Այոս Նիկոլաոսի մայր տաճար (Էրմուպոլիս)

Սիրոսի Այոս Նիկոլաոսի մայր տաճար (հուն․՝ Άγιος Νικόλαος καθεδρικό), հույն ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Հունաստանի կղզային Էրմուպոլիս քաղաքում՝ կենտրոնական դիրք գրավող Միաուլիի հրապարակում[1]։

Այոս Նիկոլաոսի մայր տաճար
հուն․՝ Άγιος Νικόλαος καθεδρικό
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունՀունաստան Հունաստան, Կիկլադներ, Էրմուպոլիս
Ճարտարապետական ոճԲյուզանդական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1848 թվական

Բյուզանդական ճարտարապետական ոճով կառուցված հունական եկեղեցու վառ օրինակ է։ Համարվում է Էրմուպոլիս քաղաքի մայր տաճարը։

Պատմություն խմբագրել

Այոս Նիկոլաոսի տաճարի շինարարական աշխատանքները սկսվել են 1848 թվականին՝ հույն անվանի ճարտարապետ Գեորգիոս Մետաքսասի նախագծմամբ։

Շինարարական աշխատանքներն ընթացել են Հունաստանի դրածո թագավոր Օտտոյի կառավարման տարիներին՝ վերջինիս հովանավորությամբ և թույլատրությամբ։ Կրոնական կառույցը սրբագործված է հույն ուղղափառ եկեղեցու սուրբ Այոս Նիկոլաոսի անունով։

Ունի ճոխ ճարտարապետական նախագծում։ Երկհարկանի մոնումենտալ կառուցվածքով այս տաճարը բավականին հարուստ է սրբապատկերներով։ Եկեղեցին զարդարում է մարմարե զանգը, իոնային սյուները և այլն։

Տաճարի շինարարական աշխատանքներին մասնակցել են արտերկրի շատ հույներ, ովքեր իրենց լուման են ներդրել վերջինիս կառուցման գործում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Այոս Նիկոլաոսի եկեղեցին Սիրոսում, Հունաստան». Syros Travel Guide (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.