Այմարա լեզուներ (Aymar aru), Հարավային Ամերիկայի հնդկացիական լեզուների խումբ՝ Էկվադորում և Բոլիվիայում[1]։ Այն կեչուայի հետ կենտրոնական Անդերի երկու հիմնական լեզվական խմբերից մեկն է։ 1978 թվականին Հարդմանն առաջարկել է այս լեզուն անվանել խաքի, Ալֆրեդո Տորերոն՝ արու՝ «խոսել», իսկ Ռոդոլֆո Կեռոն Պալոմինոն՝ այմարա՝ երկու ճյուղերով՝ հարավային (անտիպլանո) այմարան և կենտրոնական այմարան (խաքարու և կաուկի)։

Այմարա
Տարածված՝ Կենտրոնական Հարավային Ամերիկա, Անդեր
Դասակարգում՝ Կեչումարան ?
 Այմարա
Կազմ՝
Այմարա լեզու
Խաքարու լեզու

Մուգ գույնով նշված է ներկայումս այմարա լեզուների տարածվածությունը, բաց գույնով՝ նախկին տարածվածությունը։

Կեչուա լեզուները, հատկապես հարավայինները, այմարա լեզվի հետ ունեն շատ ընդհանուր բառեր, որի պատճառով հաճախ ընդհանրացվում են մեկ խմբի մեջ։ Այս առաջարկը սակայն հակասական է։

Տարածվածություն

խմբագրել

Այմարա լեզվով Բոլիվիայում կան համարյա երկու միլիոն խոսողներ, կես միլիոն՝ Պերուում և ենթադրաբար՝ մի քանի հազար խոսողներ Չիլիում[2]։ 16-րդ դարում իսպանական գաղութարարների ժամանումից առաջ, այմարան շատ ավելի մեծ աշխարհագրական տարածք էր զբաղեցնում՝ ներառելով Պերուի լեռնաշխարհի հարավային հատվածը։ Դարերի ընթացքում այմարան իր տեղը զիջում է իսպաներենին և կեչուային։ Շատ պերուացի և բոլիվիացի համայնքներ, որոնք ժամանակին խոսում էին այմարայով, այժմ խոսում են կեչուայով[3]։ Խաքարուն ունի մոտ 725 խոսողներ Պերուում, Լաեքին 2005 թվականի դրությամբ ուներ ընդամենը 9 կենդանի խոսողներ։

Դասակարգում

խմբագրել

Այմարան լեզուները ներառում են երկու լեզու՝

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 10։
  2. Ethnologue: 1.785 million in Bolivia in 1987; 442 thousand of the central dialect in Peru in 2000, plus an unknown number of speakers of the southern dialect in Peru; 900 in Chile in 1994 out of a much larger ethnic population.
  3. Xavier Albó, "Andean People in the Twentieth Century," in The Cambridge History of the Native Peoples of the Americas. Vol. III: South America, ed. Frank Salomon and Stuart B. Schwartz (New York: Cambridge University Press, 1999), 765-871.