Այրին Մոդ Լենց (անգլ.՝ Irene Maud Lentz, ավելի հայտնի է Այրին կեղծանվամբ[3], դեկտեմբերի 8, 1900(1900-12-08)[1] կամ 1901[2], Baker, Մոնտանա, ԱՄՆ և Հարավային Դակոթա, ԱՄՆ[2] - նոյեմբերի 15, 1962(1962-11-15)[1] կամ 1962[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նորաձևության դիզայներ, կոստյումների նկարիչ, դերասանուհի։ Երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի (1949, 1961)՝ «Բ․ Ֆ․-ի աղջիկը» (1948) և «Կեսգիշերային ժանյակ» ֆիլմերում կոստյումների լավագույն դիզայնի համար։

Այրին Մոդ Լենց
անգլ.՝ Irene Maud Lentz
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 8, 1900(1900-12-08)[1] կամ 1901[2]
ԾննդավայրBaker, Մոնտանա, ԱՄՆ կամ Հարավային Դակոթա, ԱՄՆ[2]
Մահացել էնոյեմբերի 15, 1962(1962-11-15)[1] կամ 1962[2]
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
Մասնագիտությունհագուստ ձևագծող, նորաձևության դիզայներ, դիզայներ և dressmaker
ԱմուսինՖ. Ռիչարդ Ջոնս
 Irene Lentz Վիքիպահեստում

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Ծնվել է Մոնտանա նահանգի Բեյքեր քաղաքում՝ Էմիլիա Լենցայի և Մոդ Ուոլթերսի ընտանիքում։ Կինոմատոգրաֆիայում Այրին Լենցը սկսել է որպես դերասանուհի՝ 1921 թվականին հայտնվելով Մաք Սեննեթի համր կինոյի երկրորդական դերում։ Սենեթի կոմիկ հաղորդավարներ Բեն Թյորպինի և Բիլի Բևանի հետ խաղացել է ինժենյու ամպլուայում։ Լենցին նկարահանող առաջին ռեժիսորը եղել է («Մոլլի Օ» պատկերում) Սենետի արտադրության ղեկավարը՝ Ֆ. Ռիչարդ Ջոնսը․ նրանց մասնագիտական հարաբերությունները վերափոխվել են անձնական հարաբերությունների։ Երբ 1930 թվականին տուբերկուլոզից մահացել է Ջոնսը․ նրանք ամուսնացած են եղել գրեթե մեկ տարի։

Հագուստի նորաձևության դիզայների նրա աշխատանքը Լոս Անջելեսում հանգեցրել է այն բանին, որ դարձել է 1930-ականների ֆիլմերի կոստյումների նկարիչ։ Հաջողությունը եկել է Ֆրեդ Ասթերի հետ Ջինջեր Ռոջերսի «Պարե՞նք» ֆիլմ մյուզիքլի կոստյումների վրա աշխատելուց հետո[4]։

Լենցը նաև աշխատել է Այրին Գիբոնս անունով՝ նրա երկրորդ ամուսնու՝ սցենարիստ Էլիոթ Գիբոնսի ազգանունով, որի հետ ամուսնացել է 1936 թվականին[5]։ Նրա հաշվին ավելի քան հարյուր աշխատանք կա կինոյում։

1962 թվականի նոյեմբերի 15-ին՝ իր 61-րդ ծննդյան օրվանից երեք շաբաթ առաջ, Լենցը Knickerbocker հյուրանոցում վերցրել է 1129 սենյակը՝ գրանցվելով անվամբ։ Նա նետվել է իր լոգարանի պատուհանից և մահացել։

Նա թողել է գրություն իր ընկերներին և ընտանիքին, հիվանդ ամուսնուն և հյուրանոցի բնակիչներին՝ ներողություն խնդրելով անհարմարության համար, որը հանգեցրել է իր մահվանը։ Նրա ցանկության համաձայն՝ նա թաղվել է իր առաջին ամուսնու՝ ռեժիսոր Ֆ. Ռիչարդ Ջոնսոնի կողքին, Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի Ֆորեստ Լաուն հուշահամալիրի գերեզմանատանը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Vintage Fashion Guild
  3. «Irene», in Suicide in the Entertainment Industry: An Encyclopedia of 840 Twentieth Century Cases, by David K. Frasier (McFarland, 2005) p156-157
  4. Kimberly Truhler. «Cinema Connection--Designs of Irene (Lentz) Live Again at Los Angeles Fashion Week» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. Hall, Mary (2009 թ․ մարտի 23). «Angelina Jolie's Costumes in The Tourist Pay Homage to MGM Fashion Designer Irene Lentz». Huffington Post. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
  6. Michelle Vogel Lupe V'Lez: The Life and Career of Hollywood's Mexican Spitfire / McFarland. — 2012. — С. 47. — ISBN 978-0786461394
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այրին Մոդ Լենց» հոդվածին։