Այլանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի գավառակում, լեռնոտ ու աղբյուրաշատ վայրում։ Շրջակայքում կան հանքային ջրի աղբյուրներ։

Գյուղ
Այլանց
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՍասունի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն300 մարդ (XIX դարավերջ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունայլանցեցի
Ժամային գոտիUTC+3

XIX դարի վերջերին Այլանցն ուներ շուրջ 300 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Կար եկեղեցի և վարժարան։ Այլանցն ավերվել է XIX դարի 90-ական թթ. Աբդուլ Համիդ II կազմակերպած հայկական ջարդերի ժամանակ։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 344