«Այն ավարտվում է մեզ հետ» (անգլ.՝ It Ends with Us), Քոլին Հուվերի սիրավեպը, որը հրապարակվել է Atria Books հրատարակչության կողմից 2016 թվականի օգոստոսի 2-ին[1]։ Գիրքը գրվել է հեղինակի ծնողների հարաբերությունների հիման վրա[2]։ 2016 թվականին Հուվերը գրքի մասին խոսելիս նշել է, որ դա ամենադժվար գիրքն է, որը նա երբևէ գրել է[3]։ Վեպը վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով ամբողջ աշխարհում և թարգմանվել է քսանից ավելի լեզուներով[4]։

Այն ավարտվում է մեզ հետ
անգլ.՝ It Ends with Us
ՀեղինակՔոլին Հուվեր
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԲոստոն
ՀաջորդԱյն սկսվում է մեզ հետ
Հրատարակման տարեթիվօգոստոսի 2, 2016

Գրքի շարունակությունը՝ «Այն սկսվում է մեզնով» անվանմամբ, հրատարակվելու է 2022 թվականի հոկտեմբերին[5]։

Սյուժե Խմբագրել

Գրքի գլխավոր հերոսուհին Լիլի Բլումն է, քոլեջիերիտասարդ շրջանավարտ, որը տեղափոխվում է Բոստոն և բացում է իր սեփական ծաղկի բիզնեսը։ Նրա մոտ զգացմունքներ են առաջանում վիրաբույժ Ռայլ Կինկեյդի նկատմամբ, որը սկզբում խուսափում է Լիլիի հետ լուրջ հարաբերություններ ունենալուց։ Նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում Լիլին պատահաբար հանդիպում է իր առաջին սիրուն՝ Ատլաս Կորիգանին։ Տղայի հետ հանկարծակի հանդիպումը Լիլիին ստիպում է վերհիշել իր անցյալի տրավմաները։ Բլումը ստիպված է լինում կարևոր որոշում կայացնել՝ ընտրելով իր երկու սիրելիներից մեկին։ Գրքի վերջում, հերթական անգամ ընտանեկան բռնության ենթարկվելով Ռայլի կողմից, Լիլին մնում է Ատլասի հետ։

Ընդունելիություն Խմբագրել

Kirkus Reviews ամսագիրը գրքի մասին ասել է. «Հարաբերությունները պատկերված են կարեկցանքով և անկեղծությամբ, վեպում ճիշտ է ներկայացված ընտանեկան բռնությունը և դրա զոհի ուժը»[6]։ Romantic Times-ը գրել է. «Սիրավեպում երևում է հեղինակի գրելու վարպետությունը։ Եվ կապ չունի, թե ընթերցողը որ ժանրի սիրահար է, նրանք կսիրեն գլխավոր հերոսուհուն և նոր բան կսովորեն նրա պայքարից»[7]։

Վեպը արժանացել է «Goodreads Choice Award 2016» մրցանակին՝ որպես լավագույն սիրավեպ[8]։

2021 թվականին Հուվերի ստեղծագործությունները մեծ թափով սկսել են տարածվել ՏիկՏոկ հարթակում #BookTok համայնքի ուշադրության շնորհիվ[9][10]։ 2022 թվականի հունվարին «Այն ավարտվում է մեզ հետ» վեպը հայտնվել է New York Timesբեսթսելլերների ցանկում[11]։ Այն զբաղեցրել է առաջին հորիզոնականը Publishers Weekly մեծահասակների համար և առաջին տեղը, ընդհանուր առմամբ, առաջին վեց ամիսների ընթացքում 2022 թվականին՝ վաճառելվով 925 221 տպաքանակով[12]։

Էկրանավորում Խմբագրել

2019 թվականի հուլիսին Ջասթին Բալդոնին ընտրել է վեպը էկրանավորման համար, որն արտադրվելու է Wayfarer Entertainment ընկերության կողմից[4]։ 2021 թվականի հոկտեմբերին ավարտվել է ֆիլմի սցենարի առաջին սևագիրը[13]։

Շարունակություն Խմբագրել

2022 թվականի փետրվարին Քուլին Հուվերն իր ինստագրամյան էջում հրապարակել է «Այն սկսվում է մեզնով» սիքվելի շապիկը[14] Այն հրապարակվելու է 2022 թվականի հոկտեմբերի 18-ին և գրված է լինելու Ատլաս Կորիգանի տեսանկյունից։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «It Ends with Us»։ Simon & Schuster։ Վերցված է February 11, 2022 
  2. Kayle Hilary S. (June 3, 2017)։ «BookCon 2017: Colleen Hoover: Different Endings»։ Publishers Weekly։ Վերցված է February 11, 2022 
  3. White Mara (August 3, 2016)։ «New Adult author Colleen Hoover releases novel 'It Ends with Us'»։ New York Daily News։ Վերցված է February 11, 2022 
  4. 4,0 4,1 McNary Dave (July 15, 2019)։ «Justin Baldoni Developing 'It Ends With Us' Romance Movie»։ Variety։ Վերցված է February 11, 2022 
  5. «Atria to Publish Colleen Hoover's 'It Starts with Us' in October»։ Publishers Weekly։ February 11, 2022։ Վերցված է February 12, 2022 
  6. «It Ends with Us by Colleen Hoover»։ Kirkus Reviews։ May 31, 2016։ Վերցված է February 11, 2022 
  7. Carr Tricia։ «IT ENDS WITH US | RT Book Reviews»։ Romantic Times։ Արխիվացված է օրիգինալից March 10, 2017-ին։ Վերցված է February 11, 2022 
  8. «Best Romance 2016 — Goodreads Choice Awards»։ Goodreads։ Վերցված է February 11, 2022 
  9. Italie Hillel (September 16, 2021)։ «Author Colleen Hoover's word-of-mouth success»։ Associated Press։ Վերցված է January 6, 2022 
  10. Merry Stephanie (January 20, 2022)։ «On TikTok, crying is encouraged. Colleen Hoover's books get the job done.»։ The Washington Post։ Վերցված է February 11, 2022 
  11. «Combined Print & E-Book Fiction - Best Sellers - Books»։ The New York Times։ Վերցված է February 11, 2022 
  12. Maher John (2022-07-08)։ «The Bestselling Books of 2022 (So Far)»։ Publishers Weekly (անգլերեն)։ Վերցված է 2022-07-16 
  13. Norbez Naomi (2021-11-21)։ «Everything we know about 'It Ends with Us' novel adaptation»։ Film Daily (en-US)։ Վերցված է 2022-02-24 
  14. «Login • Instagram»։ www.instagram.com։ Վերցված է 2022-03-30