Այդըն
Այդըն (թուրք.՝ Aydın, հուն․՝ Αϊδίνιο), քաղաք Թուրքիայի արևմտյան մասում։ Քաղաքը Այդընի նահանգի վարչական կենտրոնն է։
Քաղաք | ||
---|---|---|
Այդըն | ||
Aydın | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Քաղաքապետ | Ըլհամի Օրթեքին | |
Այլ անվանումներ | Տրալլի | |
Մակերես | 1 582 կմ² | |
ԲԾՄ | 59 մ | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Բնակչություն | 143 268 մարդ (2000) | |
Խտություն | 248 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | (0090)+ 256 | |
Փոստային ինդեքս | 09xxx | |
Փոստային ինդեքսներ | 09 000 | |
Ավտոմոբիլային կոդ | 09 | |
Պաշտոնական կայք | aydin.bel.tr | |
| ||
ԱշխարհագրությունԽմբագրել
Այդընը գտնվում է Մեծ Մենդերես (նախկինում` Մեանդր) գետի հովտում, որը Փոքր Ասիայի կարևոր գետերից մեկն է։ Այդընից 5 կիլոմետր հեռավորության վրա հոսում է Չինե գետը։ Հյուսիսում` քաղաքի մոտ գտնվում է Այդըն լեռը, որի բարձրությունը մոտ 1800 մետր է։
E87 (O31) ավտոմոբիլային ճանապարհը իրար է կապում Էգեյան ծովը և Թուրքիայի երրորդ խոշոր քաղաք Իզմիրը: Ճանապարհը անցնում է Այդըն լեռան մոտով, որտեղ կառուցված է նորակառույց թունել։ Արևելյան ուղղությամբ ճանապարհը գնում է դեպի Դենիզլի, այնուհետև Անթալիա` Թուրքիայի խոշոր նավահանգիստներից և կուրորտներից մեկը։
ԿլիմաԽմբագրել
Այդընում ամռանը մշտապես շոգ է, տաք ջերմաստիճանը պահպանվում է գրեթե ողջ տարին։
ԷկոնոմիկաԽմբագրել
Ծովի մոտիկության պատճառով տարածաշրջանը բնակեցված է եղել դեռևս հին ժամանակներից։ Ներկայումս տարածաշրջանում մեծապես աճեցվում է բրինձ, սակայն շրջանում աճեցվում են նաև այլ մշակաբույսեր։ Քաղաքում զարգացած է թեթև արդյունաբերությունը։
Կան վկայություններ տարածքում առկա պղնձի, երկաթի, լիգնիտի հումքի վերաբերյալ։