումը ու նաև բժշկական օգնությունը, որ կպահանջի նրանց առողջական վիճակը։

Մաս III․ գերություն խմբագրել

Այս մասը բաժանված է մի քան հատվածների․

Հատված 1-ով սահմանվում է գերության սկիզբը (Հոդվածներ 17–20)։ Այն սահմանում է ինչ տեղեկություն պետք է հայտնի ռազմագերին և ռազմագերիների նկատմամբ ոչ մի ֆիզիկական կամ բարոյական տանջանք կամ հարկադրման այլ միջոցներ չեն կարող կիրառվել նրանցից որևէ տեղեկություն ստանալու համար։ Սահմանված է, որ նաև ռազմագերիների անձնական իրերը պետք է մնան ռազմագերիների մոտ բացառությամբ զենքի, ձիերի, ռազմական հանդերձանքի և զինվորական փաստաթղթերի։

Հատված 2-ով սահմանված է ռազմագերիների ներկալումը, որը բաժանված է 8 մասին․

  1. Ընդհանուր դիտարկումներ (Հոդվածներ 21–24)
  2. Շենքեր, սնունդ և հագուստ (Հոդվածներ 25–28)
  3. Հիեգիենա և բուժօգնություն (Հոդվածներ 29–32)
  4. Ռազմագերիների մասին հոգ տանելու համար առանձնացված հոգևոր և բժշկական անձնակազմը (Հոդված 33)
  5. Կրոն, մտավոր և ֆիզիկական գործունեություն (Հոդվածներ 34–38)
  6. Կարգապահություն (Հոդված 39–42)
  7. Զինվորական կոչում (Հոդվածներ 43–45)
  8. Ռազմագերիների տեղափոխումը ճամբար հասնելուց հետո (Հոդվածներ 46–48)

Հատված 3-ով (Հոդվածներ 49–57) սահմանվում է աշխատանքների ձևերը, որոնցով կարող են զբաղեցվել ռազմագերիները՝ հաշվի առնելով կոչումը, տարիքը և սեռը և այն վտանգավոր աշխատանքների ցանկը, որոնցով ռազմագերիները կարող են զբաղվել միայն կամավորության սկզբունքով։ Ռազմագերիները պետք է վարձատրվեն իրենց աշխատանքի համար, անգամ եթե նրանք աշխատում են մասնավոր ընկերությունների համար և նրանց համար շարունակում է հոգ տանել գերեվարող տերությունը։

Հատված 4-ով (Հոդվածներ 58–68) սահմանվում է ռազմագերիների ֆինանսական աղբյուրները։

Հատված 5-ով (Հոդվածներ 69–74) սահմանված է ռազմագերիների և գերեվարող տերության հարաբերությունները։ Սա ներառում է ռազմագերիների կողմից փոստային ծառայություններից օգտվելու հաճախականությունը։ Գերեվարող տերությունն ունի գրաքննության ենթարկել ամբողջ փոստը, բայց դա պետք է անի հնարավորինս արագ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել