Այգ մարզադաշտ, ֆուտբոլային մարզադաշտ Արարատի մարզի Արարատ քաղաքում։ Այն վերջին տնային մարզադաշտն էր Հայաստանի բարձրագույն խմբի Դիլիջանի «Իմպուլս» ակումբի համար[1]։ Մարզադաշտն ունի 1280 նստատեղի տարողություն։

Այգ մարզադաշտ
Տեսակմարզադաշտ
ՏեղագրությունԱրարատ
Երկիր Հայաստան
Տարողություն1280
Տնային թիմԱրաքս Արարատ Ֆուտբոլային Ակումբ
Քարտեզ
Քարտեզ
 Ayg Stadium Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Արարատ քաղաքը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ներկայացված էր Արաքս ֆուտբոլային ակումբով։ «Այգ» մարզադաշտը «Արաքս Արարատի» տնային մարզադաշտն էր 1999 թվականին ազգային առաջնությունում նրա նորամուտից մինչև 2001 թվականին ակումբի լուծարումը։ 21-րդ դարի առաջին տասնամյակում մարզադաշտը դարձավ կանոնավոր մարզադաշտ Երևանի բազմաթիվ ֆուտբոլային ակումբների համար մինչև 2012 թվականի հունվարը, երբ այն դարձավ Դիլիջանի «Իմպուլսի» պաշտոնական տնային մարզադաշտը։

Մարզադաշտը հանդիսանում է «Այգ» մարզահամալիրի մի մասը, որտեղ կան բազմաթիվ այլ սպորտային կառույցներ, այդ թվում՝ փակ լողավազանը, փակ մարզասրահը, մինի ֆուտբոլի դաշտը, բիլիարդի սրահը և այլ մարզական օբյեկտներ։

 
Հիմնական տրիբունա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արարատի "Այգ" մարզաբազա. «Իմպուլս». 2012 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.