«Այն սկսվում է մեզ հետ» (անգլ.՝ It Starts with Us), Քոլին Հուվերի սիրավեպը, որը հրատարակվել է Atria Books-ի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 18-ին[1]։ Դա նրա 2016 թվականի ամենավաճառվող «Այն ավարտվում է մեզ հետ» գրքի շարունակությունն է[2], որի մասին առաջին անգամ հայտարարվել է 2022 թվականի փետրվարին[3]։ Այն դարձել է Simon & Schuster-ի բոլոր ժամանակների ամենավաճառվող գիրքը[4]։ Հուվերը գրել է վեպը՝ ի նշան «շնորահակալություն» առաջին վեպի երկրպագուներին[5]։

Այն սկսվում է մեզ հետ
անգլ.՝ It Starts with Us
ՀեղինակՔոլին Հուվեր
Տեսակգրական ստեղծագործություն
ՆախորդԱյն ավարտվում է մեզ հետ
Հրատարակման տարեթիվհոկտեմբերի 18, 2022

Նախաբան խմբագրել

Վեպը շարունակվում է այնտեղից, որտեղ ավարտվում է «Այն ավարտվում է մեզ հետ» գիրքը՝ կենտրոնանալով Լիլիի և Ատլասի հարաբերությունների վրա[6]։ Վեպի գլուխները փոխարինվում են Լիլիի և Ատլասի առաջին դեմքի պատմվածքների միջև[5]։

Սյուժե խմբագրել

Ատլաս Կորիգանի և Լիլի Բլումի սիրո պատմությունը շարունակվում է, այս գրքում նրանք հանդիպում են կրկին մեկ տարի անց դադարից հետո։ Լիլին մեծացնում է իր դստերը՝ Էմերսոնին, որին նա լույս աշխարհ է բերել իր նախկին ամուսնու և նյարդավիրաբույժ Ռայլ Քինկեյդի հետ, այժմ երեխան 11 ամսական է։ Լիլին և Ատլասը անսպասելիորեն բախվում են միմյանց Բոստոնի փողոցներում, բայց հանդիպումը կարճ է, քանի որ երկուսն էլ ուշանում են։ Էմմիին Ռայլի մոտ թողնելուց հետո Լիլին վերադառնում է աշխատանքի՝ չկարողանալով դադարել մտածել Ատլասի հետ իր հարաբերությունների մասին։ Այնուամենայնիվ, նա վարանում է գրել Ատլասին՝ մտածելով իր աբյուզիվ նախկին ամուսնու և իր երեխայի հոր արձագանքի մասին։

Ատլասը զրուցում է իր գործընկերոջ/ընկերոջ որդու՝ Թեոյի հետ այն մասին, թե ինչ է պատահել Լիլիի հետ։ Թեոն համոզում է նրան գրել Լիլիին, բայց երբ Լիլին պատասխանում է բավականին կարճ նամակով, Ատլասը հիասթափվում է։ Երբ Լիլին այդ երեկո վերադառնում է իր բնակարան, նա այնտեղ է գտնում իր նախկին ամուսնուն և դստերը։ Ռայլը ասում է, որ ցանկանում է գիշերներ անցկացնել Էմմիի հետ։ Մայրը ասում է, որ Էմմիին թույլ չի տա գիշերել Ռայլի բնակարանում, քանի դեռ Էմմին չի կարողանում խոսել։ Նա նաև խնդրում է իրեն վերադարձնել բնակարանի բանալին, որն ունի Ռայլը, և նա դժկամությամբ է տալիս այն։

Ատլասի ռեստորանները վանդալիզմի են ենթարկվում, բայց նա նախընտրում է այդ մասին չհայտնել ոստիկանությանը, քանի որ հայտնաբերում է որոշ մթերքների կորուստ, քանի որ նա երեխա տարիքում անօթևան էր։ Շուտով Ատլասը հեռախոսազանգ է ունենում իր մոր հետ, բայց զանգը ընդհատում է։

Ատլասը սնունդ է բերում Լիլիի ծաղկի խանութ։ Մինչ նա այնտեղ է, Ռայլը առանց նախազգուշացման ներս է մտնում։ Լիլին լարվում է և նրան թաքցնում է պահարանում։ Ռայլի հեռանալուց հետո Ատլասը և Լիլին պայմանավորվում են ավելի ուշ հեռախոսով խոսել։ Հեռախոսով խոսելիս, Ատլասը Լիլիին ժամադրության է հրավիրում, և Լիլին համաձայնում է։ Ռեստորանում ժամադրության գնալիս Լիլին քնում է մեքենայի մեջ։ Նրան արթնացնելու փոխարեն, Ատլասը գտնելով Լիլիի օրագիրը, կարդում է որոշ գրառումներ, որոնք Լիլին գրել է իր մասին, երբ նրանք երեխա էին։ Երբ Լիլին արթնանում է, նա հայտնաբերում է, որ նրանք բաց են թողել իրենց պատվերը և իրեն վատ է զգում։  

Լիլին իր դստերը թողնում է իր լավագույն ընկերուհու և Ռայլի քրոջ՝ Էլիսի մոտ։ Երբ Լիլին վերադառնում է ժամադրությունից, Ռայլը Էմերսոնի հետ միասին դիտում է «Փնտրելով Նեմոյին» ֆիլմը։ Ռայլը զայրացած է, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ Էմերսոնի երկրորդ անունը՝ Դորի, նվիրված է Ատլասին, քանի որ ֆիլմը եղել է նրանց սիրելին, երբ նրանք դեռ երեխա էին։

Ատլասի մայրը՝ Սաթոնը, հայտնվում է նրա ռեստորաններից մեկում և պատմում նրան, որ նա եղբայր ունի՝ Ջոշ անունով, և նա չի կարողանում գտնել իր որդուն։ Այդ գիշեր ավելի ուշ Ատլասը սպասում է իր ռեստորաններից մեկում վանդալիզմի հեղինակին գտնելու նպատակով։ Վանդալիստը վերադառնում է, և Ատլասը հայտնաբերում է, որ դա իր 11-ամյա եղբայրն է։ Ատլասը նրան իր հետ տանում է տուն, բայց հաջորդ օրը զանգահարում է Սաթոնին։ Ատլասը որոշում է իր եղբորը վերադարձնել իր մորը, բայց հեռանալուց առաջ նա տեսնում է, որ Սաթոնը աբյուզի է ենթարկում Ջոշին։ Ատլասը չի ցանկանում, որ Ջոշը մնա իրենց բռնարար մոր հետ, ուստի նա անմիջապես իր եղբորը հետ է տանում տուն։

Ատլասը մի քանի օր անց Լիլիին կրկին ճաշ է բերում։ Նա Լիլիին հրավիրում է մի հարսանիքի։ Այնտտեղ Ատլասը նկատում է սրտի դաջվածք Լիլիի անրակի վրա։ Նրանք համբուրվում են այն բանից հետո, երբ Լիլին նրան ասում է, որ հենց ինքն է դաջվածքի պատճառը։ Հարսանիքից հետո նրանք վերադառնում են Լիլիի բնակարան և զբաղվում սեքսով։ Ատլասը պետք է հեռանա առավոտյան, քանի որ Ջոշն իր տանն է, ուստի նա գրություն է թողնում Լիլիին։ Ռայլը հայտնվում է Լիլիի բնակարանում և տեսնում է ներքնազգեստ, որը ցրված է ամբողջ հյուրասենյակում։ Ռայլը սկսում է խանդել և զայրանալ և հրում է Լիլիին։ Լիլին վախեցած լքում է իր բնակարանը և Էմմիին վերցնում է իր մոր տնից։ Լիլին և Էմմին գնում են Ատլասի տուն։ Մինչ Լիլին մնում է այնտեղ, նրանք դառնում են պաշտոնական զույգ։

Ռայլը դեպքից մի քանի օր շարունակ ագրեսիվ հաղորդագրություններ է ուղարկում Լիլիին։ Արդյունքում նա հայտնվում է Լիլիի ծաղկի խանութում՝ նրան հանդիպելու նպատակով։ Լիլին նրան ասում է, որ կխոսի փաստաբանի հետ իրենց դստեր խնամակալության վերաբերյալ։ Նա զայրացած դուրս է գալիս ծաղկի խանութից։ Այնուհետև Ռայլը գնում է Ատլասի ռեստորան և բռունցքով հարվածում նրա դեմքին։ Ատլասը չի մտնում պայքարի մեջ և փոխարենը փորձում է խոսել նրա հետ։ Ռայլը դեռ վրդովված է, բայց ի վերջո հեռանում է։

Էմերսոնի ծննդյան երեկույթի ժամանակ Ռայլը խնդրում է Լիլիին խոսել։ Լիլին հրաժարվում է առանձին խոսել նրա հետ։ Լիլին հարցնում է Էլիսին և նրա ամուսնուն՝ Մարշալին, արդյոք նրանք կլինեն Լիլիի կողքին, մինչ նա խոսում է Ռայլի հետ։ Նրանք համաձայնում են։ Լիլին Ռայլին ասում է, որ նա պետք է հաճախի զայրույթի կառավարման դասընթացների և հսկողության տակ լինի, մինչ նա իրենց դստեր հետ է։ Ռայլը լինում է զայրացած, բայց համաձայնվում է նրա պայմաններին։

Միևնույն ժամանակ, Ջոշը մերժում է իր մոր խնդրանքները, որ նա տեղափոխվի իր հետ ապրելու։ Ջոշը պնդում է հոր հետ ապրել Վերմոնտում։ Ատլասը Ջոշին տանում է հորը տեսնելու, բայց Ջոշը, մեքենայից դիտելով հորը, որոշում է, որ ցանկանում է ապրել Ատլասի հետ։ Ատլասը հանդիպում է իրենց մոր հետ իր ռեստորանում և խնդրում նրան փոխանցել իր ծնողական իրավունքները։ Նա նաև հրավիրում է նրանց հանդիպել շաբաթական ընտանեկան ընթրիքներին իր ռեստորանում։ Սաթոնը, ի վերջո, համաձայնվում է։

6 ամիս անց Ատլասը խնդրում է Լիլիին տեղափոխվել իր մոտ, և նրանց սկսում են միասին ապրել։ Մեկուկես տարի անց Ատլասը պատրաստվում է իր հարսանիքին Լիլիի հետ։

Թողարկում խմբագրել

Թողարկման օրվա ավարտին վեպը վաճառվել է 800,000 օրինակով, ներառյալ նախնական պատվերներն ու առաջին օրվա վաճառքները[7][8]։ Գիրքը առաջին անգամ հայտնվել է Նյու Յորք Թայմսի ամենավաճառվող գեղարվեստական գրականության ցուցակում 2022 թվականի հոկտեմբերի 22-ին ավարտվող շաբաթվա ընթացքում[5][9]։ Սա Publishers Weekly-ի վարկածով տարվա երրորդ ամենավաճառվող վեպն է, որն ընդհանուր տպաքանակով վաճառվել է 1,885,351 օրինակով[10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «It Ends with Us». Simon & Schuster. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  2. Mechling, Lauren (2022 թ․ հոկտեմբերի 12). «'Never seen anything like it': how Colleen Hoover's normcore thrillers made her America's bestselling author». The Guardian. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. «Atria Books to Publish Colleen Hoover's Sequel to Viral BookTok Novel, It Ends With Us in October 2022». simonandschuster.biz. 2022 թ․ փետրվարի 11. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. Comerford, Ruth (2022 թ․ հոկտեմբերի 17). «New Colleen Hoover becomes S&S's most pre-ordered title to date as campaign unveiled». The Bookseller. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. 5,0 5,1 5,2 Swain, Marianka (2022 թ․ հոկտեմբերի 17). «BookTok superstar Colleen Hoover has sold 20 million novels – but does she glamourise trauma?». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  6. Haupt, Angela (2022 թ․ հոկտեմբերի 12). «Why We Can't Stop Reading Colleen Hoover's Trauma-Filled Novels». Time. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. «It Starts with Us». Publishers Weekly. 2022 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. «Colleen Hoover's 'It Starts with Us' Sets S&S Sales Record». Publishers Weekly. 2022 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 3-ին.
  9. «Combined Print & E-Book Fiction». The New York Times. 2022 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին.
  10. Milliot |, Jim. «Colleen Hoover Was Queen of 2022's Bestseller List». PublishersWeekly.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  11. Comerford, Ruth (2022 թ․ հոկտեմբերի 18). «Hoover's It Starts With Us named W H Smith's Book of the Year». The Bookseller. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.