Այշեն Գյուրջան

թուրք քաղաքական գործիչ

Այշեն Գյուրջան (թուրքերեն՝ Ayşen Gürcan1963, Բուրդուր, Թուրքիա), թուրք պետական և քաղաքական գործիչ։ 2015 թվականի օգոստոսի 28-ից մինչ 2015 թվականի նոյեմբերի 17-ը զբաղեցրել է Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարարը։ Այշեն Գյուրջենը եղել է առաջին նախարարը, ով կրել է հիդջաբ։

Այշեն Գյուրջան
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Անատոլիական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր 1963
Ծննդավայր Բուրդուր, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա

Կենսագրություն խմբագրել

Այշեն Գյուրջանը ծնվել է 1963 թվականին Թուրքիայի Բուրդուր քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի քաղաքում։

1986 թվականին ավարտել է Անատոլիայի համալսարանը։ 1987- 1989 թվականներին սովորել է մագիտրատուրայում։ Ստացել է դոկտորական աստիճան[1]։ 1990- 2005 թվականներին աշխատել է Անատոլիայի համալսարանում։ Ունի մի շարք հոդվածներ կրթության և ընտանեկան դաստիարակության վերաբերյալ։ Դասախոսում է Ստամբուլի համալսարանում[2]։

2011- 2013 թվականներին զբաղեցրել է ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով փոխնախարարի պաշտոնը[3]։

2015 թվականի օգոստոսի 28-ից մինչ 2015 թվականի նոյեմբերի 17-ը զբաղեցրել է Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարարի պաշտոնը։ Նա դարձավ առաջին կին նախարարը, ով կրել է հիդջաբ[4]։ Գյուրջանի նշանակումը մեծ հետաքրքրություն առաջացրեց հասարակության շրջանակներում, քանի որ մինչ այդ ընդունվել էր օրենք, որը արգելում է պետական և քաղաքական գործիչներին կրել հիդջաբ։

Պատահարներ խմբագրել

Մեծ արձագանք է ստացել Գյուրջանի թվիթը այն մասին, որ եթե կինը չի կարողանում պատրաստել բյորեկ (կոչվում է նաև բուրեկ), ապա նրա ընտանիքը կփլուզվի։ Այս գրառումը մեծ քննադատության է արժանացել ողջ Թուրքիայում։ Արդյունքում Գյուրջանին հարցրել են, թե նա ինչով է զբաղվում իր պաշտոնական լիազորությունների կատարման ժամանակ, որին ի պատասխան Այշեն Գյուրջանը պատասխանել է, թե ինքը պատրաստում է բյորեկ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել