«Չի լինում» (ռուս.՝ «Не бывает!») կամ «Այսպես չի լինում» (ռուս.՝ «Так не бывает»), ռուսական կարճամետրաժ անիմացիոն կինոնկար՝ նկարահանված Անդրեյ Ուսաչյովի «Վոբլան և ամսագիրը» (ռուս.՝ «Вобла и журнал») բանաստեղծության հիման վրա։

Այսպես չի լինում
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել
ՌեժիսորՏատյանա Իլյինա
ՀնչյունավորումՎյաչեսլավ Բոգաչյով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն3 րոպե
ՇարքՈւրախ կարուսել
Թվական1995

«Ուրախ կարուսել» № 28 անիմացիոն ալմանախի երեք սյուժեներից երկրորդն է։

Անվանում խմբագրել

Մուլտֆիլմի լուսագրերում նշված է «Չի լինում» (ռուս.՝ «Не бывает!») վերնագիրը[1]։

Ռուսական անիմացիայի հանրագիտարանում Տատյանա Իլյինայի ֆիլմագրությունում մուլտֆիլմը նշված է «Չի լինում» վերնագրով, բայց սխալմամբ վերագրվել է «Ուրախ կարուսել» № 29[2]: Սակայն նույն հանրագիտարանում Անդրեյ Ուսաչյովի ֆիլմագրության մեջ մուլտֆիլմը նշված է «Այսպես չի լինում» (ռուս.՝ «Так не бывает») սխալ անվանումով, թեև «Ուրախ կարուսել» № 28-ին պատկանելության ճիշտ նշումով[3]։ Հանրագիտարանի հիման վրա կազմված Аниматор.ру տվյալների բազայում գրանցվել է հենց այդ սխալ վերնագիրն Անդրեյ Ուսաչյովի ֆիլմագրությունից[4]։

«Այսպես» հավելյալ բառը չի հանդիպում ոչ մուլտֆիլմում, ոչ էլ Ուսաչյովի բանաստեղծության մեջ[1][5]։

Սցենար խմբագրել

Մուլտֆիլմ ֆանտազիա է այն մասին, ինչը չի կարող լինել՝ հիմնվելով Ա. Ուսաչյովի բանաստեղծության վրա։

Նկարահանող խումբ խմբագրել

Ռեժիսոր Տատյանա Իլյինա
Սցենարիստ Տատյանա Իլյինա
Օպերատոր Միխայիլ Դրույան
Տեքստը կարդում է Վյաչեսլավ Բոգաչև
Նկարիչ Տատյանա Իլյինա
Անիմատորներ Գենադի Սոկոլսկի, Դմիտրի Կուլիկով, Գալինա Զեբրովա

Քննադատություն խմբագրել

Яндекс.Дзен-ի «Назад в 90-е» («Հետ դեպի 90-ականներ») ալիքի հեղինակի կարծիքով՝ մուլտֆիլմը 90-ականների տասը լավագույն ռուսական մուլտֆիլմերից մեկն է[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Веселая карусель Выпуск №28 (2m07s)». youtube.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  2. Энциклопедия отечественной мультипликации, с.288
  3. Энциклопедия отечественной мультипликации, с.658
  4. Российская анимация в буквах и фигурах | Фильмы | «ВЕСЕЛАЯ КАРУСЕЛЬ N 28. ТАК НЕ БЫВАЕТ»
  5. Андрей Усачев Вобла и журнал // Весёлые картинки, 1990, №9, с.3
  6. Топ-10 русских мультфильмов 90-х | Назад в 90-е | Яндекс Дзен

Արտաքին հղումներ խմբագրել