Այնտեղ, որտեղ խեցգետիններն են երգում (ֆիլմ)
«Այնտեղ, որտեղ խեցգետիններն են երգում» (անգլ.՝ Where the Crawdads Sing)՝ դետեկտիվ տարրերով դրամա, ռեժիսոր՝ Օլիվիա Նյուման։ Ֆիլմը Դելիա Օուենսի համանուն բեսթսելլերի էկրանավորումն է։ Գլխավոր դերերում նկարահանվել են Դեյզի Էդգար-Ջոնսը, Թեյլոր Ջոն Սմիթը և Հարիս Դիքինսոնը։
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Ժանր | |
Թեմա | toxic relationship?, Արդարադատություն, Զրպարտություն և միայնություն |
Հիմք | Այնտեղ, որտեղ խեցգետիններն են երգում (գիրք) |
Թվական | 2022 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Օլիվիա Նյուման |
Պրոդյուսեր |
|
Սցենարի հեղինակ | Լյուսի Ալիբար |
Դերակատարներ | |
Օպերատոր | Պոլլի Մորգան |
Երաժշտություն | Մայքլ Դաննա |
Մոնտաժ | Alan Edward Bell? |
Նկարահանման վայր | Օռլեան շրջան |
Կինոընկերություն | |
Տևողություն | 126 րոպե |
Բյուջե | $24 մլն[1] |
Շահույթ | $140.2 մլն |
Տեղայնացնող | Sony Pictures Releasing |
Սյուժե
խմբագրելՍյուժեի առանցքում Կայան է՝ խելացի, նուրբ, բնությունը սիրող մի աղջիկ, ով մեծացել է Հյուսիսային Կարոլինայի փոքրիկ քաղաքից ոչ հեռու գտնվող հեռավոր ճահճային տարածքում, դաժան, ալկոհոլային կախվածություն ունեցող հոր, վախեցած մոր և եղբայրների ու քույրերի հետ, ովքեր չեն ցանկանում տանը մնալ և հեռանում են։ Կայան անցնում է չափազանց դժվար մանկություն և, ի վերջո, մնում է միայնակ։
Մեծանալուն զուգընթաց բնազդաբար զգուշավոր Կայան նոր ծանոթություններ է ձեռք բերում, և պատմությունը ներկայացնում է, թե ինչպես է նա մտերմանում Մեյբլի և Սկոկի՝ բարի տարեց ամուսնական զույգի, բնությամբ տարված իր ընկեր Թեյթ Ուոքերի և քաղաքի սրտակեր Չեյզ Էնդրյուսի հետ։
Դերերում
խմբագրել- Դեյզի Էդգար-Ջոնս - Կետրին «Կայա» Կլարկ
- Ջոջո Ռեջինա - մանուկ Կայա
- Թեյլոր Ջոն Սմիթ - Թեյթ Ուոքեր
- Լյուք Դեյվիդ Բլյում - մանուկ Թեյթ
- Հարիս Դիքինսոն - Չեյզ Էնդրյուս
- Դևիդ Սթրեթեյրն - Միլթոնի փաստաբան
- Ջեյսոն Ուորներ Սմիթ - Ջո Փուրդյուի տեղակալ
- Գարետ Դիլահանտ - Ջեքսոն Քլարկ
- Մայքլ Հայաթ-Մեյբլ
- Անա Օ’Ռայլի - Մա
Արտադրություն
խմբագրելԴելիա Օուենսի «Այնտեղ, որտեղ խեցգետիններն են երգում» բեսթսելերի էկրանավորման մասին հայտնի է դարձել 2021 թվականի հունվարի 25-ին։ Այդ ժամանակ էլ հայտնի է դարձել, որ գլխավոր դերերը կկատարեն Դեյզի Էդգար-Ջոնսը, Թեյլոր Ջոն Սմիթը և Հարիս Դիքինսոնը։ Ֆիլմի ռեժիսորը Օլիվիա Նյումանն է, իսկ սցենարիստը՝ Լյուսի Ալիբարը[2]։ 2021 թվականի մարտի 7-ին դերասանական կազմին միացել է Դևիդ Սթրեթեյրն[3], 2021 թվականի մարտի 30-ին՝ Ջեյսոն Ուորներ Սմիթը[4], 2021 թվականի ապրիլին՝ Գարետ Դիլահանտը, Մայքլ Հայաթը, Անա Օ’Ռայլին և և Ջոջո Ռեջինան[5], հունիսին՝ Էրիկ Լադենը[6]։
Թեյլոր Սվիֆթը գրել և կատարել է ֆիլմի գլխավոր երգը, որը կոչվում է Carolina: Ֆիլմի թրեյլերի թողարկումից հետո նա ասել է, որ «ամբողջովին կորել էր (նկատի ունի՝ գրքում), երբ կարդում էր այն մի քանի տարի առաջ» և «ցանկանում էր ինչ-որ թափանցիկ և եթերային բան ստեղծել»[7][8]:
Նկարահանումները տեղի են ունեցել Լուիզիանա նահանգի Նոր Օռլեանում[9] և Հոում 2021 թվականի մարտի 30-ից հունիսի 28-ը[10]։
Թողարկում
խմբագրելՖիլմի պրեմիերան կայացել է 2022 թվականի հուլիսի 15-ին[11][12]։
Քննադատություն
խմբագրելRotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 34% վարկանիշ՝ հիմնված 176 մեկնաբանությունների վրա, 5.2/10 միջին գնահատականով։ Քննադատների կոնսենսուսն ասում է՝ «Դեյզի Էդգար-Ջոնսը անում է ամեն ինչ, բայց «ֆիլմը, ի վերջո, չի կարողացել սկզբնաղբյուրը վերամշակել տոնայնորեն համահունչ դրամայի»[13]։
AARP-ից Թելմա Ադամսը գրում է՝ «Ֆիլմը իրենից ներկայացնում է «Հիշողության օրագիր», «Տապակած կանաչ լոլիկներ» և «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմերի մի խառնուրդ, որը կբավարարի գրքի երկրպագուներին, բայց տուժում է փոխառությունների գերբեռնվածությունից»[14]:
Հանդիսատեսը ֆիլմը դրական է ընդունել։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի հանդիսատեսի 96 % վարկանիշ[13]։ CinemaScore-ի կողմից հարցված հեռուստադիտողները ֆիլմին տվել են «A-» գնահատականը՝ A-ից F սանդղակում[15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ D'Alessandro, Anthony (2022 թ․ հուլիսի 13). «'Thor: Love And Thunder' Heading To $200M+ As Counter-Programming 'Paws Of Fury', 'Crawdads Sing' Open – Box Office Preview». Deadline Hollywood. Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Kroll, Justin (2021 թ․ հունվարի 26). «'Where The Crawdads Sing': Taylor John Smith And Harris Dickinson Join Film Adaptation For 3000 Pictures, Hello Sunshine And Sony». Deadline. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Kroll, Justin (2021 թ․ մարտի 17). «'Where The Crawdads Sing': David Strathairn Joins Film Adaptation For 3000 Pictures, Hello Sunshine And Sony». Deadline. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
- ↑ Welk, Brian (2021 թ․ մարտի 30). «'Walking Dead' Star Jayson Warner Smith Joins 'Where the Crawdads Sing' Adaptation (Exclusive)». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
- ↑ N'Duka, Amanda (2021 թ․ ապրիլի 14). «Garret Dillahunt, Michael Hyatt & More Join Daisy Edgar-Jones In 'Where The Crawdads Sing' Adaptation From Sony». Deadline (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2021 թ․ հունիսի 16). «Annet Mahendru Joins 'Stu'; Eric Ladin In 'Where The Crawdads Sing'; Steve Eastin Boards 'Killers Of The Flower Moon' & More – Film Briefs». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Nolan, Emma (2022 թ․ մարտի 22). «Taylor Swift wanted a "haunting" song for 'Where the Crawdads Sing'». Newsweek. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին. «I wanted to create something haunting and ethereal to match this mesmerizing story.»
- ↑ Blistein, Jon (2022 թ․ մարտի 22). «Taylor Swift Teases New Song 'Carolina' in 'Where the Crawdads Sing' Trailer». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Film and TV Projects Going Into Production - Where The Crawdads Sing». Variety Insight. 2021 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Houma transforms for Reese Witherspoon's new movie, 'Where the Crawdads Sing'». 2021 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Grobar, Matt (2021 թ․ մայիսի 6). «Sony Pictures Sets Release Date For Crime Drama 'Where The Crawdads Sing'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Bonomolo, Cameron (2022 թ․ մարտի 18). «Sony's Bullet Train Pushes Back Release Date». Comicbook. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
- ↑ 13,0 13,1 «Where the Crawdads Sing». Rotten Tomatoes. Fandango Media. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Appelo, Tim (2022 թ․ հուլիսի 14). «Best New Movies to Watch This Week». AARP. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2022 թ․ հուլիսի 16). «'Thor: Love And Thunder' Falling -68% In Weekend 2; 'Crawdads' Carrying $15M-$16M Tune – Saturday AM Box Office Update». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.