Մուրատ Յըլդըրըմ
Մուրատ Յըլդըրըմ (թուրք.՝ Murat Yıldırım; ապրիլի 13 1979, Կոնիա, Թուրքիա), ազգությամբ թուրք դերասան և մոդել։ «Բուք» (թուրք.՝ Fırtına) ֆիլմում մարմնավորած կերպարի համար ստացել է «Ոսկե նարինջ» կինոմրցանակ (2006)[1][2]: Համարվում է Թուրքիայի ամենագեղեցիկ 10 դերասաններից մեկը[3]: 2015 թվականին նկարահանվել է «Գիշերվա թագուհին» հեռուստանովելում, որտեղ նրա խաղընկերն էր հայտնի թուրք դերասանուհի Մերյեմ Ուզերլին:
Մուրատ Յըլդըրըմ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 13, 1979 (41 տարեկան) |
Ծննդավայր | Կոնիա, Թուրքիա |
Կրթություն | Յըլդըզ տեխնիկական համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Iman Elbani? |
ԿենսագրությունԽմբագրել
Մուրատը ծնվել է 1979 թվականի ապրիլի 13-ին թուրքական Անատոլիայի կենտրոնական հատվածում գտնվող Կոնիա քաղաքում։
Ավարտել է Ստամբուլի «Yıldız» տեխնիկական համալսարանի մեքենաշինական ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ- մեխանիկի որակավորում։ Դերասանական գործունեությամբ սկսել է զբաղվել ուսանողական ոչ պորֆեսիոնալ թատրոնում։ Սովորել է երգեցողություն և դերասանական գործ դրամատիկական դպրոցում։ Կինոկարիերայում առաջին քայլերը կատարել է՝ խաղալով «Մեծ սուտ» ֆիլմում։ Առավել մեծ ճանաչում է ունեցել՝ խաղալով «Փոթորիկ» և «Ասի» հեռուստանովելներում։ Այսօր Մուրատը ճանաչված դերասան է ոչ միայն Թուրքիայում, այլ նաև նրա սահմաններից դուրս։
ԸնտանիքԽմբագրել
- Մայր՝ թարգմանչուհի արաբերենից,
- Հայր՝ զբաղվել է բեմական արվեստով,
- Կին՝ Իման Էլբանի (մարոկկացի մոդել)
- Նախկին կին՝ Բուրչին Թերզիօղլու, դերասանուհի
ՖիլմագրությունԽմբագրել
- 2016 — Գիշերվա թագուհին / Gecenin kralicesi (հեռուստասերիալ)
- 2012 — Լռություն / Suskunlar
- 2010 — Սեր և պատիժ
- 2009 — Անշան ցավը
- 2007—2009 — Ասի
- 2006 — Բուք / Փոթորիկ / Fırtına
- 2006 — Քավարան
- 2005 — Թռիչք թռչող գորգով
- 2004 — Մեծ սուտ