Այծատերևազգիներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Juss., 1789

Այծատերևազգիներ, ցախակեռասազգիներ ( լատին․՝ Caprifoliaceae), երկշաքիլային ծաղկավոր բույսերի ընտանիք։ Հիմնականում տերևաթափ, երբեմն՝ մշտադալար թփեր (փաթաթվող) և կիսաթփեր, հազվադեպ՝ ծառեր և խոշոր բազմամյա խոտաբույսեր։

Նկարագրություն խմբագրել

Տերևները հակադիր են, պարզ կամ կենտ փետրաձև, նստադիր կամ կոթունի վրա, երբեմն՝ սերտաճած հիմքով, մեծ մասամբ՝ առանց տերևակիցների։ Ծաղիկները կանոնավոր են կամ անկանոն, 5-անդամանի ծաղկաբաժակով և ծաղկապսակով, երկսեռ (առէջը՝ սովորաբար 5, պտղաթերթիկները՝ 3-5 հատ)։ Ծաղկաբույլը՝ տարբեր ձևերի և մեծության. բարդ վահանաձև կամ հովանոցաձև հուրան, ողկուզաձև, փնջաձև, հասկաձև, բազմապսակ, ծաղիկները՝ երբեմն մեկական։ Պտուղը՝ հատապտղա-, կորիզապտղանման, հազվադեպ՝ տուփիկ։ Սերմը զարգացած սերմնասաղմով և մանր էնդոսպերմով է։ Ընտանիքում ընդգրկված է 15-16 ցեղ (ավելի քան 400 տեսակ)։

Վերնագիր խմբագրել

Տարածված են առավելապես հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտնի են այծատերևազգիների կտտկենի, բռնչի, ցախակեռաս, աբելիա, վեյգելա և այլ ցեղեր։ Ինտրոդուկցված են ձյունաշարուկը, դիերվիլան ևն։

Կիրառություն խմբագրել

Այծատերևազգիները օգտագործում են տափաստանային անտառաբուծության, կանաչապատման մեջ։ Մեղրատու են։ Տալիս են ուտելի պտուղներ,դեղահումք, ներկեր, աղաղանյութեր ևն։

Որոշ տեսակների պտուղները ուտելի են, համով հիշեցնում են հապալասը։

Կատվախոտը լայնորեն օգտագործվում է որպես դեղամիջոց։  Կատվախոտի հետ միասին այն օգտագործվում է նաև սննդի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։