«Այգի», ռեժիսոր Սերգեյ Օվչարովի կատակերգական գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված Անտոն Չեխովի «Բալենու այգին» պիեսի հիման վրա։ Ֆիլմում հանդես են գալիս հիմնականում Սանկտ Պետերբուրգի թատրոնների դերասաններ (բացառությամբ Իգոր Յասուլովիչի)։

Այգի
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
ՀիմքԲալենու այգի
Թվական2008
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Օվչարով
Սցենարի հեղինակՍերգեյ Օվչարով
ԴերակատարներԱննա Վարդանյան
ՕպերատորԻվան Բագաև
ԵրաժշտությունԱնդրեյ Սիգլե
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն

Սյուժե խմբագրել

1904 թվական[1]։ Կալվածատիրուհի Լյուբով Անդրեևնա Ռանևսկայայի գեղեցիկ այգին շուտով պետք է վաճառվի պարտքերի պատճառով։ Լոպախինը Ռանևսկայային առաջարկում է միակ ելքը՝ հողատարածքը բաժանել առանձին բաժինների և դրանք վարձով տալ ամառանոցավորներին։ Կալվածքի բնակիչները, չզբաղվելով ոչ մի գործով, քննարկում են այգին փրկելու հնարավոր ուղիները։ Վրա է հասնում աճուրդի օրը։ Այգին գնելու փող չկա։ Լոպախինը գնում է այգին, որպեսզի բաժանի տարածքը ամառանոցների համար։ Կալվածքի նախկին բնակիչներն այլևս ոչ ոքի պետք չեն, և ցրվում են՝ ամեն մեկը հեռանալով մի ուղղությամբ։

Դերերում խմբագրել

  • Աննա Վարդանյան – Ռանևսկայա
  • Սվետլանա Շչեդրինա – Անյա, Ռանևսկայայի դուստրը
  • Օքսանա Սկաչկովա – Վարյա, Ռանևսկայայի որդեգիրը
  • Դմիտրի Պոդնոզով – Գաև, Ռանևսկայայի եղբայրը
  • Ռոման Ագեև– Լոպախին, առևտրական
  • Իգոր Յասուլովիչ – Ֆիրս, ծառա
  • Բորիս Դրագիլև – Յաշա, ծառա
  • Նատալյա Տարինիչևա – Դունյաշա, աղախին
  • Անդրեյ Ֆեսկով – Պետյա Տրոֆիմով, ուսանող
  • Եվգենի Բառանով – Եպիխոդով, գրասենյակային ծառայող
  • Օլգա Օնիշչենկո – Շառլոտա
  • Եվգենի Ֆիլատով – Սիմեոնով-Պիշչիկ, կալվածատեր

Նկարահանող անձնակազմ խմբագրել

  • Ռեժիսոր – Սերգեյ Օվչարով
  • Սցենարիստ – Սերգեյ Օվչարով
  • Կոմպոզիտոր – Անդրեյ Սիգլե
  • Օպերատոր – Իվան Բագաև
  • Նկարիչ-գրիմյոր – Ժաննա Ռոդիոնովա
  • Բեմադրող նկարիչ – Դմիտրի Մալիչ-Կոնկով
  • Պրոդյուսեր – Անդրեյ Սիգլե, Դմիտրի Սվետոզարով
  • Ընկերություն – Proline-film

Պատմություն խմբագրել

Ֆիլմի սցենարում ընդգրկվել է պիեսի ոչ ամբողջ տեքստը. դրանից բացի, սցենարը գրելիս Օվչարովն օգտագործել է Չեխովի չգրված ստեղծագործությունների վերաբերյալ նշումները, որ պահպանվել են նրա նոթատետրերում[2]։ Տարեց ծառա Ֆիրսի դերի համար, որ բաժին է հասել Իգոր Յասուլովիչին, նախապես լսումների են մասնակցել այլ դերասաններ, այդ թվում Յուրի Յակովլևն ու Վլադիմիր Գոստյուխինը[3]։

Ֆիլմը նկարահանվել է «Լենֆիլմի» չորրորդ տաղավարում։ Քանի որ բալենիների ծաղկման շրջանի կարճատև լինելու պատճառով հնարավոր չէր դրանք նկարահանել իրականում, ստեղծվել է արհեստական այգի. ճյուղերի վրա ամրացվել են կտորից պատրաստված տերևներ։ Դրանք այնքան նման են եղել բնականին, որ տեսարաններից մեկում ձիերը սկսել են ծամել դրանք՝ համարելով իրական տերևներ[2][4]։

Ֆիլմի համար նկարահանված նյութի մի մասը չի ներառվել վարձույթի համար թողարկված տարբերակում։ Նախատեսվել է, որ ամբողջական հեռուստատարբերակը բաղկացած կլինի չորս մասից (ըստ այլ տարբերակի՝ վեց մասից), սակայն տարբեր պատճառներով, այդ թվում նաև ֆինանսական, այն այդպես էլ չի մոնտաժվել[5][6]։

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

Ինչպես նշել է ֆիլմի ռեժիսորը, նրանում առկա են վոդևիլի ու ֆարսի, ինչպես նաև իտալական «կոմեդիա դել արտեի» տարրեր. այսպես, տերերի բացակայության ընթացքում անհնազանդություն ցուցաբերող ծառաների անուններն են՝ Կոլոմբինա, Պիեռո, Առլեկին[7]։ Կինոքննադատ Դենիս Կորսակովի կարծիքով՝ Գաևը ֆիլմում ասոցացվում է Պանտալոնեի, իսկ ծեր Ֆիրսը՝ Առլեկինի[4]։

Ցուցադրություններ խմբագրել

  • Ռուսաստանում ֆիլմի կինոփառատոնային պրեմիերան կայացել է 2008 թվականի հունիսի 22-ին Մոսկվայի 30-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում։
  • Պրեմիերան կայացել է Սանկտ Պետերբուրգի Կինոյի տանը 2008 թվականի հոկտեմբերի 27-ին։
  • Հեռուստատեսությամբ ֆիլմը ցուցադրվել է 2008 թվականի դեկտեմբերի լույս 19-ի գիշերը Առաջին ալիքում՝ Ալեքսանդր Գորդոնի «Закрытый показ» հաղորդման ժամանակ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ֆիլմն ավարտվում է «Շարունակվում էր 1904 թվականը» («Шёл 1904-й год») գրությամբ։
  2. 2,0 2,1 «Турпоездка в «Вишневый сад». На «Ленфильме» экранизируют Чехова». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. Сергей Овчаров в программе «Вечер. Встречи» на канале «Санкт-Петербург»
  4. 4,0 4,1 На съемках «Вишневого сада» Раневская упала в обморок
  5. Сергей ОВЧАРОВ: Мы живем в эпоху стандартов и бесконечного копирования
  6. «Кино в России плохое, потому что продюсеры неправильные». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. «Репортаж из «Вишневого сада»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. Фильма `Сад` в программе `Закрытый показ` — Видеоархив — Первый канал